Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ

08.02.2023

Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը ձյան տեղումներ են գրանցվել Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել մարզի ավտոճանապարհներին։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից, ձյան շերտը կազմել է 5-10, առանձին հատվածներում՝ 15-20 սանտիմետր։
Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները գիշերային ժամերին սկսել են մաքրման եւ մշակման աշխատանքները, որոնք շարունակվում են նաեւ ցերեկվա ընթացքում։ Փետրվարի 8-ի ժամը 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում անցանելի են միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության բոլոր ճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքում Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհը գիշերային ժամերին փակվել էր ձյան առատ տեղումների եւ սաստիկ բքի պատճառով։ Սպասարկող կազմակերպության կողմից փետրվարի 8-ի առավոտյան հաջողվել է ապահովել ճանապարհի անցանելիությունը, իսկ այժմ իրականացվում են մաքրման եւ լայնացման աշխատանքներ։
Ժամը 12-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, բացառությամբ կցորդիչով բեռնատարների։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59