Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն 07.08.2018
Օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետին իրենց խնդիրները ներկայացնելու նպատակով մարզպետարան էին այցելել ավելի քան 70 քաղաքացի: Սոցիալական խնդիրներով դիմումատուների զգալի մասի խնդրանքը տեղում բավարարվեց: Ընդունելությանը մասնակից մնացած քաղաքացիները իրենց ներկայացրած դիմումներում մարզպետից ակնկալում էին խորհրդատվություն կամ աջակցություն: Բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին աշխատանքի տեղավորման, շենք-շինությունների մասով սեփականության իրավունքի ձեռքբերման, բնակարանների սեփականաշնորհման կամ բարեկարգման, հողատարածքների գրանցման, ճանապարհների բարեկարգման, կառույց հիմնելու թույլտվության, առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, դպրոցի անվանակոչման, կենցաղային և այլ բնույթի թեմաների ...

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց գործավարական հերթական խորհրդակցությունը 07.08.2018
Օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն անցկացրեց հերթական գործավարական խորհրդակցությունը, որին մասնակցեցին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվեցին Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած խորհրդակցությունների թիվ 7-13 արձանագրություններով տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Արձանագրային հանձնարարականներն առնչվում էին միջմարզային և ներմարզային տրանսպորտային ուղևորափոխադրումների ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման, համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը վարձակալությամբ օգտագործելու, հանգստյան սեզոնի ընթացքում Սևանա լճի ափերին մշտադիտարկում իրականացնելու և տեղում խնդիրները ճշտելու, սեփական եկամուտների ...

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Վարդենիսի տարածաշրջանում: Այցի նպատակն էր՝ համայնքներում քննարկել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը և ընդհանուր արդյունքները: Նարեկ Գրիգորյանը հանդիպումներ ունեցավ Վարդենիսի տարածաշրջանի խոշորացված Վարդենիս և Գեղամասար և չխոշորացված համայնքների ղեկավարների և աշխատակազմերի ներկայացուցիչների հետ: Մարզպետի տեղակալն առանձին- առանձին զրուցեց համայնքների ղեկավարների հետ, ճշգրտեց սեփական եկամուտների թերի հավաքագրման պատճառները: Հանդիպման արդյունքներից պարզվեց, որ համայնքներում հիմնական ...
Կոչ՝ մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացին միանալու վերաբերյալ 05.08.2018
Հաշվի առնելով, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկնարկում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացը, և մեծապես կարևորելով նախաձեռնությունը` խնդրում եմ միանալ քարոզարշավին՝ հնարավորինս կրճատելով մեկանգամյա օգտագործման պլաստիկների կիրառումն ամենօրյա օգտագործման, ինչպես նաև Ձեր կողմից իրականացվող միջոցառումների ընթացքում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ մշակույթի նախարարն այցելեց Գավառ քաղաք 04.08.2018
Օգոստոսի 3-ին ճանաչողական այցով Գավառ քաղաքում էր ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նրան ուղեկցում էին տեղակալ Վահե Բուդումյանը և Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Նախարարը շրջայց կատարեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, ծանոթացավ արդիականացված թատրոնի պայմաններին և հնարավորություններին: Նախարարը և մարզպետը զրուցեցին թատրոնի տնօրենի և դերասանական անձնակազմի հետ, ովքեր հյուրերին ներկայացրին թատրոնի հին ու նոր պատմությունը, խոսեցին իրենց առաջիկա ծրագրերի և մտահոգող խնդիրների մասին: Դերասանները նախարարին խնդրեցին՝ հնարավորություն ստեղծել և աջակցել Գավառում թատերական ստուդիա հիմնելու հարցում: Լիլիթ Մակունցը նշեց, որ բարձրացված հարցերը նախարարությունում լրացուցիչ կուսումնասիրվեն և հնարավորության դեպքում կստանան իրենց լուծումները: Խոսվեց նաև նորակառույց թատրոնի հանդիսավոր բացման արարողության ծրագրի կազմման և մշակման մասին...
Տեղեկացում 02.08.2018
Տեղեկացվում է, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի ավագանու արտահերթ նիստը տեղի կունենա 08.08.2018թ. ժամը 12:00-ին Նորատուսի համայնքապետարանի շենքում: Հասցեն՝ գյուղ Նորատուս, Սևանի 80 :