Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը  ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ 04.09.2020

«Հարգելի՛ հայրենակիցներ,այսօր նշվում է այն կարևորագույն կառույցի տոնը, որի անդամները շուրջօրյա և պատասխանատու ծառայության մեջ են արտակարգ իրավիճակների ընթացքում: Նրանք փրկարար առաքելություն են իրականացնում ամենատարբեր վայրերում: Մեր փրկարարների անձնուրաց աշխատանքն ու մասնագիտական հմտությունը բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկել, աղետալի և վտանգավոր իրավիճակներ կանխել: Փրկարարների արհեստավարժ ու մարդասիրական աշխատանքը բարձր գնահատանքի է արժանի։ Թերեւս, երախտագիտության խոսքերը քիչ են՝ արժեւորելու այն կարեւորագույն առաքելությունը, որն ամենօրյա անձնազոհության գնով եւ պարտքի գիտակցումով իրականացնում են մեր փրկարարները: Սիրելի՛ փրկարարներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ։ Անփորձանք ծառայություն և առողջություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին։ Ցանկացած արտակարգ իրավիճակում տոկունություն ու զգուշություն եմ ցանկանում»։ Հարգանքով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ՝ Գնել Սանոսյան:

Գեղարքունիքի մարզում կուտակվել է մոտ 70 հազար տոննա խոտ, 15 հազար տոննա ծղոտ

Գեղարքունիքի մարզում կուտակվել է մոտ 70 հազար տոննա խոտ, 15 հազար տոննա ծղոտ 03.09.2020

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում շարունակվում է անասնակերի կուտակումը, որն այժմ ընթանում է բարձրադիր գոտիներում: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի տնտեսություններում կուտակվել է մոտ 70 հազար տոննա խոտ, 15 հազար տոննա ծղոտ: Անասնակերի կուտակումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի վերջերը:Բուսածածկույթի սակավության պատճառով տնտեսություններն անասնակերի պակասը փորձում են լրացնել՝ այն այլ մարզերից ձեռք բերելով: «Անասնակերը նկատելիորեն սակավ է ստացվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:Հնձվում են բոլոր այն տարածքները, որտեղ բուսածածկույթ է նկատվում: Մենք ակնկալում ենք, որ մինչեւ անասնակերի կուտակման ավարտը տնտեսություններում կհավաքվի եւս 35-40 հազար տոննա անասնակեր»,-ներկայացրեցին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից:

Հացահատիկի բերքահավաքն ընթանում է բարձրադիր գոտիներում

Հացահատիկի բերքահավաքն ընթանում է բարձրադիր գոտիներում 03.09.2020

Գեղարքունիքի մարզում աստիճանաբար ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2020 թվականի սեպտեմբերի 2-ի դրությամբ մարզում ցանված 10 հազար 523 հեկտար աշնանացան ցորենի արտերից արդեն հնձված է շուրջ 9500 հեկտարը: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 22 ցենտներ: Մարզում 450 հեկտար տարածք զբաղեցնող աշնանացան ցորենի արտերից հնձված է 400 հեկտարը՝ 14,3 ցենտներ միջին բերքատվությամբ: Այս տարի 11 հազար 452 հեկտար զբաղեցրել են գարու արտերը, որոնցից հնձված է շուրջ 10 հազար հեկտարը: «Բերքահավաքն այժմ ընթանում է բարձրադիր գոտու արտերում: Մինչեւ սեպտեմբերի կեսերը այն կավարտվի, բնականաբար՝ չգոհացնող արդյունքներով: Ցածր արդյունքների հիմնական պատճառներից մեկն անբարենպաստ եղանակն էր․․․

Սեւանա լճի ափամերձ հատվածները մաքրվում են կենցաղային աղբի թափոններից

Սեւանա լճի ափամերձ հատվածները մաքրվում են կենցաղային աղբի թափոններից 03.09.2020

Արդեն երրորդ օրն է, ինչ «Մի բան անենք» արշավի շրջանակներում կենցաղային աղբի թափոններից մաքրվում են Սեւանա լճի ափամերձ զբոսաշրջային վայրերը եւ հատուկ պահպանվող տարածքները: Ինչպես տեղեկացրեց ծրագիրն իրականացնող «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիա» կազմակերպության վարչության անդամ Ռուբեն Հովսեփյանը, ծրագրի իրականացմանն աջակցում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը եւ ՀՀ Տուրիզմի պետական կոմիտեն: Մաքրման աշխատանքներում ընդգրկված են տուրիստական ոլորտի ներկայացուցիչներ՝ շուրջ 70 հոգի: «Մաքրման աշխատանքները սկսել ենք Լճաշենից եւ շարժվում ենք Գավառի ուղղությամբ: Սեպտեմբերի 3-ին արդեն մաքրում ենք իրականացնում Նորաշեն եւ Ծովազարդ գյուղերի հատվածներում:

Մարտունու մարզադպրոցի նախկին սանը նվաճել է  ԱՊՀ եւ Սլավոնական երկրների չեմպիոնական գոտին

Մարտունու մարզադպրոցի նախկին սանը նվաճել է ԱՊՀ եւ Սլավոնական երկրների չեմպիոնական գոտին 02.09.2020

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզադպրոցի նախկին սան, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերգե Սահակյանը վերջերս չեմպիոնական գոտիէ նվաճել ՌԴ Կրասնոդար քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում: Ինչպես տեղեկացրեց Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն, Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Գեւորգ Սարգսյանը , երեկոյի ընթացքում տեղի է ունեցել 8 մենամարտ: Գլխավոր մենամարտում հանդիպել են Սերգե Սահակյանը, ով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո, եւ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Եվգենի Վազեմը՝ ՌԴ Ստարի Օսկոլ քաղաքից: «Այս մենամարտում խաղարկվում էր ԱՊՀ եւ Սլավոնական երկրների գոտին: Մեր մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ տարավ վստահ հաղթանակ: Սերգե Սահակյանը այս մենամարտից հետո արդեն ունի 2 չեմպիոնական գոտի:Մեր մարզադպրոցում թրծված ու հաջողություններ գրանցած բռնցքամարտիկը շարունակում է հաջողություններ գրանցել նաեւ միջազգային մրցասպարեզներում՝ երբեք կապը չկտրելով հարազատ քաղաքի եւ մարզադպրոցի ու մարզիչների հետ: Նրանից ակնկալում ենք մարզակ

Լիճքի միջնակարգ դպրոցը լավագույնն է ճանաչվել  Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված մրցույթներում

Լիճքի միջնակարգ դպրոցը լավագույնն է ճանաչվել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված մրցույթներում 01.09.2020

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը լավագույնն է ճանաչվել «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերչպության կողմից հայտատարարված մրցույթներում, որոնք նվիրված էին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, այդ հաջողության մեջ իր ավանդն ունի դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Գեւորգյանը, ով դեռեւս 2019 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան համատեղ հայտարարված մրցույթում լավագույն է ճանաչվել գրավոր եւ բանավոր քննությունների արդյունքում՝ արժանանալով հատուկ մրցանակի, որը նրան շնորհել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ոսուցչուհու ձեռք բերած հաջողությունները շարունակել են նրա աշակերտները՝ այս տարվա ընթացքում քանիցս հաջողություներ գրանցելով Հայաստանում ՌԴ դեսպանատան եւ «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ձեռնարկած տարբեր ստուգատեսներում, որոնց արդյունքներով Հայաստանում Հայրենական ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43