Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարություն

Հայտարարություն 12.10.2020

> ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ>> ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացների և դպրոցների էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացման նպատակով դպրոցների ընտրության մրցույթի վերաբերյալ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող > հմտություններ երիտասարդների համար>> ծրագրի նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու ադապտացմանը, դպրոցականներին մասնակից դարձնել > տեխնոլոգիաների միջոցով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատմանը և շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 4 տարբեր համայնքների միջին և հիմնական դպրոցներում՝ 7-9-րդ դասարանի աշակերտների շրջանում։ Մրցակցային առավելությունը տրվելու է մարզային դպրոցներին։ Ծրագրի շրջանակներում՝ - Ընտրված 8 դպրոցներում նախատեսվում է >-ի ստեղծում, որտեղ կներգրավվի մինչև 10 աշակերտ։ - Ընտրված 8 դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները Երևանում կմասնակցեն կարողությունների...

Հայտարարություն

Հայտարարություն 10.10.2020

Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով: Հանձնաժողովը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425: ՀՀ ՊՆ Հիշեցնենք, որ գործում են նաև ՀՀ ՊՆ թեժ գծի 1-28, +374 10 29-46-76 և +374 10 66-00-54, ինչպես նաև ԶՈՒ ԳՇ 8501 և 8503 հեռախոսահամարները: Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար գործում է +374 10 29-46-27 հեռախոսահամարը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խոսքը ուղղված մարզի բնակչությանը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խոսքը ուղղված մարզի բնակչությանը 10.10.2020

Գեղարքունիքի մարզի սիրելի հայրենակիցներ, արդեն 14-րդ օրն է , ինչ հայ ժողովուրդը Արցախյան ճակատում հերոսամարտեր է մղում ադրբեջանաթուրքական բանակի դեմ՝ խափանելով նրա բոլոր գրոհները եւ ահաբեկչական ծրագրերը: Մեր բանակի մարտիկները հրաշքներ են գործում՝ անասելի սխրանքների գնով ջախջախելով թշնամու բանակային կազմավորումները: Նրանց շարքերում նաեւ մեր մարզի հերոս զավակներն են, որոնց անուններն արդեն փառքով են գրվել մեր պատմության մեջ: Անշուշտ, մեծ նվիրումով ու կազմակերպվածությամբ է գործում նաեւ թիկունքը, որտեղ ամեն քայլ կատարվում է հաշվարկված, արդյունավետ ու մի ընդհանուր նպատակի շուրջ համախմբված: Ձեր նվիրաբերումների շնորհիվ թիկունքից ռազմաճակատ են հասցվում պահանջվող քանակի սնունդ, հագուստ, կենցաղային անհրաժեշտ պարագաներ, տեխնիկական միջոցներ, որով ավելի է ամրապնդվում թե առաջնագիծը, թե կենաց-մահու պայքարի մեջ գտնվող արցախահության վճռականությունը հաղթանակի հանդեպ: Հայրենանվիրության ձեռնարկներ այս օրերին կատարում են ոչ միայն մեր մարզի բնակիչները, այլ նաեւ արտերկրում մեր մարզը...

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է 09.10.2020

Սիրելի' հայրենակիցներ, վերջին օրերին համայն հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին: Կենաց-մահու կռիվ է, և այս համատեքստում մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ: Այս օրհասկան պահին խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր: Սիրելի' ժողովուրդ, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Կրկին ու կրկին կոչ ենք անում լինել ավելի զգոն, շարունակել կրել դիմակ...

Ուշադրություն

Ուշադրություն 08.10.2020

Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման աշխատանքներ: Այդ ընթացքում հնարավոր են ձայնարձակումներ: Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈՒՆ 06.10.2020

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2020 թվականի հոկտեմբերի 05-ի Ներքին մրցույթների անցկացումը կասեցնելու մասին N 1071-Ա հրամանով կասեցվել են հետևյալ ներքին մրցույթներին մասնակցելու համար դիմում ներկայացնելու գործընթացը և ներքին մրցույթների անցկացումը՝ 1. Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ (ծածկագիր՝ 94-1.5-Ղ4-1). 2. Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ (ծածկագիր՝ 94-1.5-Ղ5-3). 3. Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 94-1.6-Մ2-5). 4. Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55