Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վաղաշեն համայնքի կողմից աջակցություն է ցուցաբերվում առաջնագծին

Վաղաշեն համայնքի կողմից աջակցություն է ցուցաբերվում առաջնագծին 27.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գոտում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Վաղաշենի համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովը հանգանակել է 16 միլիոն 360 հազար դրամ: Ինչպես տեղեկացրին Վաղաշենի համայնքապետարանից, հավաքագրված միջոցներից 4 միլիոն 889 հազար դրամի սնունդ, ծխախոտ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ է գնվել եւ ուղարկվել առաջնագծի կարիքների համար: Նույն նպատակով գնվել է նաեւ 417 700 դրամի մոնիտորներ եւ սարքավորումներ, 656 000 դրամի դեղամիջոց, 1 միլիոն 103 հազար դրամի քնապարկ եւ հագուստ: Համայնքից զոհված զինծառայողների եւ աշխարհազորայինների ընտանիքներին հատկացվել է 7 միլիոն 830 հազար դրամ: Արցախից տարհանված ընտանիքներին հատկացվել է 205 հազար դրամի սնունդ, 225 հազար դրամի դեղորայք: Վաղաշենի համայնքապետարանը, Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցել է 1 միլիոն դրամ, իսկ 410 հազար ռուբլի՝ արտերկրում ապրող վաղաշենցիները: Օժանդակության գործընթացն...

Վարդենիկ համայնքի բարերարները հերթական աջակցությունն են ցուցաբերում առաջնագծին

Վարդենիկ համայնքի բարերարները հերթական աջակցությունն են ցուցաբերում առաջնագծին 27.10.2020

Վարդենիկ համայնքի բնակիչները և արտերկրում բնակվող վարդենիկցիները շարունակում են իրենց աջակցությունը Արցախին և առաջնագծին: Հերթական անգամ Տյումեն քաղաքի հայ համայնքի նախագահ Աբրահամ Ազատի Հովեյանը Տյումենի հայ համայնքի կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է նվիրաբերել է 14,5 միլիոն ռուբլի և ևս 1,5 միլիոն ռուբլի՝ իր անձնական միջոցներից: Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին «Զորախաչ» ՍՊԸ–ի հիմնադիր տնօրեն Աբրահամ Հովեյանը նվիրաբերել է 10 միլիոն ՀՀ դրամ: Առաջնագծին աջակցելու նպատակով Ղազախստանի Կոստանայ քաղաքի հայ համայնքի նախագահ, վարդենիկցի Տիգրան Աշոտի Բադալյանը Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին՝ նվիրաբերել է 1,5 միլիոն դրամ, իսկ ՀՀ ՊՆ-ին՝50 կոմպլեկտ զինվորական ձմեռային հագուստ, դեղորայք և սնունդ: Վարդենիկցի Արմեն Ռաֆիկի Ավետիսյանը ՀՀ ՊՆ-ին է տրամադրել 1,2 միլիոն դրամի վառելանյութ, Պերմ քաղաքից վարդենիկցի Կարեն Վաչագանի Նաջարյանը Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին է նվիրաբերել 200 հազար, Համլետ, Վլադիկ, Արայիկ Բադոյանները 100 հազար ռուբլի: Տյումեն քաղաքից...

Արցախին և առաջնագծին աջակցություն է ցուցաբերում նաև Ծովասար համայնքը

Արցախին և առաջնագծին աջակցություն է ցուցաբերում նաև Ծովասար համայնքը 26.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքը ցուցաբերել է նկատելի աջակցություն: Չելյաբինսկում բնակվող ծովասարցի մի խումբ բարերարների կողմից առաջնագծին նվիրաբերվել է FORD մակնիշի ամենագնաց ավտոմեքենա: Արտերկրում բնակվող ծովասարցիների կողմից ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ: Համայնքում և արտերկրում բնակվող ծովասարցիների կողմից հավաքագրվել է մոտ 5 միլիոն դրամ եւ 500 հազար ռուբլի, որից 2 միլիոն դրամի սննդամթերք արդեն գնվել եւ ուղարկվել է առաջնագիծ, իսկ մնացած գումարը ծախսվում է ըստ պահանջի եւ առաջնահերթ կարիքների: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ծովասար համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

