Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարսեր համայնքը աջակցություն է ցուցաբերում առաջնագծին

Վարսեր համայնքը աջակցություն է ցուցաբերում առաջնագծին 22.10.2020

Արցախին, առաջնագծին և Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Վարսեր համայնքի բնակիչների կողմից հավաքագրվել է 2 միլիոն 327 հազար դրամ, 135000 ռուբլի և 500 եվրո, որից 2 մլն 500 000 դրամի շրջանակներում ձեռք է բերվել և առաջնագծին է նվիրաբերվել ՎԻԼԻՍ մակնիշի 1 ավտոմեքենա, իսկ Վարսեր համայնքի բնակիչ Աշոտ Ալավերդյանի կողմից նվիրաբերվել է ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Օժանդակության գործընթացն առաջնագծին շարունակվում է: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Վարսեր համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

Առաջնագծին օգնում է նաև Զովաբեր համայնքը

Առաջնագծին օգնում է նաև Զովաբեր համայնքը 21.10.2020

Արցախյան պատերազմի ընթացքում առաջնագծին և Արցախին օգնել են Զովաբերի համայնքապետարանը, համայնքի բնակչությունը և արտերկրում բնակվող զովաբերցիները: Ռուսաստանաբնակ զովաբերցիները հանգանակել և համայնք են ուղարկել 3 միլիոն 548 հազար դրամ, որից 1 միլիոն դրամ փոխանցվել է Հայաստան Համահայկական հիմնադրամի հաշվեհամարին, 1 միլիոն 590 հազար դրամ տրվել է ժամկետային զինծառայողների, պահեստազորային զորակոչվածների և կամավորների 53 ընտանիքներին, յուրաքանչյուրին՝ 30 000-ական դրամի չափով, իսկ 958 հազար դրամի շրջանակներում գնվել և առաջնագիծ է ուղարկվել սննդամթերք, դեղորայք, քնապարկեր, հագուստ, ծխախոտ, մարտկոց, զինվորական ներքնաշոր և այլ ապրանքներ: Առաջնագծին սնունդ, հագուստ և անվադողեր է ուղարկվել նաև Զովաբեր համայնքի բնակիչների ներդրումների հաշվին: Համայնքի կողմից առաջնագծին ցուցաբերող օգնությունը կրում է շարունակական բնույթ: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում ...

Գեղարքունիքի մարզում բերքահավաքի ընթացքը դանդաղել է Մասրիկի հարթավայրում ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով

Գեղարքունիքի մարզում բերքահավաքի ընթացքը դանդաղել է Մասրիկի հարթավայրում ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով 21.10.2020

Գեղարքունիքի մարզում բերքահավաքի եւ աշնանացանի ընթացքը դանդաղել է Արցախաադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների պատճառով: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, աշխատանքների դանդաղումը հիմնականում Մասրիկի հարթավայրում է, որտեղ սեպտեմբերի 27-ին հաջորդող օրերին թշնամին անօդաչու թռչող սարքերից եւ հրետանային միջոցներից կրակ է վարել բնակավայրերի ուղղությամբ՝ վնասներ պատճառելով շինություններին, խլելով մարդկային կյանքեր, պատճառելով վիրավորումներ:Վերջերս բերքահավաքի գնալու ճանապարհին անօդաչուի հարձակման թիրախ էր դարձել Վարդենիս քաղաքի բնակիչ Արզոյանների ընտանիքը, ինչի արդյունքում ծանր վիրավորում էր ստացել 14 տարեկան Նարեկը: Այդուհանդերձ, օգտվելով հարաբերական դադարից, տնտեսություններն այս օրերին շարունակում են կարտոֆիլի եւ պտղի բերքահավաքը: «Մարզի տնտեսություններում այս տարի ցանվել է ...

