Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից առաջնագծին ցուցաբերվող օգնությունը շարունակվում է

Գեղարքունիքի մարզից առաջնագծին ցուցաբերվող օգնությունը շարունակվում է 20.10.2020

Արցախյան պատերազմի ընթացքում առաջնագծին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գավառի քաղաքապետարանի, որոշակիորեն նաև «Գավառ Սերվիս» ՍՊԸ-ի կողմից նվիրաբերել է 1 ՆԻՍԱՆ մակնիշի ամենագնաց ավտոմեքենա: Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ ՊՆ տրամադրության տակ ծառայություններ մատուցելու նպատակով տրամադրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» Գեղարքունիքի մարզային գրասենյակին պատկանող տրանսպորտային միջոցներից 3 ՈՒԱԶ ( պատրիոտ) մակնիշի ամենագնաց և 5 ՈՒԱԶ (շտապօգնության տիպի) ավտոմեքենաներ: Արցախյան պատերազմի ընթացքում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ՊՆ տրամադրության տակ ծառայություն են մատուցում նաև Ծովազարդ համայնքի բնակիչ Սևակ Սաքեյանի ,Ծակքար համայնքի բնակիչ Վարազդատ Մանուկյանի, Գեղհովիտ համայնքի բնակիչ Վարդան Սուքիասյանի անձնական օգտագործման, Ձորագյուղ, Ծովագյուղ համայնքների արոտօգտագործողների միության, « Սևան ԱՊ»-ի, «Ռադիո» ՓԲԸ «Ուազ» մակնիշի ավտոմեքենաները, Գավառ քաղաքի բնակիչ Գուրգեն Խունոյանի անձնական օգտագործման «Գազ..

Գավառ քաղաքը շարունակում է աջակցություն ցուցաբերել առաջնագծին

Գավառ քաղաքը շարունակում է աջակցություն ցուցաբերել առաջնագծին 19.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ համայնքի կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 2 միլիոն 538 հազար դրամ: Հանգանակությանը մասնակցել են Գավառի համայնքապետարանը և «Գավառ Տրանս» ՍՊԸ-ն՝ օգնություն հատկացնելով մեկական միլիոն դրամի չափով: Առաջնագծին ֆինանսական օգնություն են ցուցաբերել նաև համայնքապետարանի ենթակայության կրթամշակութային եւ նախադպրոցական հիմնարկները: Բացի այդ, առանձին ձեռնարկությունների կամ անհատ քաղաքացիների կողմից հավաքվել եւ առաջնագծի կարիքների համար տրամադրվել է 2 միլիոն 205 հազար դրամի սնունդ: 501 հազար դրամ հատկացրել է «Թամարա» ՍՊԸ-ն, 305 հազար դրամ՝ Գավառի բնակիչ Մանվել Ենգիբարյանը, 150 հազար դրամ՝ Աշոտ Չանդոյանը, 140 հազար դրամ՝ Հարություն Բուռնուչյանը, 240 հազար դրամ՝ Կարեն Զաքոյանը, 200 հազար դրամ՝ դարձյալ Գավառի համայնքապետարանը: Առանձին քաղաքացիների եւ...

Գավառի ծննդատանը լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն

Գավառի ծննդատանը լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն 19.10.2020

Հոկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին: Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով: Մարզպետ Գնել Սանոսյանը հետաքրքրվեց նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթեց երջանիկ ու ապահով մանկություն:

