Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարություն

Հայտարարություն 02.10.2020

Հարգելի՛հայրենակիցներ, ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ Մասնավորապես՝ 1․ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ ՀՀ-ից ելքից գործելու այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝ ա․ Ֆիզիկական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները...

Ուշադրություն

Ուշադրություն 01.10.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ և անմիջական վերահսկողությամբ ռազմական դրության ընթացքում ի հայտ եկող մարզային խնդիրների, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով ձևավորվել է շտաբ, որն աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Շտաբի գործունեությունը համակարգում է ՀՀ ՔՊ և ԱԻ շտաբի պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը: Տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան աշխատակիցների կողմից իրականացվում է ԼՂՀ-ից Գեղարքունիքի մարզ տեղափոխված անձանց տեղավորման հարցերով: Պատասխանատու՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյան: Հեռախոս՝ 093 63 62 47: Գեղարքունիքի մարզպետարանում ձևավորված մեկ այլ աշխատանքային խումբ զբաղվում է ԼՂՀ-ից տեղափոխվածների կարիքների գնահատման, նրանց կեցության, սննդի և պարագաների ապահովման հարցերով: Պատասխանատու՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյան, հեռախոս 093 31 65 17: Վերը նշված խնդիրները կարգավորելու նպատակով քաղաքացիները կարող են դիմել նաև 911 ծառայություն:

Հայտարարություն

Հայտարարություն 01.10.2020

Սիրելի գեղարքունիքցիներ: Մարզում բնակվող քաղաքացիները ռազմական դրությամբ պայմանավորված իրենց մտահոգող հարցերը կարող են ուղղել համայնքների և/կամ վարչական ղեկավարներին։ Վերջիններս այդ հարցերի պարզաբանումն ստանալու նպատակով կարող են դիմել Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուին, ով, անհրաժեշտության դեպքում, գործադիր մարմինների հետ համագործակցելով, անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրի Ձեզ։ Մարզպետարանի պատասխանատու՝ Նարեկ Գրիգորյան, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հեռախոս՝ 060 65 02 00 ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Գեղարքունիքի մարզից  զինապարտների հերթական խումբը մեկնեց Արցախ

Գեղարքունիքի մարզից զինապարտների հերթական խումբը մեկնեց Արցախ 28.09.2020

Երկրում ռազմական դրություն հայտարարելու պահից սկսած՝ արդեն 2-րդ օրն է, ինչ ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումները, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի համայնքների համատեղ ուժերով, իրականացնում են զորահավաք: ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման տարբեր բաժանմունքներից բազմաթիվ զինապարտ քաղաքացիներ մեկնում են Արցախ՝ աջակցելու թշնամու դեմ կռիվ տվող հերոս տղաներին: Սեպտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի ծառայողները՝ Սարուխան համայնքի հոգևոր հովիվ Ներես քահանա Սահակյանի օրհնությամբ զինապարտների հերթական խմբին ճանապարհեցին Արցախ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը բարի ծառայություն մաղթեց տղաներին, վստահություն հայտնելով, որ նրանք արժանի հակահարված կտան թշնամուն՝ պաշտպանելով արցախահայության անքակտելի իրավունքը՝ ապրելու և արարելու սեփական հողի վրա:

Գավառ քաղաքում կայացավ անվանի բժշկապետ Վահան Արծրունու հիշատակին նվիրված միջոցառում

Գավառ քաղաքում կայացավ անվանի բժշկապետ Վահան Արծրունու հիշատակին նվիրված միջոցառում 26.09.2020

Գավառ քաղաքի Սամվել Քոչարյանցի հուշարձանի տարածքում Գավառի երկրագիտական թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ եւ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակներում ներկայացվեց գիտական զեկուցում եւ գրական երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ անվանի բժշկապետ, հասարակական գործիչ-լուսավորիչ, համաճարակաբան, դպրոցական հիգիենիստ, հայագետ-բառարանագետ, Երեւանի համալսարանում բժշկական ֆակուլտետի հիմնադրման ակտիվ մասնակից, նորմալ անատոմիայի ամբիոնի հիմնադիր և անդրանիկ վարիչ, գիտությունների վաստակավոր գործիչ, շքանշանակիր, պրոֆեսոր Վահան Մարգարի Արծրունուն: Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ: Բացման խոսքով հանդես գալով՝ Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը նշեց, որ Վահան Արծրունին ոչ միաին Նոր Բայազետի, այլ նաեւ համայն հայության պարծանքն է, ում թողած գիտական անկշռելի ժառանգությունը ...

Գեղարքունիքի մարզպետը հերթական աշխատանքային այցերով դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Գեղարքունիքի մարզպետը հերթական աշխատանքային այցերով դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը 23.09.2020

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունի քաղաքում, Լիճք և Ծակքար համայնքներում: Մարզպետին ուղեկցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը: Մարտունի քաղաքում մարզպետը ծանոթացավ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող Կամոյի անվան փողոցի շինարարության ընթացքին: Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ:Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, ասֆալտապատման մակերեսը՝ շուրջ 25 հազար 500 մետր քառակուսի: Սեպտեմբերի 22-ի դրությամբ իրականացվել են հողային հանույթի հեռացման, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, հեղեղատար կոյուղու կառուցման, Մարտունի գետի կամրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55