Դդմաշեն համայնքն աջակցում է առաջնագծին

Դդմաշեն համայնքն աջակցում է առաջնագծին 26.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, արցախաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, առաջնագծին օժանդակելու նպատակով Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի՝ արտերկրում ապրող բարերարների կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 100 հազար ռուբլուն համարժեք դրամ: Համայնքի առանձին բնակիչների կողմից առաջնագիծ է ուղարկվել 1200 շիշ ջուր, 100 կոմպլեկտ զինվորական տաք հագուստ, ԴՐՈՒԺԲԱ տեսակի 10 սղոց, ծխախոտ, հիգիենիկ այլ պարագաներ: Օժանդակության գործընթացն առաջնագծին շարունակվում է: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Դդմաշեն համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

Լիճք համայնքի աջակցությունը առաջնագծին և Արցախին

Լիճք համայնքի աջակցությունը առաջնագծին և Արցախին 24.10.2020

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, Արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքը ցուցաբերել է նկատելի աջակցություն: Լիճքի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտերկրում ապրող եւ աշխատող լիճքեցիները Հայաստան Համահայկական հիմնադրամին են փոխանցել շուրջ 50 հազար դոլար: Նույն հիմնադրամին 341 հազար դրամ փոխանցվել է համայնքապետարանի, 10 հազար դոլար՝ համայնքի բնակիչ՝ Գոհար Ավետիսյանի կողմից: Նա միաժամանակ 100 հազար ռուբլի է տրամադրել համայնքին՝ առաջնագծին սննդի կամ այլ անհրաժեշտ իրերի տեսքով աջակցություն ցուցաբերելու համար: Լիճքից արտերկրում բնակվող բարերար Հակոբ Աշոտի Ենոքյանը առաջնագծին է նվիրել ՎԻԼԻՍ մակնիշի 1 ավտոմեքենա: Բացի այդ, համայնքի բնակիչները առաջնագծի կարիքների համար հատկացրել են 1800 դոլար, 380 հազար ռուբլի, 1 միլիոն 500 հազար դրամ: 235 հազար դրամ էլ հավաքվել է համայնքի

Սևան համայնքն իր աջակցությունն է ցուցաբերում առաջնագծին

Սևան համայնքն իր աջակցությունն է ցուցաբերում առաջնագծին 24.10.2020

Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին, ինչպես նաև Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին զգալի աջակցություն է ցուցաբերել նաև Սևանի համայնքապետարանը, համայնքի բնակիչները , առանձին բարերարներ և կազմակերպություններ: Համայնքի կողմից նվիրաբերվել է «ԳԱԶ 53» մակնիշի բենզատար, «ՎԻԼԻՍ» մակնիշի 1 և «ՈՒԱԶ» մակնիշի 2 ավտոմեքենաներ: Առաջնագիծ է ուղարկվել է 97 արկղ սննդի տարբեր տեսակներ, 89 փաթեթ դեղորայք, 2 տոննա ալյուր, 4 արկղ մեղր, քաղցրավենիք, հագուստ, ձեռնոցներ, գլխարկ, հիգիենայի պարագաներ, դիզվառելիք, ծխախոտ, վրան, թիկնոց, քնապարկ, շինանյութ: Սևանի համայնքապետարանի կողմից «Հայաստան» Համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները» նախաձեռնություն-դրամահավաքին փոխանցվել է 1 միլիոն դրամ: Այս օրերին համայնքում գործում է խոհանոց-ճաշարան, որտեղից իրականացվում է ամենօրյա տաք ճաշի՝ երկուանգամյա մատակարարում Արցախից տեղափոխված ընտանիքների համար։ Առաջնագիծ ուղարկվող օգնությունը կրում է շարունակական բնույթ։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59