Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ քննարկում ,,Երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներ,, թեմայի շուրջ

Տեղի ունեցավ քննարկում ,,Երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներ,, թեմայի շուրջ 27.02.2018

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում՝ ,,Երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներին աջակցող սոցիակական ծառայությունների զարգացումը Հայաստանում,, ծրագրի վերաբերյալ: Այն անցկացվեց ,,Երեխաների պաշտպանության ցանց,, իրավաբանական անձանց միություն կազմակերպության կողմից: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներ, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների մասնագետներ, ոստիկանության ընտանիքի կանանց երեխաների հարցերով բաժինների, Գավառի ԽՀՀ-ից, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ։ ,, Խնամատար ընտանիքների ծրագիրը ձևավորումից հետո առաջին անգամ և շուրջ 10 տարի շատ ...

Անցկացվեց ,,Կորյուն,, ռազմամարզական  խաղի մարզային փուլը

Անցկացվեց ,,Կորյուն,, ռազմամարզական խաղի մարզային փուլը 26.02.2018

Փետրվարի 23-ին Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցում անցկացվեց ,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածքային փուլում հաղթած Կարմիրգյուղի թիվ 2, Զոլաքարի թիվ 1, Դդմաշենի, Սոթքի միջնակարգ եւ Ճամբարակի ավագ դպրոցների թիմերը: Ռազմամարզական խաղերի մարզային փուլի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարության ռազմամարզական վարչության պետ Արթուր Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը, հանրակարթական դպրոցների նախնական զինվորական պատրաստության ուսուցիչներ: ,,Շնորհավորում եմ բոլորիս Հայրենիքի պաշտպանի օրվա ...

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն արդյունավետ է գնահատում Ճամբարակի առողջության կենտրոնում իրականացված ծրագիրը

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն արդյունավետ է գնահատում Ճամբարակի առողջության կենտրոնում իրականացված ծրագիրը 23.02.2018

Ճամբարակ քաղաքի առողջության կենտրոնը հիմնանորոգումից եւ վերազինումից հետո շահագործման է հանձնվել 2015 թվականի դեկտեմբերին: Հասատությունը տեխնիկապես վերազինվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան միջոցներով եւ ՙՎորլդ Վիժն Հայաստան՚ կազմակերպոթւյան հետ համագործակցությամբ: Ծրագրի արդյունավետությունը դիտարկելու համար Ճամբարակի առողջության կենտրոն էին այցելել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդատու Տաիկի Կոունոն եւ ՙՎորլդ Վիժն Հայսատան կազմակերպության ներկայացուցիչները: Այցի ընթացքում Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը տեղեկացրեց, որ առողջության կենտրոնի շահագործումից ...

Ծանրամարտի մարզային առաջնությունում աչքի են  ընկել  սևանցի մարզիկները

Ծանրամարտի մարզային առաջնությունում աչքի են ընկել սևանցի մարզիկները 19.02.2018

Սեւան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում կայացել է Գեղարքունիքի մարզի 2004-2007 թվականներին ծնված պատանիների ծանրամարտի մարզային առաջնությունը, որին մասնակցել են Մարտունի եւ Սևան քաղաքների մարզադպրոցների, Հայրավանքի եւ Վերին Գետաշենի թիմերում ընդգրկված մարզիկները: Առաջնությունն անցկացվել է անհատական կարգով, 10 քաշային կարգերում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ երկամարտի արդյունքներով 30 կիլոգրամ քաշային կարգում հաղթել է Հայրավանքի թիմը ներկայացնող Խաչիկ Թադեւոսյանը՝ ցույց տալով 55 կիլոգրամ արդյունք, 34 կլիոգրամ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Խաչիկ Մեսրոպյանը՝ ցույց տալով 61 կլիոգրամ արդյունք: 38, 42, 46, 50, 56, 62, 69,77 կիլոգրամ քաշային կարգերում հաղթանակ են գրանցել Սևանի մարզադպրոցի սաները...

Տեղի ունեցավ քննարկում երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներին

Տեղի ունեցավ քննարկում երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներին 19.02.2018

Փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում՝ ,,Երեխաների այլընտրանքային խնամքի 3 մոդելներին աջակցող սոցիակական ծառայությունների զարգացումը Հայաստանում,, ծրագրի վերաբերյալ: Այն անցկացվեց ,,Երեխաների պաշտպանության ցանց,, իրավաբանական անձանց միություն կազմակերպության կողմից: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներ, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների մասնագետներ, ոստիկանության ընտանիքի կանանց երեխաների հարցերով բաժինների, Գավառի ԽՀՀ-ից, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ։ ,, Խնամատար ընտանիքների ծրագիրը ձևավորումից հետո առաջին անգամ և շուրջ 10 տարի շատ արդյունավետորեն գործել է Գեղարքունիքի մարզում, որի արդյունքում Գավառի մանկատնից երեխաներ են տեղավորվել և խնամվել այդ ընտանիքներում: Մենք ունենք այդ փորձը և ողջունում ենք հերթական և շատ կարևոր ծրագրի

Վոլեյբոլի մարզային   առաջնությունում հաղթող է ճանաչվել Գեղարքունիք գյուղի թիմը

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթող է ճանաչվել Գեղարքունիք գյուղի թիմը 12.02.2018

Գեղարքունիքի մարզպետի 2018թվականի հունվարի 25-ի 18-Ա որոշմամբ մարզի համայնքներում կազմակերպվել և անցկացվել է վոլեյբոլի մարզային առաջնություն, նվիրված Հայկական բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի տեղեկացմամբ առաջնության տարածքային փուլը տեղի է ունեցել փետրվարի 1-3-ը,որին մասնակցել է 17 թիմ:Թիմերի կազմերում հանդես են եկել 20 տարեկանից բարձր մարզիկներ: Փետրվարի 9-ին Գավառի թիվ 3 միջնակարգ դպրոցում կայացել է վոլեյբոլի առաջնության մարզային փուլը, որին մասնակցել են տարածքային փուլում հաղթող ճանաչված Ակունք, Գեղարքունիք, Սևան և Մարտունի համայնքների հավաքական թիմերը: Մասնակիցները հաղթողի կոչումը վիճարկել են շրջանաձեւ մրցակարգով: Մրցանակային առաջին տեղը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 12:16:46