Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գնել Սանոսյանը ծանոթացավ Մարտունու հիվանդանոցի և ծննդատան պայմաններին

16.11.2018

Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու բժշկական կենտրոնում: Մարզպետը շրջայց կատարեց հիվանդասենյակներում, զրուցեց բուժում ստացողների և բուժանձնակազմի հետ: ԲԿ տնօրենի պաշտոնակատարի ներկայացմամբ՝ «Այս տարի Մարտունու ԲԿ-ն ընդունել և բուժել է մոտ 3000 հիվանդի, կատարվել է շուրջ 310 վիրահատություն: Գլոբալ բյուջեն կազմել է 438 միլիոն դրամ: 67 միլիոն դրամը ստացվել է վճարովի ծառայություններից»:
Գնել Սանոսյանը Մարտունու դիտարկեց այն տարածքը, որտեղ եկող տարվանից պետական ներդրումների հաշվին կմեկնարկի արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը:
Մարզի ղեկավարի հաջորդ կանգառը Մարտունու ծննդատանն էր: Վերջին երեք օրերին այստեղ գրանցվել է 24 ծնունդ, ինչն, ըստ տնօրենի, աննախադեպ ցուցանիշ է: «Ուրախալի է, որ նորածինների մայրերը ոչ թե առաջին, այլ երկրորդ, նույնիսկ երրորդ ու չորրորդ երեխաներն են ունենում, ինչն արդեն խոսում է բազմածնության նկատվող տենդենցի մասին»,-ներկայացրեց ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանը:
Գնել Սանոսյանը շրջայց կատարեց ծննդատանը, շնորհավորեց ծննդկաններին, անմիջական զրույց ունեցավ բուժանձնակազմի հետ, լսեց նրանց մտահոգությունները և պատասխանեց առաջ քաշված հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06