Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Ծովակ և Վերին Գետաշեն համայնքներ

21.12.2018

Դեկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը աշխատանքային այցով եղավ «Սևան»ԱՊ Ծովակի հատվածում: Ափամերձ տարածքում մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպեց Ծովակ գյուղի մի խումբ ձկնորսների, ովքեր այդ պահին լճից դուս էին բերում որսագործիքները և լողամիջոցները: Մարզպետը տեղում բացատրական աշխատանք տարավ ձկնորսների հետ՝ վստահեցնելով նրանց, որ առաջիկայում կառավարության կողմից գործողության մեջ կդրվի ձկնորսության նոր կարգը, սակայն, անկախ դրանից, հարկավոր է ամենայն խստությամբ ենթարկվել սահմանված արգելանքի ռեժիմին: «Բոլորս էլ գիտենք, որ մեր մարզում ոչ մի տնտեսություն իր կարտոֆիլի, գարու կամ ցորենի սերմացուն չի ոչնչացնում, այլ աչքի լույսի պես պահպանում է: Սևանի ձկնապաշարի պահպանության ու վերարտադրության համար էլ դուք պետք է առավել շահագրգռված լինեք, ինչպես պետական մարմինները»,-ձկնորսներին դիմեց Գեղարքունիքի մարզպետը:
Գնել Սանոսյանի այցի վերջին կանգառը Վերին Գետաշեն գյուղում էր, որտեղ նա դիտարկեց տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքները: Այս տարվա հոկտեմբերին ուժեղ քամիների հետևանքով ամբողջովին վնասված տանիքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Տանիքի շինարարության նախագծանախահաշվային արժեքը կազմել է 10 մլն դրամ, որքան և հատկացվել է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից հայտարարված շինարարական մրցույթը շահվել է 6 մլն 420 հազար դրամով, ինչի արդյունքում տնտեսվել է որոշակի գումար: Ինչպես տեղում ներկայացրեց շինարարը՝ այս պահի դրությամբ հավաքվում է տանիքի փայտյա կմախքը, իսկ թիթեղապատումը կավարտվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Մարզպետը հանձնարարեց շինարարին՝ տանիքի ամրացման աշխատանքներ իրականացնել նաև մյուս մասնաշենքերում, որպեսզի հերթական քամիները վնաս չպատճառեն: Դպրոցում Գնել Սանոսյանը զրույց ունեցավ մանկավարժական կոլեկտիվի հետ, ովքեր առաջնահերթ ու կարևոր լուծում պահանջող հիմնախնդիր համարեցին դպրոցի մարզադահլիճի ջեռուցման հարցը, որի կարգավորման համար մարզպետը խոստացավ կազմակերպել քննարկում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59