Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

03.03.2023

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Ծովագյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։
Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 256 միլիոն 678 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։
Աշխատանքների արդյունքում ասֆալտապատվել է Ծովագյուղի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 12-րդ, 21-րդ, 23-րդ փողոցների մասնակի հատվածները եւ 13-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ, 17-րդ փողոցի 3-րդ նրբանցքում՝ 4 կմ եւ շուրջ 21 հազար քառակուսի մետր մակերեսը։
Այդ ճանապարհները կամ ճանապարհահատվածները Ծովագյուղի պատմության մեջ ասֆալտապատվել են առաջին անգամ, ինչի արդյունքում հազարավոր բնակիչներ արդեն օգտվում են միանգամայն բարեկարգ ու ասֆալտապատ ճանապարհներից։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-03 17:00:52