Անմոռաց պահեր՝ արցախցի փոքրիկների համար

Անմոռաց պահեր՝ արցախցի փոքրիկների համար 21.10.2020

Հոկտեմբերի 21-ին Գավառի մանկատան հարևանությամբ գտնվող մանկական այգում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքների երեխաներին բարձր տրամադրություն պարգևեցին Գեղարքունիքի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանները: Նրանք փոքրիկ հանդիսատեսին ներկայացրեցին Գևորգ Սարգսյանի «Կախարդական սփռոց»մանկական ներկայացումը: Փոքրիկ հանդիսատեսի ու նրանց ուղեկցող մայրիկների հետ զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ տեղեկանալով նրանց կացության համար անհրաժեշտ պայմանների և հնարավորությունների ապահովման, ինչպես նաև մտահոգող խնդիրների մասին: Մարզպետը ոգևորեց արցախցի փոքրիկներին և հորդորեց ՝ ուժեղ լինել, նշելով, որ առաջնագծում կռվող նրանց հայրերին և եղբայրներին նաև հզոր թիկունք է հարկավոր : Մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը բացօթյա մանկական ներկայացումներով հանդես կգա նաև մարզի այլ համայնքներում բնակվող արցախցի փոքրիկների առջև: Ներկայացման ավարտին արցախցի երեխաներին քաղցրավենիք բաժանվեց:

Առաջնագծին աջակցում է նաև Ծովագյուղ համայնքը

Առաջնագծին աջակցում է նաև Ծովագյուղ համայնքը 20.10.2020

Արցախին, առաջնագծին և Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի կողմից նվիրաբերվել է «Վիլիս» մակնիշի 1 ավտոմեքենա , իսկ նույն համայնքի արոտօգտագործողների միության կողմից նվիրաբերվել է «Ուազ» մակնիշի 1 ավտոմեքենա: Ծովագյուղ համայնքի բնակիչների կողմից հավաքագրվել է 4 միլիոն, 801 հազար դրամ, որի շրջանակներում ևս գնվել և նվիրաբերվել է «Վիլիս» մակնիշի 1 ավտոմեքենա: Համայնքի բնակիչներ Ռուբեն Աբրահամյանի և Գոռ Խուդաբաշյանի կողմից տրամադրվել է 10 միլիոն դրամ, իսկ Ծովագյուղի ՃՇՇ-ի կողմից՝ 13 միլիոն դրամ: ՃՇՇ-ն տրամադրել է նաև 33 զրահապատ բաճկոն, 50 զինվորական գլխարկ, սննդի տարբեր տեսակներ: Ծովագյուղ համայնքի բնակիչ Վարազդատ Խուդաբաշյանը Արցախին աջակցելու նպատակով տրամադրել է 400 պարկ ալյուր: Ծովագյուղի համայնքապետարանի կողմից առաջնագծին է տրամադրվել սնունդ, հեռադիտակներ և 600 անձրևապաշտպան բաճկոն...

Մարտունի համայնքի բնակիչները շարունակում են իրենց աջակցությունը առաջնագծին

Մարտունի համայնքի բնակիչները շարունակում են իրենց աջակցությունը առաջնագծին 20.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցել 1 միլիոն դրամ, նախատեսված է փոխանցել ևս 4 միլիոն 500 հազար դրամ: Մարտունի քաղաքից արտերկրում բնակվող բարերաներ Մկրտիչ Մկրտչյանը, Եղիշ Մկրտչյանը, Էմիլ Հովհաննիսյանը առաջնագծին օգնելու նպատակով տրամադրել են 50 հազար, Ալբերտ Սեդրակյանը՝ 200 հազար, Արտակ Զիրոյանը՝ 100 հազար և Արթուր Սեդրակյանը 10 հազար ռուբլի: Իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Մարտունու համայնքապետարանի ենթակայության կրթամշակութային և նախադպրոցական հիմնարկները: Դրանց թվում ՝ Մարտունու թվով 4 մանկապարտեզները, Մարտունու ԶՏԿ-ն, Մարտունու Տիգրան Աբրահամյանի ավագ դպրոցը, Մարտունու ՍԱՏԿ, Մարտունու ՄՊԿ , մշակույթի տունը, մանկական արվեստի դպրոցը, կենտրոնական գրադարանը, երաժշտական դպրոցը, մարզադպրոցը և կոմունալ սպասարկում ՀՈԱԿ-ը համատեղ ցուցաբերել են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55