Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանը եւ «Երեւանում Մոսկվայի տուն» կենտրոնը կհամագործակցեն կրթամշակութային ոլորտներում

Գեղարքունիքի մարզպետարանը եւ «Երեւանում Մոսկվայի տուն» կենտրոնը կհամագործակցեն կրթամշակութային ոլորտներում 16.09.2020

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում համագործակցության հուշագիր ստորագրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ «Երեւանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը: Ինչպես ներկայացված է հուշագրի տեքստում, այն նպաստելու է հայ-ռուսական պատմամշակութային արժեքների պահպանությանն ու հանրահռչակմանը, կրթական ծրագրերի իրականացմանը:Հուշագրի ստորագրումից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ համագործակցությունը երկու կողմերի համար էլ սպասված էր ու կարեւոր: «Գեղարքունիքի մարզը բազմաթիվ ոլորտներում շատ ամուր կապված է Ռուսաստանի Դաշնության հետ: Այնտեղ են ապրում եւ աշխատում մեր մարզի տասնյակ հազարավոր բնակիչներ, ովքեր գործուներություն են ծավալում պետական կառույցներում, շինարարության, արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ, կրթամշակութային ու առողջապահական հիմնարկներում...

Գեղարքունիքի մարզպետը Չկալովկայում դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

Գեղարքունիքի մարզպետը Չկալովկայում դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը 14.09.2020

Սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Չկալովկա համայնք՝ դիտարկելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի ընթացքը, որի շրջանակներում հիմնանորոգվում է գյուղի կենտրոնական ճանապարհը եւ հրապարակը: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 97 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Չկալովկայի համայնքապետարանը: Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել թիվ 1,2,4 փողոցները եւ հրապարակը: Հիմնանորոգումն իրականացվում է շուրջ 1 կիլոմետր 700 մետր երկարությամբ եւ 12 հազար քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ եւ ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում: Արդեն կիսով չափ ավարտել են ասֆալտբետոնյա հին շերտի ֆրեզման աշխատանքները եւ հանված հումքով հարթեցվել ու բարեկարգվել են գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը եւ երկրորդական փողոցների ճանապարհահատվածներ....

Գեղարքունիքի մարզպետը  այցելեց և շնորհավորեց առաջին դասարանցիներին

Գեղարքունիքի մարզպետը այցելեց և շնորհավորեց առաջին դասարանցիներին 14.09.2020

Սեպտեմբերի 14-ին, նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներ հաճախող բոլոր առաջին դասարանցիներին, հղելով նրանց իր բարեմաղթանքի խոսքերը։ Օրվա առթիվ մարզպետն այցելեց նաև Չկալովկայի միջնակարգ դպրոց: Գնել Սանոսյանը ծանոթացավ այս ամռան ընթացքում դպրոցական շենքի առաջին հարկում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: Ինչպես ներկայացրեց Չկալովկայի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Միրաքյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Չկալովկայի համայնքապետարանի տրամադրած միջոցների հաշվին հիմնանորոգվել է առաջին հարկի միջանցքը, փոխվել են դասասենյակների դռները, կառուցվել է սանհանգույց: ՄԱԿ-ի ,,Սնունդ,, ծրագրի շրջանակներում եւ գյուղապետարանի աջակցությամբ հիմնանորոգվել է նաեւ ճաշարանը: Դպրոցի հաջողությունների շարքում տնօրենը կարեւորեց աշակերտների թվի ավելացումը այս ուսումնական տարում: Նախորդ ուսումնական տարում դպրոցը տվել է 6 շրջանավարտ՝ այս տարի ընդունելով ինն առաջին դասարանցիների...

Գեղարքունիքի մարզպետը Շողակաթ համայնքում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերով եւ տեղական միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին

Գեղարքունիքի մարզպետը Շողակաթ համայնքում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերով եւ տեղական միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին 11.09.2020

Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Շողակաթ համայնքում այցելեց Դրախտիկ, Շողակաթ, Արտանիշ եւ Ջիլ գյուղերի շինհրապարակներ, որտեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընցաթքի մեջ կամ ավարտական փուլում են գտնվում շինարարական աշխատանքները: Համայնքում իրականացվող սուբվենցիոն վեց ծրագրերից այս պահի դրությամբ ավարտական փուլում է գտնվում Դրախտիկ, Աղբերք եւ Ջիլ գյուղերի խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերի կառուցման ծրագիրը՝ 5500 գծամետր երկարությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 40 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Այս ծրագրի իրականացման արդյունքում երեք բնակավայրերում էլ հիմնովին կարգավորվել է ջրամատակարարման խնդիրը, որն առկա է եղել տասնամյակների ընթացքում: Օգոստոս ամսից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել եւ ընթանում են Շողակաթի արեւային ֆոտովոլտային կայանի, Շողակաթի պուրակ-զբոսայգու, Աղբերքի համայնքային կենտրոնի, Դրախտիկ, Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ջիլ...

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Սեւան համայնքի շինհրապարակներ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Սեւան համայնքի շինհրապարակներ 11.09.2020

Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Սեւան քաղաքում` ՀՀ կառավարության կողմից իրականացվող ս ծրագրերի ընթացքը դիտարկելու նպատակով։ Այցի առաջին կանգառը Գրիբոեդովի փողոցում էր, որտեղ արդեն ավարտական փուլում են գտնվում ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Փողոցի հիմնանորոգման համար նախատեսված տարածքը 4578 քառակուսի մետր է: Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, խարխլված բազալտե եզրաքարերի ապամոնտաժում, ապամոնտաժված եզրաքարերի տեղադրում, ծածկույթի կառուցում, փողոցի անցումների, անհարթությունների, երթևեկելի մասի գծանշում, ասֆալտբետոնե արգելակիչների և ճանապարհային նշանների տեղադրում, այլ բնույթի ու ծավալի աշխատանքներ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն 99 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը` Սեւանի համայնքապետարանը։ Այս ծրագրի իրականացմամբ Սևան քաղաքում ավելացել է հիմնանորոգված փողոցների թիվը։ Մարզպետի այցի հաջորդ կանգառը բազմաբնակարան հինգ շենքերի բակերում էր, որտեղ մեկնարկել է ևս մեկ...

Գեղարքունիքի մարզպետը Ծովագյուղ համայնքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Գեղարքունիքի մարզպետը Ծովագյուղ համայնքում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը 11.09.2020

Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Ծովագյուղ համայնքում, որտեղ դիտարկեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 3 փողոց, 1 նրբանցք: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն 327 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Արդեն երկու շաբաթ է, ինչ հիմնանորոգման աշխատանքները սկսվել եւ ընթանում են թիվ 14, 16, 24 փողոցներում եւ 15-րդ փողոցի 2-րդ նրբանցքում: Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 914 գծամետր: Որոշ հատվածներում կառուցվում են մայթեր եւ 450 գծամետր երկարության հեղեղատար: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում մեկնարկել եւ ընթանում են նաեւ խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավման աշխատաքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 134 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06