Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղկունքում բացվեց նախակրթարան

10.10.2018

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի Բաց դպրոցում ՀՀ ԿԳ նախարարության ,,Կրթական ծրագրերի կենտրոն,, ԾԻԳ-ի միջոցներով եւ Ծաղկունքի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ բացվեց նախակրթարան, որտեղ այս տարվա հոկտեմբերի 1-ից արդեն հաճախում են 4-6 տարեկան 25 երեխա:
Նախակրթարանի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Ղազարյանը, Ծաղկունք համայնքի ղեկավար Պետիկ Աղաջանյանը, պաշտոնական այլ անձինք: Ծաղկունքի Բաց դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը բացման խոսքում կարեւորեց նախակրթարանի դերը համայնքի կյանքում, նշելով, որ նախադպրոցական տարիքի կրթության ապահովման համար ծնողները ստիպված իրենց երեխաներին տանում էին հարեւան համայքների կամ Սեւան քաղաքի մանկապարտեզներ կամ նախակրթարաններ, քանի որ Ծաղկունքում մինչ այժմ չեն եղել բավարար պայմաններ:,,Այսուհետ, շնորհիվ ԿԳ նախարարության եւ համայնքի աջակցության, մեր երեխաները կստանան նախադպրոցական կրթություն ժամանակակից ու բարվոք պայմաններում,,,-շեշտեց դպրոցի տնօրենը: ՀՀ ԿԳ նախարարության ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Ծաղկունքի նախակրթարանի հիմնման ծրագիր արժեքը կազմել է 9 միլիոն 400 հազար դրամ, որից 7 միլիոն դրամը ներդրվել է իրենց կազմակերպության, 2 միլիոն 400 հազար դրամը՝ Ծաղկունքի համայնքապետարանի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի մայիսից եւ ավարտվել սեպտեմբերի վերջերին: Նախակրթարանի բացման կապակցությամբ ծաղկունքցիներին ողջունեց եւ շնորհավորեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55