Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երիտասարդները կներգրավվեն մարզի զարգացման ծրագրերում

Երիտասարդները կներգրավվեն մարզի զարգացման ծրագրերում 26.06.2018

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը մարզպետարանում ընդունեց ՄԱԶԾ ,,Ինտեգրացված գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագրի՝ երիտասարդների առաջխաղացման արահետ,, բաղադրիչի ղեկավարին և աշխատակցին: Հանդիպման նպատակն էր՝ մարզի ղեկավարին ներկայացնել ,,Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում,, ծրագիրը, որը Գեղարքունիքի մարզում մեկնարկել է այս տարվա ապրիլին: Ըստ ,,երիտասարդների առաջխաղացման արահետ,, բաղադրիչի ղեկավար Լիանա Դոյդոյանի՝ ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի դաշնությունը, իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Այն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի առաջնային խնդիրներից է՝ կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ նոր լուծումներ գտնելու զբոսաշրջության զարգացման և խթանման համար:

Գեղարքունիքի մարզպետը հանձնարարականներ տվեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներին

Գեղարքունիքի մարզպետը հանձնարարականներ տվեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներին 25.06.2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներին: Վարչության պետ Համբարձում Համբարձումյանը մարզպետին ներկայացրեց վարչության գործառույթները, մարզի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտի առաջնահերթ ու կարևորագույն անելիքները: Լսելով վարչության պետի, գյուղատնտեսության և բնապահպանության բաժինների վարիչների կողմից ներկայացված հաղորդումները և առաջարկությունները՝ Իշխան Սաղաթելյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնց կատարումը բխում է մարզի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների զարգացման անհրաժեշտությունից: ,,Պետությունը վերջին տարիներին հսկայական գումարներ է ներդրել մարզի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում, սակայն , իմ դիտարկումներով...

Գեղարքունիքի մարզի 4 քաղաքներում տեղադրվել են զբոսաշրջային տեղեկատվական ցուցատախտակներ

Գեղարքունիքի մարզի 4 քաղաքներում տեղադրվել են զբոսաշրջային տեղեկատվական ցուցատախտակներ 25.06.2018

ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի ապակենտրանացված համագործակցության շրջանակներում IRAPA հարթակի ներկայացուցիչների ջանքերով տեղադրվել են զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակներ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ՝ թերակղզու առավել տեսանելի և քաղաքի բազմամարդ վայրերում՝ 2-ը , Վարդենիսում, Ճամբարակում և Գավառում՝ մեկական: IRAPA հարթակը միավորում է Հայաստանի եւ Ֆրանսիայի 8 համայնք, որոնք համագործակցում են միմյանց հետ: Մեր մարզից համագործակցող կողմ են Գեղարքունիքի մարզպետարանը, Սևան և Վարդենիս համայնքները: Զբոսաշրջիկների կողմից հաճախ բարձրաձայնված խնդիրներից մեկն էլ տեղեկատվական և ուղորդող ցուցանակների սակավությունն է: Հաշվի առնելով այս փաստը` IRAPA հարթակի պատասխանատուները հարցը դիտարկել են որպես առաջնահերթություն, որին հետևել է կոնկրետ քայլը, այն է`

Կաթ արտադրողները  դժգոհում են կաթի մթերման գնից

Կաթ արտադրողները դժգոհում են կաթի մթերման գնից 25.06.2018

Սեւանի, Ճամբարակի եւ Գավառի տարածքի մի խումբ կաթ արտադրող գյուղացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Սեւան-Երեւան ավտոմայրուղու Սեւանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարեւանությամբ և փակել էին երթեւեկությունը: Կաթ արտադրող գյուղացիների հետ հանդիպեց եւ նրանց լսեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Մարզպետը նշեց, որ խնդիրը ամբողջ հանրապետությունում կա, այն գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Քննարկումներ են ընթանում գտնելու համար հարցի լուծման օպտիմալ տարբերակ: Հենց այս պահին գյուղնախարար Արթուր Խաչատրյանը հարցը քննարկում է ,,Աշտարակ կաթ,,-ի ներկայացուցիչների հետ: Մարզպետի հետ հանդիպումից հետո մայրուղին բացվեց: Մանրամասները կներկայացնենք քիչ ավելի ուշ:

Գեղարքունիքի մարզպետն այցելեց  Դրախտիկի միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Դրախտիկի միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ 23.06.2018

Ճամբարակ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Դրախտիկի միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ: Դրախտիկում նա ուսումնասիրեց շենքային անմխիթար վիճակը, որը պահանջում է հրատապ կարգավորում: Մարզպետը տեղեկացրեց, որ մի շարք համագործակցությունների արդյունքում ձեռնարկվում են հրատապ քայլեր՝ խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար: >- Դրախտիկի դպրոցի մանկավարժներին ու բնակիչներին դիմեց Իշխան Սաղաթելյանը: Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցում մարզպետը ծանոթացավ շենքային անբարեկարգ պայմաններին՝ քննարկեց խնդրի լուծման հնարավոր տարբերակները...

 Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր 23.06.2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով եղավ Վահան և Դրախտիկ գյուղերում: Մարզի ղեկավարը ծաղիկներ խոնարհեց Վահանի ինքնապաշտպանական մարտերում և Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների շիրիմներին: Այնուհետև Իշխան Սաղաթելյանը զրուցեց բնակիչների հետ, քննարկեց նրանց մտահոգող անձնական բնույթի խնդիրներ: Մարզպետը խոսեց համայնքային մի շարք առաջնահերթ ձեռնարկների մասին: >,-հավաստեց մարզի ղեկավարը: Ընտրությունը կանգ առավ Պանթեոնին հարակից տարածքի վրա, որտեղ էլ առաջիկայում կկառուցվի մանկական խաղահրապարակը: Իշխան Սաղաթելյանն այցելեց նաև Վահան գյուղի ֆերմերային տնտեսություններից մեկում գործող կաթի վերամշակման արտադրամաս և սպանդանոց, որտեղ տեխնիկական վերազինման որոշակի խնդիր կա...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-01-17 13:11:15