Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզխորհրդի տարեվերջյան նիստում քննարկվեց օրակարգային երկու հարց

20.12.2018

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստի օրակարգում քննարկվեց երկու հարց:

§Տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին¦ հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Ըստ զեկուցման՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի արդյունքներով մարզի տեղական բյուջեների կատարողական ցուցանիշների հավաքագրման մակարդակը կազմում է 79,7 տոկոս, կամ պլանավորված 1 միլիարդ 993 միլիոն 315 հազար 600 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 1 միլիարդ 587 միլիոն 684 հազար 200 դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ արձանագրվել է 9,5 տոկոս նվազեցում:Մարզի միջինից ցածր կատարողական են ապահովել Վարդենիսի տարածաշրջանը՝ 65,5 տոկոս եւ Գավառի տարածաշրջանը՝ 77,1 տոկոս: Մարզի 57 համայնքներից միջինից ցածր ցուցանիշներ են ապահովել 30 համայնք: 100 տոկոսից ավել   կատարողական են ապահովել Հայրավանքը, Զոլաքարը, Ներքին Գետաշենը, Ծակքարը, Գեղամավանը, Ծովակը: 100 տոկոս կատարողականի շեմին են մոտենում Ձորագյուղ, Երանոս, Վաղաշեն, Սեւան, Սարուխան, Նորաշեն համայնքները:

§Աշխատանքային տարվա ավարտին դեռեւս մեկ շաբաթ ժամանակ կա, ուստի ուզում ենք լիահույս լինել, որ սեփական եկամուտների հավաքագրման մեջ թերացած համայնքները կկարողանան շտկել իրավիճակը եւ ապահովել ավելի բարձր արդյունքներ¦-նշեց Յուրա Մուշեղյանը: 

§Մարզի համայնքներում աղբահանության ծառայության կազմակերպման մասին¦ հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը: Ըստ զեկուցման՝ 2018 թվականի ընթացքում մարզի 57 համայնքներից աղբահանության ծառայություն մատուցվել է 40 համայնքներում, ինքնածախսածածկման եղանակով:

§Ընթացիկ տարում համայնքային բյուջեներում որպես եկամուտ պլանավորվել է 179 միլիոն 115 հազար դրամի չափ աղբահանության գումար:11 ամիսների ընթացքում փաստացի հավաքագրվել է 102 միլիոն 688 հազար դրամ, իսկ տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել է 1725 պայմանագիր:Մարզում գույքագրված 29 աղբավայրերից 7-ը չեն շահագործվում: 22 աղբավայրը սպասարկում է 40 համայնքների:Ինքնածախսածածկման եղանակով աղբահանության ծառայության մատուցումը համայնքների կողմից իրականացվել է վերջին մեկուկես տարվա ընթացքում: Զգալի առաջընթաց ունենք այս ոլորտում, քանի որ ամեն ինչ սկսել ենք զրոյից: Առաջընթացն ակնհայտ է, քանի որ աղբահանությունը մտավ մեր կենցաղավարության մեջ, եւ այն աստիճանաբար դարձել է օրինաչափություն: Կարծում եմ, որ շուտով կյանքի կկոչվի §Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը,, որով եւ հիմնովին մեր համայնքների համար լուծում կստանա այս կարեւորագույն հարցը¦,-ներկայացրեց Վանիկ Հարությունյանը:

Նիստի աշխատանքներն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը՝ պահանջելով առավել ուշադրության սեւեռում օրակարգային երկու հարցերի շուրջ: §Ձգտեք մինչեւ տարեվերջ ամբողջությամբ հավաքագրել սեփական եկամուտները:Ցուցանիշները որոշ համայնքներում շատ ցածր են ու մտահոգող, քանզի այդ թվերն արտացոլում են տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքի իրական պատկերը: Ինչ վերաբերում է աղբահանության կազմակերպման հարցին, ապա պետք է նկատի ունենանք, որ մեր մարզում մենք ունենք համաշխարհային նշանակության այնպիսի հարստություն, ինչպիսին Սեւանա լիճն է, որի աղտոտումը մենք պետք է կանխենք ամեն գնով: Ինչպես փաստում են ստորջրյա լուսանկարներն ու հետազոտությունները, Սեւանա լճի հատակը գրեթե վերածվել է մի հսկայական աղբավայրի, որն առաջացել է կենցաղային աղբը գետերում կամ շրջակա միջավայրում թափելու արդյունքում: Մենք պետք է մարդկանց գիտակցության մեջ արմատավորենք աղբահանության դիմաց վճարումներ կատարելու անհրաժեշտությունը, բացատրելով նրանց, թե ինչ հետեւանքներ կարող է թողնել մեզ վրա աղբի կողքին ապրելն ու այդ աղտոտված օդը շնչելը¦,-շեշտեց մարզպետը: 

Գնել Սանոսյանն անդրադարձավ նաեւ  Սեւանա լճում ձկնորսության արգելման ռեժիմի խստացուման սահմանմանը՝  կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ: Արգելման ռեժիմի խստացումն ուժի մեջ է մտել 2018 թվականի  դեկտեմբերի 20-ից եւ տեւելու է մինչեւ 2019 թվականի հունվարի 20-ը: §Մենք արդեն ստորագրել ենք քառակողմ հուշագիր՝ ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ ընդերքի եւ բնապահպանության տեսչության եւ Գեղարքունիքի մարզպետարանի մասնակցությամբ, որի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2019 թվականի հունվարի 20-ը Սեւանա լճում խստացվում է ձկնորսության արգելքի ռեժիմը: Նշյալ ժամանակահատվածում դադարեցվում է ամեն կարգի ձկնորսություն, Սեւանա լճից դուրս են բերվում բոլոր որսամիջոցներն ու լողամիջոցները, արգելվում է ձկնորսների մուտքը դեպի լիճ: Հորդորում եմ բոլորիդ՝ տեղերում բացատրական աշխատանք տանելու միջոցով նպաստել արգելանքի ռեժիմի պահպանմանը: Հակառակ դեպքում օրինախախտները ստիպված կլինեն պատասխան տալ օրենքի առաջ¦,-մարզխորհրդի անդամներին դիմեց Գեղարքունիքի մարզպետը:   

 Օգտվելով առիթից՝ մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը շնորհավորեց մարզխորհրդի անդամներին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց անձնական երջանկություն եւ աշխատանքային հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59