Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՅՐՔ-ՎԵՐԻՆ ՇՈՐԺԱ  ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ

ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՅՐՔ-ՎԵՐԻՆ ՇՈՐԺԱ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ 11.09.2014

Սեպտեմբերի ութից Գեղարքունքի մարզի Վերին Շորժա համայնքում մեկնարկել են Այրք-Վերին Շորժա միջհամայնքային ճանապարհի հողային հարթեցման եւ նորոգման աշխատանքները: Վերին Շորժայի գյուղցապետարանի աշխատակազմից տեղեկացրին, որ նորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է ավելի քան ինը կիլոմետր, որը սկսվում է Այրքի գյուղապետարանից եւ ավարտվում Վերին Շորժայի հարավային եզրում: Հողային հարթեցում եւ լիցք կատարելուց հետո Այրք-Վերին Շորժա ավտոճանապարհի լայնությունը վեց մետրից կհասնի տաս մետրի: Ճանապարհը նորոգվում է Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանի անձնական միջոցների հաշվին: Ճանապարհի նորոգումը կենսական կարեւոր նշանակություն ունի ոչ միայն Վերին Շորժայի, այլ նաեւ Վարդենիսի եւ Մարտունու տարածաշրջանի մյուս համայնքների բնակիչների համար, ովքեր անասնակերը կամ անասնամթերքը տեղափոխում են այս ճանապարհով...

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՎԵՐԱԿԱԿԱՌՈՒՑՎԱԾ  ԶԲՈՍԱՅԳԻՆ ՆՈՐ ՇՈՒՆՉ ՈՒ ՏԵՍՔ Է ԱՌԵԼ

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՎԵՐԱԿԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԶԲՈՍԱՅԳԻՆ ՆՈՐ ՇՈՒՆՉ ՈՒ ՏԵՍՔ Է ԱՌԵԼ 11.09.2014

Տասնամյակների լռությունից հետո Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի զբոսայգին վերակառուցվելուց հետո նոր շունչ ու գեղեցիկ տեսք է առել: Մարտունու վերակառուցված զբոսայգու բացումը կայացել է սեպեմբերի ութի երեկոյան, որին մասնակցել են ոչ միայն քաղաքի, այլ նաեւ հարակից համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ: Զբոսայգին վերանորոգվել է այս ամռան ընթացքում, որի համար համայնքի բյուջեից տրամադրվել է 14 միլիոն դրամ: Վերակառուցվել են զբոսայգու շատրվանները, անցողիները, տեղադրվել են նոր նստարաններ, ծաղկամաններ եւ աղբամաններ: Գիշերային դեկորատիվ լուսավորության շնորհիվ զբոսայգին առանձնապես գրավիչ կլինի երեկոյան զբոսանքների սիրահարների համար: Քաղաքի բնակիչներն իրենց շնորհակալությունն հայտնեցին քաղաքի ղեկավարությանը.....

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՑԱՆԸ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՑԱՆԸ 11.09.2014

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հացի բերքահավաքի աշխատանքների ավարտից հետո համատարած բնույթ է սկսել կրել աշնանացան ցորենի ցանքը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի հավաստամբ` սեպտեմբերի 11-ի դրությամբ մարզի տնտեսություններում արդեն կատարվել է ավելի քան 5 հազար հեկտար աշնանացան ցորենի ցանք:ՙԿառավարությունն այսօր տնտեսություններին աջակցում է սուբսիդավորված դիզվառելիքով, բարձրորակ սերմացուներով եւ պարարտանյութերով, այնպես որ երկրագործների համար ամենակարեւոր խնդիրները լուծված են....

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 10.09.2014

Սեպտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետն ընդունեց տարբեր խնդիրներով իրեն դիմած 41 քաղաքացու: Ներկայացված դիմումներն առնչվում էին աշխատանքի տեղավորման խնդրի, դրամական օգնություն ցուցաբերելու, առողջարանային կամ պետպատվերով բուժման ուղեգիր ստանալու, ուսման վարձ վճարելու հետ կապված խնդիրներին: Քաղաքացիների հիմնական մասի դիմում- խնդրանքները բավարարվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մի քանի դիմումներ հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում եւ կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում...

ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ԵՎ ՎԱՀԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՏԵՂԱՑԵԼ Է ՀԱՎԻ ՁՎԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԿՈՒՏ

ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ԵՎ ՎԱՀԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՏԵՂԱՑԵԼ Է ՀԱՎԻ ՁՎԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԿՈՒՏ 05.09.2014

Սեպտեմբերի 4-ին ժամը 15.30–ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում եւ հարեւանությամբ գտնվող Վահան գյուղում մոտ կես ժամ տեւողությամբ հավի ձվի մեծության կարկուտ է տեղացել` զգալի վնասներ պատճառելով բնակչությանը: Կարկուտը ջարդել կամ վնասել է դրսում կայանված մարդատար ավտոմեքենաների ապակիները եւ մետաղական թափքերը,ծակել տանիքների ազբոշիֆերյա ծածկերը, ջարդել Ճամբարակի մանկապարտեզի եւ որոշ առանձնատների ապակիները, ծառերից ցած թափել պտուղները: Կարկուտի տարափից սատկել են ընտանի կենդանիներ և թռչուններ, մարմնական վնասվածքներ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՍԵՄՅՈՆՈՎԿԱ ՀԱՄԱՅՆՔ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՍԵՄՅՈՆՈՎԿԱ ՀԱՄԱՅՆՔ 03.09.2014

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով եղավ Սեմյոնովկա համայնքում: Մարզի ղեկավարի հետ ունեցած հանդիպման ընթացքում Սեմյոնովկայի բնակիչները ներկայացրին համայնքում առկա մի քանի առաջնահերթ խնդիրներ, ակնկալելով մարզպետի աջակցությունը: Խնդիր դրվեց համայնքում փողոցների լուսավորության համակարգի անցկացման, տնտեսությունների գազամատակարարման գործընթացը ավարտին հասցնելու և մատչելի գնով վառելափայտ ձեռք բերելու ուղղությամբ: Ընդառաջելով բնակիչների դիմում խնդրանքը, մարզպետը խոստացավ աշխատանքներ տանել ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-09 15:45:12