Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կանգնեցվեց Ապրիլյան քառօրյայի հերոս Ադամ Սահակյանի հիշատակի խաչը

Կանգնեցվեց Ապրիլյան քառօրյայի հերոս Ադամ Սահակյանի հիշատակի խաչը 08.04.2018

Ապրիլյան հերոսամարտի 2-րդ տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի վարչական տարածքում, Սևան-Գավառ մայրուղու հարևանությամբ վեր խոյացավ 21 մետր բարձրությամբ մետաղական խաչ, որը հավերժացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, սերժանտ Ադամ Խաչատուրի Սահակյանի հիշատակը: 2016թվականի ապրիլի 1-ին Ադամը Ջաբրայիլի Լելե Թեփե բարձունքում հերոսաբար մարտնչել է իր յոթ հոգանոց խմբով՝ թշնամուն հասցնելով զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկ ջոկատային), կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը, տապալելով հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով ԼՂՀ-ին արագ պարտության մատնելու ծրագիրը։ Ադամը զոհվում է ռազմական գործողությունների ժամանակ՝ հայրենիքի ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ 07.04.2018

Սիրելի մայրեր, քույրեր եւ դուստրեր : Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, ցանկանում ծաղկառատ գարուններ, խաղաղ ու երջանիկ կյանք: Գարունն առավել գեղեցիկ ու տրամադրող է դառնում ձեր ներկայությամբ, այն սիրով, նվիրումով ու հոգատարությամբ, որով դուք շրջապատում եք ձեր զավակներին ու մերձավորներին: Դուք եք հայ ընտանիքի ծնողն ու սնողը, երջանկություն պարգեւողը, ազգի հարատեւությունն ապահովողը: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, ցանկանում ծաղկառատ գարուններ, խաղաղ ու երջանիկ կյանք: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը կմասնակցի ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի հանրապետական փուլին

Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը կմասնակցի ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի հանրապետական փուլին 07.04.2018

Ապրիլի 6-ին Գավառ քաղաքի Ա.Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցում անցկացվեց ՀՀ դպրոցականների մինչեւ 14 տարեկանների շախմատի 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլի մրցումներում հաղթողներ ճանաչված Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական , Վարդենիկ համայնքի Ա. Օհանյանի անվան N2 հիմնական, Սեւանի Վ. Կարապետյանի անվան N3 հիմնական , Ճամբարակի N1 հիմնական եւ Լճավանի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից , մրցումներն անցկացվեցին շրջանաձեւ մրցակարգով: Հետաքրքիր եւ անզիջում պայքարում հաղթողճանաչվեց Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի թիմը, որը եւ մարզը կներկայացնի օլիմպիադայի ...

Գավառի  նորաբաց երիտասարդական կենտրոնում  երիտասարդ ձեռներեցները ներկայացրեցին բիզնես ծրագրեր

Գավառի նորաբաց երիտասարդական կենտրոնում երիտասարդ ձեռներեցները ներկայացրեցին բիզնես ծրագրեր 06.04.2018

Ապրիլի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Գավառ քաղաքում այցելեց երիտասարդական բազմաֆունկցիոնալ նորաբաց կենտրոն, որտեղ հանդիպում ունեցավ Գավառի տարածքի երիտասարդ ձեռներեցների հետ:Հանդիպմանը մասնակցում էր նաև Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նախապես որոշված ընթացակարգով երիտասարդները հյուրերին ներկայացրեցին տարածաշրջանում բիզնես սկսելու իրենց գաղափարներն ու արդեն իսկ կազմված բիզնես նախագծերը: Ներկայացված ծրագրերի մի մասն արդեն մասնակցում են դրամաշնորհային տարբեր մրցույթների, իսկ մնացածը դեռևս գտնվում են ամբողջականացման փուլում: Ծրագրերն ու գաղափարները հիմնականում վերաբերում էին զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և կենտրոնների ու ...

Գործնական օժանդակության օր՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքում

Գործնական օժանդակության օր՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքում 06.04.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ստեղծված հատուկ աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են գյուղատնտեսության նախարարության, մարզպետարանների, ինչպես նաև սննդի անվտանգության պետական տեսչության ներկայացուցիչներ, աշխատանքային այցեր են կատարելու համայնքներ և տեղերում գործնական օժանդակություն են ցուցաբերելու համայնքային ղեկավարներին: ՀՀ ՏԿԶ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի գլխավորությամբ ապրիլի 6-ին աշխատանքային խումբը այցելել է Գեղամասար համայնք: Խմբում են նաև ՏԿԶՆ Ֆինանսատնտեսագիտական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ Արմեն Մանուկյանը....

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 04.04.2018

Ապրիլի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզի ղեկավարը նախ ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանաշանակ պետ Կարեն Զազյանին՝ մաղթելով նրան բեղուն աշխատանքային գործունեություն: Կարեն Բոթոյանը խոսեց ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի անցկացման մասին, տվեց ցուցումներ և հանձնարարականներ՝ միասնական ուժերով նախապատրաստվելու միջոցառմանը: Մարզպետը հանձնարարեց նախապատրաստական աշխատանքներում ներգրավել նաև տեղական ինքնակառավարման մարմիններին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 12:35:42