Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանը անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը

08.10.2018

Հոկտեմբերի 5-ին աշխատանքային առաջին խորհրդակցությունն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանը: Բացելով խորհրդակցությունը՝ մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, որ ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի համապատասխան հրամանով, ,,Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի և 19-րդ հոդվածի համաձայն, Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանի վրա: Այնուհետ Նարեկ Գրիգորյանը ստորաբաժանումների ղեկավարներին առաջարկեց զեկուցել իրենց ոլորտներում կատարված աշխատանքների եւ հրատապ անելիքների մասին:Զեկուցումների ավարտից հետո մարզպետի պաշտոնակատարը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ առավել կարեւորելով տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավումը եւ աշխատանքային կատարողական կարգապահության ապահովումը: ,,Մեզ սպասվում է ամենօրյա լարված ու հետեւողական աշխատանք: Տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ներկա ցուցանիշը մեզ չի գոհացնում, ուստի համապատասխան ստորաբաժանումները պետք է արդյունավետորեն համագործակցեն իրենց պարտականություններում թերացող համայնքների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ շտկելու նպատակով,,-հանձնարարեց Նարեկ Գրիգորյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 09:20:12