Նորություններ

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ներկայացավ աշխատավայր 01.06.2018
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ճանաչողական հանդիպում ունեցավ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ: Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իր կենսագրությունը, շեշտելով, որ որոշ պաշտոններում ինքն աշխատել է նաեւ հասարակական հիմունքներով, սակայն քաղաքական ոլորտում ունեցած փորձը համարում է բավարար՝ պետական կառավարման ոլորտում նկատելի ձեռքբերումների հասնելու համար:ՙԵս գիտեմ, որ մարզում նախկինից կուտակված բազմաթիվ հիմնախնդիրներ կան, որոնց պետք է լուծում տանք թիմային արդյունավետ աշխատանքով: Կանխակալ մոտեցում չենք ցուցաբերի...

Հարգելի հայրենակիցներ. Երեխաներն են մեր կյանքի գլխավոր իմաստն ու նպատակը, երկրի ապագան կերտող սերունդը, մարդկային բարօրության համար նոր ճանապարհներ բացող անգնահատելի ուժը:Եվ այս հիշարժան օրը պարտավորեցնում է չափահաս բոլոր քաղաքացիներիս՝ լինել նվիրական ու հոգատար խնամողն ու դաստիարակը մեր սիրասուն երեխաների, որպեսզի նրանք իրենց երջանիկ ու պաշտպանված զգան , վայելեն ընտանիքի և շրջապատի սերն ու ջերմությունը: Շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մաղթում մեր երեխաներին խաղաղ հայրենիք, անհոգ մանկություն, առողջ ու երջանիկ կյանք, պայծառ գալիք: Ջերմ մաղթանքներով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Մայիսի 30-ին Գավառի մարզադպրոցի դահլիճում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար սահմանված ,,Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն,, մրցույթի մարզային փուլը, որն էլ ի հայտ բերեց հանրապետական փուլի միակ մասնակցին՝ Մարտունու թիվ 4 մանկապարտեզի թիմին: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, ,,Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն,, մրցույթի մարզային փուլին նախորդել էր տարածքային փուլը, որին մասնակցել էին 39 նախադպրոցական հաստատություն, որտեղ հաղթել էին Սեւան քաղաքի ,,Գալիք,, և ,,Հեքիաթ,,, Մարտունի քաղաքի թիվ 4, Վարդենիս քաղաքի թիվ 2, Ճամբարակ քաղաքի թիվ 3 Նորատուսի թիվ 1 և թիվ 2 և Վերին Գետաշենի մանկապարտեզների թիմերը: Նշված թիմերն էլ մրցույթի մարզային փուլում պետք է վիճարկեին հանրապետական փուլի ...

Հարգելի հայրենակիցներ Ուղիղ մեկ դար առաջ հայ ժողովուրդը, գտնվելով բնաջնջման սպառնալիքի ներքո, իր մեջ համախմբվելու, պայքարելու և հաղթելու ուժ գտավ՝ ահեղ գոյամարտերում պարտության մատնելով Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակներին: Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում ձեռք բերված պատմական հաղթանակների արդյունքում էլ ծնունդ առավ հայ ժողովրդի դարերի երազանքը՝ Հայաստանի Հանրապետությունը, որի մեկդարյա հոբելյանը նշելու պատիվն այսօր վերապահված է ապրողներիս: Շնորհավորում եմ բոլորիս պատմական կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության օրվա և մեկդարյա հոբելյանի առթիվ, ցանկանում խաղաղ ու արարչագործ հայրենիք, երջանկություն ու բարօրություն: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Գեղարքունիքի մարզպետարանում 2018 թվականի մայիսի 11-ին անցկացվել էին ,,Տարվա լավագույն տնօրեն,,, ,,Տարվա լավագույն ուսուցիչ,,, ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգերի մարզային փուլի մրցույթները, որտեղ մարզային հանձնաժողովի կողմից որոշվել էին հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած հաղթողները: ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, անվանակարգի մրցույթին մասնակցել էին Գանձակ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Աշխեն Սարգսյանը, Գավառ քաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուուցչուհի Վարդուհի Խաչատրյանը, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Մարինե Գափոյանը և Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասվար Ալվարդ Ավանիսյանը: Այս անվանակարգում հաղթող էր ճանաչվել Գավառ քաղաքի Ավ. Իսահակյանի անվան ...

Սիրելի շրջանավարտներ Շուտով դուք հրաժեշտ կտաք ձեր հարազատ կրթօջախներին, որտեղ անցկացրել եք ձեր կյանքի թանկ ու կարևորագույն տարիները, ձեռք բերել դաստիարակություն ու գիտելիքներ: Այնուհետ դուք կքայլեք կյանքի նոր ճամփաներով, կհասնեք ձեր երազած բարձունքներին, բայց միշտ կառաջնորդվեք այն լույսով ու հոգեկերտվածքով, որ ձեզանից յուրաքանչյուրին տվել է դպրոցը: Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս հիշարժան, անկրկնելի օրվա առթիվ, մաղթում խաղաղ երկինք, անսպառ հաջողություններ և բարի երթ կյանքի հաջորդ հանգրվաններում: Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան