Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունները տարին փակում են գոհացուցիչ արդյունքներով

20.12.2018

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանին ներկայացվեցին մարզի առողջապահական հաստատություններում 2018 թվականի   12 ամիսներին կատարված աշխատանքների, ինչպես նաև՝սքրինինգային հետազոտությունների արդյունքները: Հանդիպմանը մասնակցեցին մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենները:

Մարզի հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատությունների 2018 թվականի 12 ամիսների և սքրինինգային հետազոտությունների արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Ըստ զեկուցողի՝մարզի առողջապահական հաստատությունները 12 ամիսների ընթացքում, բացառությամբ Վարդենիսի հիվանդանոցի, պարտքեր չեն կուտակել, իսկ գրանցված արդյունքները գոհացուցիչ են թե հիվանդանոցային ու արտահիվանդանոցային ծառայությունների մատուցման, թե սքրինինգային հետազոտությունների անցկացման ուղղություններում:  Վարչության պետը ներկայացրեց     նաև մի շարք օրինակելի բուժհաստատությունների ցույց տված դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել հետևողական աշխատանքի արդյունքում: Հիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատություններում վճարովի ծառայությունների կատարողականը տարվա պլանավորածի դիմաց կազմել է շուրջ 80 տոկոս, իսկ մարզի առողջապահական համակարգի գլոբալ բյուջեն կատարվել է 95 տոկոսով: Շաքարային դիաբետի ախտորոշման հետազոտությունը կատարվել է 95,զարկերակային գերճնշմանը՝ 131 և արգանդի պարանոցի քաղցկեղինը՝շուրջ 82 տոկոսով: § Ինչպես նախորդ տարում, այս տարի ևս մենք սքրինինգային ծրագրի կատարողական արդյունքներով Հանրապետությունում զբաղեցնում ենք առաջին տեղը: Այդ հետազոտությունները ոչ միայն կարևոր են մի շարք վտանգավոր հիվանդությունների կանխարգելման ու բուժման տեսանկյունից, այլ նաեւ լրացուցիչ ֆինանսական հոսքեր են ապահովում մարզի բուժհաստատությունների համար: Բացի մի քանի բուժհաստատություններից, հիմնական մասը սքրինինգային հետազոտությունները կատարել են բարձր արդյունքներով: Լավագույն արդյունքներ են ապահովել Վարդենիսի պոլիկլինիկան, Ակունքի, Գեղհովիտի, Մեծ Մասրիկի, Ծովակի, Լուսակունքի ԱԱՊԿ-ները, Ճամբարակի առողջության կենտրոնը և Դպրաբակի, Երանոսի, Զոլաքարի, Ծովինարի բուժամբուլատորիաները: Հետեւողական ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ նախորդ տարվանից մնացած պարտքերը մարել եւ մնացորդային գումարներ են ստեղծել Վաղաշենի եւ Լճաշենի ԱԱՊԿ-ները, Նորատուսի բուժամբուլատորիան: Հիվանդանոցային վճարովի ծառայությունների համար սահմանված նիշը գերակատարել է Ճամբարակի առողջության կենտրոնը,իսկ սահմանված նիշը կատարել է Գավառի ԲԿ-ն: Ընդհանուր առմամբ, մենք տարին եզրափակում ենք բարձր ու գոհացուցիչ արդյունքներով¦-ներկայացրեց Անուշ Պողոսյանը:

Հանդիպումն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ դրվատելով մարզի բուժհաստատությունների ղեկավարների եւ բուժանձնակազմերի արդյունավետ աշխատանքը: §Իմ գոհունակությունն եմ հայտնում ներկայացված թվերի համար, որոնք արտացոլում են ձեր կատարած դրական աշխատանքի պատկերը: Համոզված եմ, որ նկատված թերությունները եւ բացթողումները կկարողանաք ուղղել մինչեւ տարեվերջ ու աշխատանքային տարին փակել ավելի բարձր արդյունքներով: Միաժամանակ ձեզ հորդորում եմ՝ տոն օրերին առավել ուշադիր լինել ձեր մասնագիտական աշխատանքում, ամենայն պատասխանատվությամբ արձագանքել բոլոր կանչերին, հոգատարություն ցուցաբերել յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ¦-շեշտեց մարզպետ Գնել Սանոսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59