Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքում կայացավ անվանի բժշկապետ Վահան Արծրունու հիշատակին նվիրված միջոցառում

Գավառ քաղաքում կայացավ անվանի բժշկապետ Վահան Արծրունու հիշատակին նվիրված միջոցառում 26.09.2020

Գավառ քաղաքի Սամվել Քոչարյանցի հուշարձանի տարածքում Գավառի երկրագիտական թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ եւ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակներում ներկայացվեց գիտական զեկուցում եւ գրական երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ անվանի բժշկապետ, հասարակական գործիչ-լուսավորիչ, համաճարակաբան, դպրոցական հիգիենիստ, հայագետ-բառարանագետ, Երեւանի համալսարանում բժշկական ֆակուլտետի հիմնադրման ակտիվ մասնակից, նորմալ անատոմիայի ամբիոնի հիմնադիր և անդրանիկ վարիչ, գիտությունների վաստակավոր գործիչ, շքանշանակիր, պրոֆեսոր Վահան Մարգարի Արծրունուն: Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ: Բացման խոսքով հանդես գալով՝ Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը նշեց, որ Վահան Արծրունին ոչ միաին Նոր Բայազետի, այլ նաեւ համայն հայության պարծանքն է, ում թողած գիտական անկշռելի ժառանգությունը ...

Գեղարքունիքի մարզպետը հերթական աշխատանքային այցերով դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Գեղարքունիքի մարզպետը հերթական աշխատանքային այցերով դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը 23.09.2020

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունի քաղաքում, Լիճք և Ծակքար համայնքներում: Մարզպետին ուղեկցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը: Մարտունի քաղաքում մարզպետը ծանոթացավ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող Կամոյի անվան փողոցի շինարարության ընթացքին: Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ:Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, ասֆալտապատման մակերեսը՝ շուրջ 25 հազար 500 մետր քառակուսի: Սեպտեմբերի 22-ի դրությամբ իրականացվել են հողային հանույթի հեռացման, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, հեղեղատար կոյուղու կառուցման, Մարտունի գետի կամրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

Գեղարքունիքի մարզպետը Ծովասար, Ձորագյուղ և Երանոս համայնքներում  դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Գեղարքունիքի մարզպետը Ծովասար, Ձորագյուղ և Երանոս համայնքներում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը 23.09.2020

Շարունակելով իր աշխատանքային այցը, սեպտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եղավ Ծովասար համայնքում, որտեղ, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իրականացվում են համայնքի 3-րդ և 4-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 միլիոն 796 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովասարի համայնքապետարանը: 3-րդ եւ 4-րդ փողոցները հիմնանորոգվում են 1000 գծամետր երկարությամբ եւ շուրջ 5400 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 25-ից: Սեպտեմբերի 22-ի դրությամբ ավարտված են հողային ու խճապատման աշխատանքները, կիսով չափ տեղադրվել է ասֆալտբետոնյա շերտը: Աշխատանքները կավարտվեն մեկ-երկու շաբաթից: Այս պահին սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Ծովասարում ընթանում է մանկապարտեզի շինարարությունը, որը մեկնարկել է նախորդ տարվանից: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն դրամ: Արդեն կատարվել է շինարարական աշխատանքների մոտ 60-70 տոկոսը: Ձորագյուղ համայնքում Գնել Սանսյանն այցելեց թիվ 11 ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը՝  ՀՀ Անկախության օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ 21.09.2020

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս համազգային տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ 29 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21- ին, իրականություն դարձավ հայ ժողովրդի վաղեմի երազանքը. մենք այլևս սկսեցինք ապրել և արարել ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ապացուցեցինք,որ երազանքը կարող է իրականություն դառնալ։ Բոլորս քաջ գիտակցում ենք, որ անկախությունը հեշտ չի տրվել մեր ժողովրդին,այն ձեռք է բերվել բազմաթիվ դժվարությունների ու մաքառումների գնով։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայորդի,բարձր գնահատելով ունեցած ձեռքբերումները, ոչինչ չի խնայի հզոր ու կայացած հայոց պետության համար։ Բոլորիս մաղթում եմ երջանկություն և լավատեսություն, խաղաղություն և բարեկեցություն օրեցօր շենացող Հայաստանի Անկախ Հանրապետությունում։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Կեցցե՛ Անկախությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի եւ Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ Գավառ քաղաքում եւ Վերին Գետաշեն համայնքում բացվեցին նախակրթարաններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի եւ Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ Գավառ քաղաքում եւ Վերին Գետաշեն համայնքում բացվեցին նախակրթարաններ 19.09.2020

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այցի առաջին կանգառը Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում էր, որտեղ սկսվող նոր ուսումնական տարին նշանավորվեց նախակրթարանի բացմամբ: Դպրոցի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանի ներկայացմամբ՝ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի հիմնման ընդհանուր բյուջեն կազմել է 11 միլիոն 949 հազար դրամ, որից 4 միլիոն 820 հազար դրամը կազմել է Վերին Գետաշենի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մնացած գումարը ներդրվել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հունիսից եւ ավարտվել օգոստոս ամսվա ընթացքում: Համայնքում նախադպրոցական կրթությանն զարգացմանն աջակցելու նպատակով վերին գետաշենցի բարերար Արման Ռուբենյանը հատկացրել է 1 միլիոն 800 հազար դրամ՝ նախակրթարանում եւս մեկ սենյակ հիմնանորոգելու եւ լրացուցիչ 1 խումբ բացելու համար...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին 18.09.2020

Սեպտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներ Սեւան Ամիրյանցին, Արմեն Սիմոնյանին, Սոս Սուքիասյանին, Գեղամ Մինասյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Դրախտիկի միջնակարգ դպրոցի մի մասնաշենքի հիմնանորոգման խնդիրը: ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք ցանկություն ունեն՝ բարերարների միջոցներով որոշակի ներդրումներ կատարելու Դրախտիկի դպրոցի հիմանորոգման համար, սակայն դրանից առաջ պետք է հստակեցնեն շինարարության նախագծանախահաշվային արժեքը: Գնել Սանոսյանը, ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչների նախաձեռնությունը, նշեց, որ առաջիկայում մարզպետարանի կողմից կներկայացվի Դրախտիկի դպրոցի մեկ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների գնահատումը, որից հետո կողմերը կարող են մտածել համապատասխան ֆինանսական միջոցներ գտնելու մասին: «Դրախտիկի դպրոցից բացի, մարզի շատ համայնքների դպրոցներ կան, որոնք հիմնանորոգման խիստ կարիք ունեն: Ուրախ ենք, որ ձեր ընտրությունը կանգ է առել Դրախտիկի դպրոցի վրա։ Մենք պատրաստակամ ենք՝ մեր բաժին աջակցությունը ցուցաբերելու եւ պահանջվող ներդրումը կատարելու»,-հավաստեց մարզպետը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59