Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ապահովված է բոլոր ճանապարհների անցանելիությունը, բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի

07.02.2023

Գեղարքունիքի մարզում 2023 թվականի փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը տեղացած ձյան եւ ուղեկցվող բքի պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Գեւորգ Խաչատրյանը, Սեւանի, Գավառի եւ Վարդենիսի տարածաշրջաններում ձյան բարձրությունը կազմել է 2-3, Ճամբարակում՝ 5-7, Մարտունիում՝ 10 սանտիմետր։
Մարտունու տարածքի բարձրադիր հատվածներում գրանցվել են ուժեղ ձնաբքեր, ինչի հետեւանքով այժմ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհը սպասարկող կազմակերպությունները վաղ առավոտից ձյան մաքրման և մշակման աշխատանքներ են իրականացնում Գավառի, Սեւանի, Վարդենիսի, Մարտունու եւ Ճամբարակի տարածաշրջաններում։
Ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում ապահովված է բոլոր ճանապարհների անցանելիությունը, բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի, որտեղ այժմ աշխատանքներ են տարվում ճանապարհի բացման եւ մաքրման ուղղությամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:43:43