Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի բռնցքամարտի հավաքականը հանրապետական առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը

09.04.2019

Երեւանի Դինամո մարզադահլիճում անցկացվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ՀՀ առաջնությունը, որտեղ թիմային հաշվարկով երրորդ տեղը գրավել է Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը՝ 3 առաջին եւ 2 երրորդ տեղերով: Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը տեղեկացրել է, որ լավագույն մարզիկ է ճանաչվեց Մարտունու մարզադպրոցի սան, ՀՀ առաջնությունների եռակի հաղթող, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, գեղհովիտցի Նարեկ Զախարյանը:
Հանրապետական առաջնությունում Գեղարքունիքի մարզից ոսկե մեդալներ են շահել Ճամբարակի մարզադպրոցի սան, 46 կիլոգրամ քաշային Սիրանուշ Ղազանչյանը, 66 կիլոգրամ քաշային, Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանը եւ 80 կիլոգրամ քաշային, Սեւան համայնքը ներկայացնող Մաքսիմ Գասպարյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել 63 կիլոգրամ քաշային, Լիճք համայնքը ներկայացնող Պարգեւ Կարապետյանը եւ 75 կիլոգրամ քաշային, Ճամբարակ համայնքը ներկայացնող Խորեն Մուրադյանը:
«Այսպիսի արդյունք մեր մարզի հավաքականը, թերեւս, ապահովում է առաջին անգամ: Իմ մարզչական գործունեության ընթացքում ես նման բարձր արդյունք չեմ հիշում: Մեր մարզից առաջին տեղ գրաված բռնցքամարտիկներն այս տարվա մայիս ամսին Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեն Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Համոզված եմ, որ նրանք կպայքարեն նաեւ միջազգային տիտղոսի նվաճման համար»,-նշել է ֆեդերացիայի նախագահը:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:54:51