Նորություններ

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթող է ճանաչվել Գեղարքունիք գյուղի թիմը 12.02.2018
Գեղարքունիքի մարզպետի 2018թվականի հունվարի 25-ի 18-Ա որոշմամբ մարզի համայնքներում կազմակերպվել և անցկացվել է վոլեյբոլի մարզային առաջնություն, նվիրված Հայկական բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի տեղեկացմամբ առաջնության տարածքային փուլը տեղի է ունեցել փետրվարի 1-3-ը,որին մասնակցել է 17 թիմ:Թիմերի կազմերում հանդես են եկել 20 տարեկանից բարձր մարզիկներ: Փետրվարի 9-ին Գավառի թիվ 3 միջնակարգ դպրոցում կայացել է վոլեյբոլի առաջնության մարզային փուլը, որին մասնակցել են տարածքային փուլում հաղթող ճանաչված Ակունք, Գեղարքունիք, Սևան և Մարտունի համայնքների հավաքական թիմերը: Մասնակիցները հաղթողի կոչումը վիճարկել են շրջանաձեւ մրցակարգով: Մրցանակային առաջին տեղը...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ղեկավարությամբ փետրվարի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարներ, տարածքային և համայնքային զարգացման ծրագրերի պատասխանատուներ, բանկերի, ՈւՎԿ-ների, ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Փոխնախարարը օրակարգային հարցերի շրջանակում ներկայացրեց կառավարության կողմից հավանության արժանացած համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող...

Քաղաքացիների ընդունելություն 06.02.2018
Փետրվարի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Բոթոյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մասնակից 26 քաղաքացիներից 16-ը դիմում էին ներկայացրել դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով: Մնացած 10 քաղաքացիներից 5-ը դիմեցին աշխատանքի տեղավորման,1 քաղաքացի՝ առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 2 քաղաքացի՝ բնակարանային խնդիրների կարգավորման, 2 քաղաքացի՝ անձնական բնույթի հարցերի կարգավորման ուղղությամբ աջակցություն ստանալու նպատակով: Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում հաշվառված մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Դպրոցներում տնտեսված միջոցներով կատարվել են վերանորոգման աշխատանքներ 06.02.2018
Գեղարքունիքի մարզի կրթական 14 հաստատություններ իրենց տնտեսած միջոցների հաշվին 2017 թվականի ընթացքում դպրոցներում իրականացրել են հիմնանորոգման տարաբնույթ աշխատանքներ, լուծում տալով մի շարք կարևորագույն խնդիրների: ,,2017 թվականի ընթացքում մարզի մի քանի դպրոցների տնօրեններ դիմեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին, տնտեսված միջոցների հաշվին դպրոցներում հիմնանորոգման կարևորագույն ծրագրեր իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով: Մարզպետն ընդառաջեց, դպրոցների կողմից հայտարարվեց մրցույթ, այնուհետև մեկնարկեցին շինարարական աշխատանքները:Թվարկված բոլոր հաստատություններում աշխատանքները ավարտվել են տարեվերջին և արդյունքում ունենք արտաքին միջավայրից պահպանված կառույցներ և վերանորոգված...

Ուժեղ քամին վնաս է պատճառել Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքին 01.02.2018
Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տարածքում այսօր առավոտյան վայրկյանների տևողությամբ պտտահողմը պոկել է դպրոցի տանիքի զգալի հատվածի թիթեղները , կոտրել պատուհանների ապակիներ, վնասել դպրոցի բակում կայանված երկու ավտոմեքենա: Դպրոցի 230 աշակերտներն անմիջապես տարհանվել են, բարեբախտաբար մարդկային վնաս չի գրանցվել: ,, Ժամը 9 անց 35-ի սահմաններում լսեցի աղմուկ, մտածեցի թե երկրաշարժ է, դուրս եկա, արդեն 3 մասնաշենքի ձեռնահարկերը պտտահողմը պոկել, բակ էր նետել: Վնասվել են դպրոցի դահլիճի, համակարգչային դասասենյակի և տնօրենի աշխատասենյակի եվրոպատուհաններ, ջեռուցման համակարգի մարտկոցներ: Բարեբախտաբար ոչ մի երեխայի վնաս չի եղել,,- ներկայացրեց Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Գասպարյանը : Դպրոցում աշխատող համայնքային հանձնաժողովն արդեն չափում ու հաշվարկում է քամու հասցրած վնասի չափերը: ,, Ամբողջությամբ վնասվել է...

Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում հունվարի 29-ին տեղի ունեցավ նույն դպրոցի սան, Արցախյան հերոսամարտի մասնակից, 1992 թվականին Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղերի ինքնապաշտպանության մարտերի ընթացքում անհայտ կորած Սերգո Հրանտի Ավետիսյանի հիշատակն հավերժացնող հուշաղբյուրի բացման արարողությունը: Այն կանգնեցվել է հերոսի զավակների աջակցությամբ, Գեղարքունիքի մարզպետարանի ղեկավարության և Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության համատեղ ուժերով: Աղբյուր-հուշարձանը պատրաստել է կարմիրգյուղցի քանդակագործ Հակոբ Թորոսյանը...