Նորություններ
Տեղեկացում 24.12.2018
Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 28-ին, ժամը 16:00-ին, Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում` օրակարգային հետևյալ հարցով.

Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի աջակցությամբ հիմնանորոգվում է Ճամբարակի թիվ 5 մանկապարտեզը 21.12.2018
Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի նախաձեռնությամբ, ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նվիրատվությամբ եւ « Էջմիածնի մանուկներ» հիմնադրամի հանգանակությամբ 2017 թվականից մեկնարկել էր Ճամբարակի ՝ մոտ 90 սան ունեցող թիվ 5 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլը: Աշխատանքների արդյունքում փոխվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ ու պատուհաններ: Կատարված աշխատանքների առաջին փուլի ավարտը նշանավորվեց տոնական միջոցառմամբ, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, նույն թեմի ատենապետ Սարո Ղազարյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, ծնողներ, ճամբարակ քաղաքի բնակիչներ:Մանկապարտեզի սաներն աղուհացով, գրական...

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Ծովակ և Վերին Գետաշեն համայնքներ 21.12.2018
Դեկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը աշխատանքային այցով եղավ «Սևան»ԱՊ Ծովակի հատվածում: Ափամերձ տարածքում մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպեց Ծովակ գյուղի մի խումբ ձկնորսների, ովքեր այդ պահին լճից դուս էին բերում որսագործիքները և լողամիջոցները: Մարզպետը տեղում բացատրական աշխատանք տարավ ձկնորսների հետ՝ վստահեցնելով նրանց, որ առաջիկայում կառավարության կողմից գործողության մեջ կդրվի ձկնորսության նոր կարգը, սակայն, անկախ դրանից, հարկավոր է ամենայն խստությամբ ենթարկվել սահմանված արգելանքի ռեժիմին: «Բոլորս էլ գիտենք, որ մեր մարզում ոչ մի տնտեսություն իր կարտոֆիլի, գարու կամ ցորենի սերմացուն չի ոչնչացնում, այլ աչքի լույսի պես պահպանում է: Սևանի ձկնապաշարի պահպանության ու վերարտադրության համար էլ դուք պետք է առավել շահագրգռված լինեք, ինչպես պետական մարմինները»,-ձկնորսներին դիմեց Գեղարքունիքի մարզպետը: Գնել Սանոսյանի այցի վերջին կանգառը Վերին Գետաշեն գյուղում էր...

Դեկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմին և ավագանուանդամներին ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանին: «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել համայնքի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին՝ իրականացված աշխատանքների եւ որոշակի աշխատանքային ձեռքբերումների համար: Նաև իմ գոհունակությունն եմ հայտնում Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու կազմակերպված աշխատանքի համար:Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արամ Մելքոնյանին ճանաչում եմ անձամբ եւ համոզված եմ, որ նա ջանք ու եռանդ չի խնայի՝ համայնքի առջև ծառացած խնդիրները կարգավորելու համար: Համոզված եմ նաև, որ ամեն մի լավ ձեռնարկ ...

Գեղարքունիքի մարզխորհրդի տարեվերջյան նիստում քննարկվեց օրակարգային երկու հարց 20.12.2018
Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստի օրակարգում քննարկվեց երկու հարց: «Տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին¦ հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Ըստ զեկուցման՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի արդյունքներով մարզի տեղական բյուջեների կատարողական ցուցանիշների հավաքագրման մակարդակը կազմում է 79,7 տոկոս, կամ պլանավորված 1 միլիարդ 993 միլիոն 315 հազար 600 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 1 միլիարդ 587 միլիոն 684 հազար 200 դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ արձանագրվել է 9,5 տոկոս նվազեցում:Մարզի միջինից ցածր կատարողական են ապահովել...

Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունները տարին փակում են գոհացուցիչ արդյունքներով 20.12.2018
Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանին ներկայացվեցին մարզի առողջապահական հաստատություններում 2018 թվականի 12 ամիսներին կատարված աշխատանքների, ինչպես նաև՝սքրինինգային հետազոտությունների արդյունքները: Հանդիպմանը մասնակցեցին մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենները: Մարզի հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատությունների 2018 թվականի 12 ամիսների և սքրինինգային հետազոտությունների արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Ըստ զեկուցողի՝մարզի առողջապահական հաստատությունները 12 ամիսների ընթացքում, բացառությամբ ...