Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհվեց վաստակած հանգստի

Ճանապարհվեց վաստակած հանգստի 03.07.2015

Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով, հուլիսի 2-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Մանուկյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց Մանուկյանին ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ, բարձր գնահատելով նրա մարդկային հատկանիշներն ու մասնագիտական հմտությունները: Մարզպետարանի աշխատակազմում Խաչիկ Մանուկյանը ճանաչվում է որպես բարեխիղճ, բարձր պատասխանատվության տեր անձնավորություն, օժտված մասնագիտական...

Նորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ

Նորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ 02.07.2015

Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Գավառի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններում մեկնարկեց 2015թվականի ամառային զորակոչը: Գավառի զինկոմիսարիատից զորակոչի առաջին փուլում բանակ ճանապարհվեցին 27 նորակոչիկներ: Մեկնումից առաջ նորակոչիկները զինկոմիսարիատներում անցան լրացուցիչ բժշկական զննություններ: Ապա մեկնարկեց տոնական միջոցառումը: Նորակոչիկների բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզի ղեկավարը նորակոչիկների և նրանց ծնողների հետ մասնակցեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կազմակերպված օրհնության կարգին, այնուհետև իր բարեմաղթանքի խոսքն հղեց Հայոց բանակի վաղվա զինվորներին: ,,Սիրելի նորակոչիկներ, եղեք ամուր ...

Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը Նոր Նորքի վարչական շրջանում էր

Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը Նոր Նորքի վարչական շրջանում էր 01.07.2015

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում հունիսի 30-ին Երևան քաղաքի Նոր Նորք շրջանի վարչական շենքի հանդիսությունների սրահում կազմակերպվեց տեսակցություն Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի զորամասերում զինծառայության մեջ գտնվող Նոր նորքցի 47 զինծառայողների եւ նրանց ծնողների միջեւ: Տեսակցությունը կազմակերպվել էր ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի համատեղ նախաձեռնությամբ: Արարողությունը համատեղվեց Գեղարքունիքի մարզի եւ Երեւան քաղաքի...

Գավառի դրամատիկական թատրոնը համալրվում է երիտասարդ դերասաններով

Գավառի դրամատիկական թատրոնը համալրվում է երիտասարդ դերասաններով 25.06.2015

Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասաններին, ովքեր ավարտել են մայրաքաղաքի թատերական տարբեր հաստատություններ կամ սովորում են ավարտական կուրսերում: Արդեն 2-րդ ամիսն է, ինչ երիտասարդ դերասանների 12 հոգուց բաղկացած խումբը ընդգրկված է թատրոնի աշխատանքներում: Նրանցից 3-ը թատրոնում աշխատելու են պայմանագրային հիմունքներով, մնացածները կհրավիրվեն ըստ անհրաժեշտության` տարբեր ներկայացումներում խաղալու համար: Գավառի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանական կազմը երիտասարդ կադրերով համալրելու առաջարկը ՀՀ Թատերական..

Սևանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակ

Սևանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակ 24.06.2015

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի լճափնյա տարածքում եւ Շորժայի փրձարարական ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսությունում ,,Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամն,, առաջին անգամ իրականացրեց մանրաձկան բացթողում Սեւանա լիճ: Մանրաձկան լիճ բաց թողնմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ,,Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ,,-ի տնօրեն Արշակ Աղաջանյանը, ,,Սեւանի իշխան,, ՓԲԸ տնօրեն Էդուարդ Գևորգյանը ,Գեղարքունիքի մարզպետարանի եւ ,,Սեւան ազգային պարկ,, ՊՈԱԿ-ի պատասխանատու աշխատակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ..

Ավարտվել է ,,ՀՀ նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք,, քառօրյա մրցույթի մարզային փուլը

Ավարտվել է ,,ՀՀ նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք,, քառօրյա մրցույթի մարզային փուլը 23.06.2015

Գավառի համար 2 միջնակարգ դպրոցում հունիսի 19-22-ը ընթացել է ,,ՀՀ նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային փուլը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզի տարածքային փուլի 4 տարիքային խմբերում 1- 3-րդ տեղեր զբաղեցրած 60 ընտանիքներ՝ 180 մասնակիցներով: Մրցումներն անցկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ ստեղծված կազմկոմիտեն կազմակերպել և համակարգել է մրցույթի տարածքային ու մարզային փուլերը: Մրցույթի մարզային փուլին նախորդել է տարածքային փուլը, որին մասնակցել են 180 ընտանիքներ: Մարզային փուլում մասնակիցները հանդես են եկել բասկետբոլի գնդակի նետում, հաղթանակ բառի հավաքում, խաղային փոխանցումավազք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-19 14:52:20