Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ երկօրյա հանդիպում - քննարկում՝ երեխաների ճգնաժամային խնամատարության վերաբերյալ իրազեկման բարձրացման ուղղությամբ

Տեղի ունեցավ երկօրյա հանդիպում - քննարկում՝ երեխաների ճգնաժամային խնամատարության վերաբերյալ իրազեկման բարձրացման ուղղությամբ 31.08.2020

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը սկսել են համագործակցություն՝ ուղղված COVID-19-ի պայմաններում ՀՀ Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում սոցիալական ծառայությունների աշխատուժի կարողությունների զարգացմանը։ Այն մաս է կազմում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվող և Միացյալ Թագավորության Հակամարտային կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների անվտանգության և դիմակայունության հզորացում» ծրագրի։ Սույն ծրագրի շրջանակներում Ճամբարակ քաղաքում և հարակից համայնքներում տեղի ունեցան հանդիպումներ տեղի բնակչության և մասնագետների հետ՝ երեխաների ճգնաժամային խնամատարության վերաբերյալ իրազեկման բարձրացման և արտակարգ իրավիճակների պայմաններում սոցիալական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման նպատակներով։

Սոթքում ավարտվել են հնագիտական պեղումները

Սոթքում ավարտվել են հնագիտական պեղումները 31.08.2020

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղում արդեն ավարտին են մոտենում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից ձեռնարկված հնագիտական պեղումները միջնադարյան Սոթք-1 ամրոցի տարածքում: Ինչպես տեղեկացրեց հնագիտական արշավախմբի անդամ, պեղող հնագետ Ավետիս Գրիգորյանը, այս պեղումների արդյունքում բացված եղբայրական գերեզմանը կարող է նոր լույս սփռել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մութ էջերի վրա: Պեղումներն իրականացվում են «Հասրաթյան-Մինասյան» մշակութային-հասարակական հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի Հայոց պատմությունը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Սոթք-1 ամրոցը գտնվում է Սոթք գյուղի կենտրոնում՝ համանուն գետի ափին՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարեւանությամբ: Այն զբաղեցնում է շուրջ 1 հեկտար մակերես: Ամրոցը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի կողմից (ղեկավար` պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյան) նախնական ուսումնասիրվել է 2014 թվականին:

Ծովինարում  մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները

Ծովինարում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները 27.08.2020

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում մեկնարկել եւ ընթանում են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեցին Ծովինարի համայնքապետարանի աշխատակազմից, ճանապարհաշինական ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ասֆալտապատվում է 8 փողոց՝ մոտ 2 կիլոմետր երկարությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 99 միլիոն դրամ 332 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 59 միլիոն 599 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 39 միլիոն 732 հազար դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ասֆալտապատվելու են 3-րդ թաղամասի 4-րդ, 19-րդ, 6-րդ, առաջին թաղամասի 5-րդ եւ 7-րդ, 8-րդ թաղամասի 18-րդ, 6-րդ թաղամասի 2-րդ փողոցները: «Բոլոր փողոցները ճյուղավորվում են գյուղի կենտրոնական ճանապարհից, որն ամբողջությամբ հիմնանորոգվել է նախորդ տարիների ընթացքում: Հիմա մեզ մնում է մտածել բոլոր այն երկրորդական ճանապարհների հիմնանորոգման մասին, որոնք կարիք ունեն արդիականացման ու բարեկարգման: Այժմ նշված ճանապարհներին ընթանում են հողային ու ջրահեռացման համակարգերի տեղադրման աշխատանքներ: Առհասարակ, այս տարի Ծովինարում իրականացվում է սուբվենցիոն 5 ծրագիր, որոնցից երկուսն արդեն ավարտական փուլում են՝ լուսավորության ցանցի եւ ոռոգման ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Ընթացքի մեջ են մանկապարտեզի, մշակույթի տան եւ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրերի իրականացման շնորհիվ մեր համայնքում բացվել են մի քանի տասնյակ ժամանակավոր աշխատատեղեր »,-ներկացրեց Ծովինար համայնքի ղեկավարը։

Գեղհովիտ գյուղում այժմ ընթացքի մեջ է սուբվենցիոն երեք ծրագիր

Գեղհովիտ գյուղում այժմ ընթացքի մեջ է սուբվենցիոն երեք ծրագիր 26.08.2020

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում 2020 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ ընթացքի մեջ է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երեք ծրագիր: Ինչպես տեղեկացրեց Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով Գեղհովիտում ասֆալտապատվում են 2-րդ, 7-րդ եւ 8-րդ փողոցները:Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 91 միլիոն 91 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 54 միլիոն 654 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 36 միլիոն 436 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: 2-րդ փողոցն ասֆալտապատվելու է 450, 7-րդ փողոցը՝ 700 եւ 8-րդ փողոցը՝ 530 գծամետր երկարությամբ: Ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 7600 քառակուսի մետր: Շինարարական աշխատանքներն ընթանում են օգոստոսի տասնհինգից: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով օգոստոսի սկզբներից մեկնարկել եւ ընթանոջւմ է ոռոգման ջրատարի կառուցումը, որը կսպասարկի շուրջ 150 տնտեսությունների....

Գավառում ընթանում են վեց փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ

Գավառում ընթանում են վեց փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ 25.08.2020

Գավառ քաղաքի վեց փողոցներում այս տարվա հուլիսի կեսերից մեկնարկել եւ ընթանում են լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Լուսավորության ցանցը կառուցվում է Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան Եղբայրների, Կահիրեի, Գրիգոր Նարեկացու փողոցներում եւ Ազատության փողոց 2-րդ նրբանցքում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն 300 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 11միլիոն 580 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 7 միլիոն 720 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Աշխատանքներն իրականացնում է «ԷՆՔԱՂՇԻՆ» ՍՊԸ-ն: « Այս փողոցների վրա են գտնվում համայնքային, պետական կազմակերպություններ եւ շուրջ 1300 առանձնատներ, որոնցում բնակվում են շուրջ 4500 մարդ...

Կայացավ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 25.08.2020

Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում քննության առնվեցին ամառային զորակոչի անցկացման փուլերի, տարկետումների, զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր: Նիստը վարեց Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես ներկայացրեց ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչը, օգոստոսի 25-ի դրությամբ արդեն գերակատարվել է զորակոչի պլանը, իսկ մինչեւ զորակոչի ավարտը այդ թիվը զգալիորեն կավելանա: ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից նիստի քննարկմանը ներկայացվեց 22 գրություն: Զեկուցման համաձայն՝ ութ հոգի ընդգրկված են «Պատիվ ունեմ» ծրագրում, 9 հոգի տարկետում են խնդրել՝ կապված միջնակարգ դպրոցներն ավարտելու գործընթացի հետ: Ամառային զորակոչը Գեղարքունիքում կավարտվի օգոստոսի 31-ին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59