Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ 10.07.2014

Հայաստանի Հանրապետության մարզերում առաջիկայում Եվրամիությունը ներդնելու է տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրեր 7,5 միլիոն եվրոյի շրջանակներում, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ: Այս մասին հայտարարվեց Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպում-քննարկման ժամանակ, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների եւ մարզի համայնքների ղեկավարներ ...

 ՙՙՀԱՍՄԻԿ ՙՙ ՃԱՄԲԱՐՈՒՄ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ  7-13 ՏԱՐԵԿԱՆ 292  ԴՊՐՈՑԱԿԱՆ

ՙՙՀԱՍՄԻԿ ՙՙ ՃԱՄԲԱՐՈՒՄ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ 7-13 ՏԱՐԵԿԱՆ 292 ԴՊՐՈՑԱԿԱՆ 10.07.2014

Համաձայն ՀՀ վարչապետի 2014 թվականի մայիսի 15-ի համապատասխան որոշման, հունիսի 20-ից մեկնարկել է 7-13 տարեկան դպրոցականների 2014թվականի ամառային հանգիստը ՀՀ ճամբարներում: Այն իրականացվում է 3 հերթափոխով և 20-ական օրով: Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզի 77 դպրոցականներից ձևավորված առաջին խումբը մեկնեց հանգստի Հանքավանի ,,Հասմիկ,, ճամբար: ՀՀ վարչապետի որոշման համաձայն ճամբար մեկնող խմբերում ընդգրկվում են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ  ՀԱՋՈՂՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԸ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՋՈՂՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԸ 09.07.2014

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզում առաջին կիսամյակի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց մարզի զանգվածային լրատվամիջոցներին: Մարզպետը գոհունակություն հայտնեց կիսամյակի ընդհանուր արդյունքներից, նշելով, որ այդ ընթացքում մարզն ավելի շատ ձեռքբերումներ է ունեցել, քան` ձախողումներ, որոնք հիմնականում եղել են կարկտահարությունների եւ պտտահողմի տեսքով` վնասներ պատճառելով մի շարք համայնքների տնտեսությունների: Իսկ ահա ձեռքբերումները եղել են...

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ 09.07.2014

Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը հանրային լայն քննարկման ներկայացրին ՀՀ Սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգը: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 05.07.2014

Հարգելի հայրենակիցներ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն իր գոյության 19 տարիների ընթացքում մեր նորանկախ պետությունը զերծ է պահել արտաքին ու ներքին ցնցումներից, նպաստել մեր երկրի զարգացմանն ու ամրապնդմանը, ժողովրդավարական հասարակարգի հաստատմանն ու քաղաքացիական հասարակության կայացմանը, պետական ինստիտուտների զարգացմանն ու կատարելագործմանը, մարդու իրավունքների եւ հանրային շահերի պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրվա առթիվ ...

 ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ 04.07.2014

Այսօր Գեղարքունիքի մարզային ենթակայության 117 հանրակրթական դպրոցներից 115 հիմնական և միջնակարգ դպրոցներում տեղի ունեցան 2013-14 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություններ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության տվյալներով մարզի 26 հիմնական դպրոցներից հիմնական կրթության վկայականներ ստացան ավելի քան 2400 , իսկ 89 միջնակարգ դպրոցներից միջնակարգ կրթության ատեստատ ստացան մոտ 2000 շրջանավարտներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-09 15:45:12