Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կհիմնանորոգվի Սեմյոնովկա համայնքի մշակույթի տան շենքի տանիքը

Կհիմնանորոգվի Սեմյոնովկա համայնքի մշակույթի տան շենքի տանիքը 08.07.2020

Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 12 միլիոն դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 6 միլիոն 600 հազար դրամը՝ Սեմյոնովկայի համայնքապետարանը: Սեմյոնովկա համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Շենքում տեղակայված են համայնքի բուժկետը, գրադարանը, միջոցառումների սենյակը եւ համայնքապետարանը: Տանիքը անբարեկարգ է, որը եւ պատճառ է դառնում շենքի քայքայման: Այն հիմնանորոգվելու է ամբողջությամբ՝ շուրջ 616 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում, որով եւ մեր համայնքի համար շատ կարեւոր խնդիր լուծված կլինի»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Ներքին Գետաշենում իրականացվում են կենսական նշանակության խոշոր ծրագրեր

Ներքին Գետաշենում իրականացվում են կենսական նշանակության խոշոր ծրագրեր 07.07.2020

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 257 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 154 միլիոն 200 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 102 միլիոն 800 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Ներքին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 68 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 29 միլիոն 400 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Ներքին Գետաշենի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 26 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը,,,

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրը կունենա խմելու կանոնավոր ջրամատակարարում

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրը կունենա խմելու կանոնավոր ջրամատակարարում 07.07.2020

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի 8 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, որով եւ հիմնովին կլուծվի բնակավայրի ջրամատակարարման խնդիրը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Այրք գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45 միլիոն 848 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 94 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 754 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, գտնվում է ամփոփման փուլում, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում: «Այրքի խմելու ջրատարի արտաքին ցանցը, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, կառուցվելու է նորովի, քանի որ հին ցանցը, որը սնվել է Աբասբեկ կոչվող սարի աղբյուրակապից, տարիների ընթացքում քայքայվել ու ,,,

Լուսակունք համայնքը նոր ուսումնական տարում կունենա  նախակրթարան

Լուսակունք համայնքը նոր ուսումնական տարում կունենա նախակրթարան 07.07.2020

Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի միջնակարգ դպրոցի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Լուսակունքի համայնքապետարանի համագործակցությամբ հիմնվում է նախակրթարան: Ինչպես տեղեկացրեց Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանը, շինարարական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 9 միլիոն դրամ, որի 30 տոկոսը կամ 2 միլիոն 687 հազար դրամը ներդրել է Լուսակունքի համայնքապետարանը: «Նախակրթարանը կունենա նորոգված ու կահավորված 4-5 սենյակ՝ ընդունելով 22 նախադպրոցական տարիքի երեխաների: Այն պետք է իր դռները բացի նոր ուսումնական տարվանից: Կատարվում են ներքին հարդարման, վերակառուցման, ջրամատակարարման համակարգի անցկացման, սանհանգույցների կառուցման, դռների եւ պատուհանների տեղադրման աշխատանքներ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ տեղեկատվական հանդիպում Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախնական տարբերակի շուրջ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ տեղեկատվական հանդիպում Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախնական տարբերակի շուրջ 07.07.2020

Հուլիսի 6-ին ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում: Այն վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության աշխատակիցներ, ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագրի իրազեկման պատասխանատուներ: Ծրագրի պատասխանատու Արեւիկ Հովսեփյանը ներկայացրեց Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նպատակը, պլանի մշակման ժամանակ ավազանում բացահայտված հիմնախնդիրները, կառավարման պլանի նախնական տարբերակը, ինչպես նաեւ՝ պլանում տեղ գտած միջոցառումները: Ըստ բանախոսի՝ պլանի իրականացման ժամկետը 6 տարի է: Այն սկսվելու է 2021 թվականին եւ ավարտվելու է 2027 թվականին: Ծրագրի ղեկավար Ալիսա Սավադյանը ներկայացրեց պլանի վերաբերյալ հանրային իրազեկման գարծընթացը եւ նշեց, որ պլանը օրենքի ուժ կստանա ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: Հանդիպման ընթացքում ներկաները դիտեցին ծրագրի հանրային իրազեկման բաղադրիչի շրջանականերում պատրաստված ֆիլմը, որն ավելի հասանելի է դարձնում Սեւանի ջրավազանային կառավարման պլանի բովանդակությունը, և այն մարզային հեռուստաընկերության միջոցով ավելի հասանելի է հանրությանը: «Հուսով ենք, որ Գեղարքունիքի մարզպետարանը ևս իր կարծիքը կներկայացնի Սեւանի ջրավազանային կառավարման պլանում տեղ գտած միջոցառումների ընթացքի վերաբերյալ, իսկ մեր համագործակցությունը կբերի ցանկալի արդյունքներ»,-նշեցին ծրագրի պատասխանատուները:

Հայտարարություն 06.07.2020

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը՝ Ճամբարակ, Թթուջուր, Վահան, Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ,Վարդենիս, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Սոթք, Ավազան, Արփունք, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, Շատվան, Տրետուք, Փամբակ, Արեգունի բնակավայրերում առավել մասնակցային և թիրախային Ծրագրեր իրականացնելու հեռանկարով, հայտարարում է «Կայուն համայնք» թեմայով ակնարկի մրցույթ, որին կարող են մասնակցել բնակավայրերի բոլոր բնակիչները՝ անկախ սեռից և տարիքից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06