Վարդենիկ համայնքը շարունակում է աջակցել առաջնագծին

Վարդենիկ համայնքը շարունակում է աջակցել առաջնագծին 19.10.2020

Արցախյան պատերազմի առաջին օրերից Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչները, արտերկրում բնակվող վարդենիկցիները և առանձին բարերարներ նախաձեռնել են աջակցություն ցուցաբերել Արցախին և առաջնագծին: Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի տեղեկացմամբ Տյումեն քաղաքի հայ համայնքի կողմից Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 14 միլիոն, Հովեյան եղբայրների կողմից՝ 1 միլիոն, Չելյաբինսկ քաղաքի վարդենիկցի երիտասարդների կողմից՝ 300 000 և Պերմ քաղաքից Արմեն Ղումաշյանի կողմից՝ 200 000 ռուբլի, իսկ «ՀՌՈՒԹԱՐԹ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Կարապետյանի կողմից տրամադրվել է 350 հազար, «Գարիկ Կեսոյան» ԱՁ-ի կողմից 200 հազար և Հովիկ Եվրեյանի կողմից 120 հազար դրամ: Վարդենիկցի Հովեյան եղբայրների կողմից նվիրաբերվել է նաև «ՈՒԱԶ» մակնիշի 1 շտապօգնության ավտոմեքենա,իսկ Արթուր Այվազյանի կողմից՝ «ՈՒԱԶ» մակնիշի 2 ավտոմեքենա: Ալթայում բնակվող վարդենիկցի Սուրեն Եղոյանի կողմից տրամադրվել է 15 տոննա կարտոֆիլ,արտերկրում բնակվող վարդենիկցիներ Տիգրան Բադալյանի, Ռուդիկ Մանուկյանի, Մարսել և Էդգար Գաբրիելյանների, ինչպես նաև ...

Ծաղկունք համայնքը, «Ծաղկունք բաց դպրոց» և «Դար» տարածաշրջանային զարգացման հիմնադրամները աջակցություն են ցուցաբերում առաջնագծին

Ծաղկունք համայնքը, «Ծաղկունք բաց դպրոց» և «Դար» տարածաշրջանային զարգացման հիմնադրամները աջակցություն են ցուցաբերում առաջնագծին 18.10.2020

Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին ինչպես նաև Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին զգալի աջակցություն է ցուցաբերել Ծաղկունքի համայնքապետարանը, համայնքի բնակիչները, «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամը , «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման հիմնադրամը և առանձին բարերարներ: Ծաղկունք համայնքի բնակիչների կողմից տրամադրվել է մոտ 100 հատ անիվ: Համայնքի բնակիչ Յուրա Սարգսյանի և ընկերների կողմից առաջնագծում մարտնչող Հայոց բանակին օգնության կարգով տրամադրվել է սննդի տարբեր տեսակներ , բժշկական առաջին օգնության դեղորայք և այլն: Ծաղկունք համայնքի բնակիչների կողմից Համահայկական Հիմնադրամի հաշվեհամարին է փոխանցվել 440,000 ՀՀ դրամ գումար: «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի կողմից 100,000 ՀՀ դրամի շրջանակներում գնվել է սնունդ, հիգիենիկ պարագաներ և ուղարկվել առաջնագիծ , իսկ 50 000 ՀՀ դրամ փոխանցվել է Համահայկական Հիմնադրամի հաշվեհամարին: «Դար» տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և ամենօրյա հոգածությամբ Արցախից տեղափոխված բնակիչները, մոտ 155 հոգի, շարունակաբար...

Աջակցում են Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին

Աջակցում են Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին 18.10.2020

Արցախյան պատերազմի ընթացքում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին սննդի, հագուստի, կոշիկի, հիգիենիկ և այլ պարագաների հարցում Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով շարունակաբար իրենց աջակցությունն են ցուցաբերում Ծաղկունք համայնքի «Դար» հիմնադրամը, Գավառի պետական բժշկական քոլեջը, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցը, Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցը, «Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամը» Գանձակ համայնքի « Գանձակ կաթ» ԱՁ-ն,ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գավառ համայնքից Սամվել Ենգիբարյանին պատկանող առևտրի կենտրոնը, « Սիրելիս» հարսանյաց սրահի տնօրեն Բաբկեն Խաչիկյանը, Գավառից և նրա տարածքի համայնքներից անհատ քաղաքացիներ՝ Սարգիս Միրիբյանը, Լեռնիկ Հակոբյանը, Մերի Հակոբյանը,Կարեն Կոտոլկյանը,Բուրմունք Հովհաննիսյանը, Ռոբերտ Հարությունյանը, Սեյրան Ղուկասյանը, Սիփան Ղազարյանը, Գևորգ Բրսիկյանը, Սամվել Զաքոյանը, Շանթ Ներսիսյանը, Ժորա Ղազարյանը, Անուշավան Առաքելյանը, Կարեն Մանուկյանը, Դավիթ Իգիթյանը, Ատոմ Մնացականյանը, Երանոս համայնքից՝ Արտակ Խանսանամյանը, Զոլաքար համայնքից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39