Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծակքարի զարգացման հիմնադրամը վրաններ է  տրամադրել   Արցախին

Ծակքարի զարգացման հիմնադրամը վրաններ է տրամադրել Արցախին 30.10.2020

Արցախին աջակցություն ցուցաբերելու նպատակով բարեգործական հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել Ծակքարի զարգացման հիմնադրամը: Այս անգամ հիմնադրամի միջոցների հաշվին ձեռք է բերվել 1000 հատ 3-4 տեղանոց վրան: Հիմնադրամի ներկայացուցիչ Գոռ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ ձեռք բերված վրաններից 700 հատը տրամադրվել է ՀՀ ՊՆ-ին, իսկ մնացածը ուղարկվել է Արցախ:

Ծովակ համայնքն աջակցում է առաջնագծին

Ծովակ համայնքն աջակցում է առաջնագծին 30.10.2020

Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունների ծավալումից ի վեր, Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչների կողմից առաջնագծին օժանդակելու նպատակով Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցվել 448 հազար 500 ռուբլի, 150 հազար դրամ, 1200 դոլար եւ 100 եվրո: Առաջնագծի կարիքների համար հանգանակվել է 1 միլիոն 77 հազար 500 ռուբլի, 1 միլիոն 249 հազար դրամ, 700 դոլար եւ 500 եվրո: Առանձին բնակիչներ սեփական միջոցներով գնվել եւ առաջնագծին տրամադրվել է սնունդ, ծխախոտ, հագուստ, սարքավորումներ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ: Օժանդակությունն առաջնագծին շարունակվում է: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ծովակ համայնքի բնակիչներին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար Արթուր Մարտիրոսյանը զգալի աջակցություն է ցուցաբերում Արցախին և առաջնագծին

Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար Արթուր Մարտիրոսյանը զգալի աջակցություն է ցուցաբերում Արցախին և առաջնագծին 29.10.2020

Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունների ծավալումից ի վեր, ծնունդով Հայրավանքից, ՌԴ Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար, գործարար Արթուր Մարտիրոսյանի համակարգմամբ նկատելի օժանդակություն է տրամադրվել առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների, ինչպես նաեւ Արցախից տեղահանված ընտանիքների խնդիրների կարգավորման համար:Վոլգոգրադի հայ համայնքի, Վոլգոգրադի հայկական եկեղեցու և Արթուր Մարտիրոսյանի կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 28 միլիոն 500 հազար ռուբլի: Վոլգոգրադի հայ համայնքի և Արթուր Մարտիրոսյանի կողմից 5-ական միլիոն դրամ էլ հատկացվել է Գեղարքունիքի, Սյունիքի եւ Տավուշի մարզպետարաններին՝ առաջնագծի համար առաջին անհրաժեշտության խնդիրների լուծման նպատակով: Դեղորայքի եւ բուժման կազմակերպման նպատակով նույն աղբյուրից ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել է 1 միլիոն 200 հազար ռուբլի, 38 կլիոմետր

Թիկունքը լծված է հայրենանվեր գործունեության

Թիկունքը լծված է հայրենանվեր գործունեության 29.10.2020

Արցախաադրբեջանական պատերազմի օրերին պակաս կարևոր չէ նաև թիկունքի պատրաստակամությունն ու մասնակցությունը առաջնագծին օգնելու հարցում: Այս օրերին Գեղարքունիքի մարզի մի շարք հանրակրթական դպրոցների մանկավարժներ, դպրոցականներ և ծնողներ լծված են հայրենանվեր մի ձեռնարկի, որի արդյունքում միասնական ուժերով պատրաստում են տարբեր չափսերի քողարկիչ ցանցեր ՝ սահման ուղարկելու նպատակով: Աշխատանքներն ավարտել և դրանք Գեղարքունիքի մարզպետարան են ներկայացրել Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2, Նորատուսի թիվ 1, Կարմիրգյուղի թիվ 1, Դդմաշենի, Զովաբերի միջնակարգ և Սևանի թիվ 1 հիմնական դպրոցները: Պատրաստված քողարկիչ ցանցերը առաջնագիծ կուղարկվեն ըստ անհրաժեշտության և պահանջարկի: Մարզի հանրակրթական այլ դպրոցներում ևս այս պահին իրականացվում են նման աշխատանքներ: Նման նախաձեռնություն է ցուցաբերվել նաև Վարդենիսի «Աստղավարդ» Հաշմանդամ Երեխաների Ծնողների ՀԿ-ի կողմից: Վարդենիսցի բազմաթիվ ընտանիքներ տրամադրել են հումք, իսկ ՀԿ-ում անդամագրված կամավորները պատրաստում են քողարկիչ ցանցեր: ՀԿ-ի կողմից նախաձեռնությունը...

Նորատուս համայնքի բնակիչները  աջակցություն են  ցուցաբերում առաջնագծին

Նորատուս համայնքի բնակիչները աջակցություն են ցուցաբերում առաջնագծին 28.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչների կողմից ցուցաբերել է աջակցություն: Նրանց կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցել 6,5 միլիոն դրամ: Նորատուս համայնքի բնակիչ Անդրանիկ Սասունի Հակոբյանը, առաջնագծին նվիրաբերել է իր անձնական օգտագործման ՖՈՐԴ մակնիշի կիսաբեռնատար ավտոմեքենան, իսկ նույն համայնքի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Նորատուսում և արտերկրում բնակվող նորատուսցիների կողմից հանգանակած գումարով գնվել և առաջնագծին է նվիրաբերվել ՎԻԼԻՍ մակնիշի 2 և ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Նորատուս համայնքի բնակիչների կողմից Արցախին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Նորատուս համայնքի բնակիչներին,...

Կարմիրգյուղ համայնքի երկու փողոցներում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Կարմիրգյուղ համայնքի երկու փողոցներում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ 28.10.2020

ՀՀ կառավարության կողմից հաստատված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սեպտեմբերի ամսից Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում մեկնարկել են Սերգո Ավետիսյան փողոցի շուրջ 2715 քմ և Հովհաննես Շիրազ փողոցի շուրջ 3650 քմ հատվածների ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը մոտ 52 միլիոն 800 հազար դրամ է, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 680 հազար դրամը տրամադրվել է ՀՀ պետական, իսկ 40 տոկոսը կամ 21 միլիոն 120 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքային բյուջեից: Մինչև ասֆալտապատումը «ՖԱՎՈՐԻՏ–Մ» ՍՊԸ շինարարական կազմակերպության կողմից նշված փողոցներում իրականացվել են ջրատար կիսախողովակների տեղադրման աշխատանքներ: Ծրագիրը շարունակել է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ կապալառու կազմակերպությունը, որի կողմից նշված փողոցներում կատարվել են հողային աշխատանքներլ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36