Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին

10.10.2018

Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզի ուժային կառույցների եւ համայնքների ղեկավարներին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին:
Բացելով հանդիպումը, Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Գնել Սանոսյանը, ով մինչ այդ աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնում: ,,Նորանշանակ մարզպետին ներկայացնելուց առաջ ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում կատարած արդյունավետ աշխատանքի եւ որոշակի ձեռքբերումների գրանցման համար: Հաջողություն ենք մաղթում նրան հետագա հասարակական-քաղաքական գործունեության մեջ: Ինչ վերաբերում է նորանշաանակ մարզպետ Գնել Սանոսյանին, ապա դուք նրա գործունեությանն առավել ծանոթ եք ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնում: Վստահ ենք, որ նորանշանակ մարզպետն անելու է հնարավորը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեության ապահովման եւ զարգացման համար: Համոզված ենք նաեւ, որ նա իր բնապահպանական գիտելիքներն ու փորձը ներդրելու է Սեւանի բնապահպանական հիմնախնդիրների լուծման, մարզում տուրիզմի զարգացմանը նոր թափ հաղորդելու համար: Նորանշանակ մարզպետին ցանկանում եմ եռանդուն ու արդյունավետ աշխատանք,,,-նշեց նախարարը:
Այնուհետ ներկաներին շնորհակալական խոսքով դիմեց Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանը:,,Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորից՝ համատեղ ու փոխհամագործակցված աշխատանքի համար: Մենք աշխատեցինք շատ կարճ, բայց գրանցեցինք տեսանելի արդյունքներ, որոնք ձեռք են բերվել բոլորիս համատեղ ջանքերի արդյունքում: Ես մարզից չեմ հեռանալու եւ շարունակելու եմ իմ հասարարական-քաղաքական աշխատանքը,,,-նշեց Իշխան Սաղաթելյանը:
Նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը հավաստիացրեց, որ ամեն կերպ կարդարացնի կառավարության վստահությունը:,,Մենք նախկին մարզպետի հետ ունեցել ենք աշխատանքային լավ հարաբերություններ: Ուզում եմ վստահեցնել, որ մենք կշարունակենք այն ծրագրերը, որոնք մեկնարկել մինչ իմ պաշտոնավարումը եւ մնացել են կես ճանապարհին: Ինչ հիմքեր որ դրվել են մինչ այժմ, մենք միասին կշարունակենք նոր տեմպով եւ կարձանագրենք դրական արդյուքներ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության եւ Գեղարքունիքի մարզի զարգացման ու հզորացման,,,-ներկաներին դիմեց Գնել Սանոսյանը:
Հանդիպումն ամփոփեց ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:,,Մենք իսկապես գործում ենք սիրո եւ համերաշխության մթնոլորտում: Պաշտոնի փոխանցումը միշտ պետք է լինի այսպես՝ ընկերական ու հանդուրժողականության մթոլորտում,,,-ասաց նախարար Պապիկյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:59:18