Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում կիրականացվի ՄԱԿ-ի «Կանանց տնտեսական գործունեության զարգացման» ծրագիրը

02.05.2019

Մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Գենդերային հավասարության և կանանց հզորացման ծրագրերի» ղեկավար Նատալյա Հարությունյանին և նույն ծրագրի « Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացման ծրագրի» համակարգող Ռուբինա Դևրիկյանին: Հանդիպման նպատակն էր՝ իրազեկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերը և մարզի ղեկավարության հետ համատեղ մշակել համագործակցության եզրեր: Նատալյա Հարությունյանի տեղեկացմամբ՝ այժմ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Գենդերային հավասարության և կանանց հզորացման ծրագրերի» շրջանակներում իրականացվում է չորս ծրագիր, որոնք ուղղված են կանանց և երիտասարդների առաջնորդությանը: Իրականացվող ծրագրերի շրջանակներում Հայաստանի մարզերում կատարվում են վերապատրաստումներ, աշխատանքներ են տարվում քաղաքական կուսակցությունների , տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների հետ: « ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը արձանագրել է որոշակի հաջողություններ կանանց և երիտասարդների առաջնորդության, ՏԻՄ-երում կանանց ներգրավվածության, ինչպես նաև ժողովրդավարության խթանման ուղղությամբ»,- ներկայացրեց ծրագրերի ղեկավարը:
Այնուհետև խոսվեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Կանանց տնտեսական գործունեության զարգացման ծրագրի» մասին, որի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացման ծրագրի համակարգող Ռուբինա Դևրիկյանը: Ինչպես նշվեց , այս ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ և նպատակ ունի՝ աղքատ և սոցիալապես մեկուսացված կանանց տալ տնտեսական գործունեության ընդլայնված հնարավորություններ և մասնակից դարձնել որոշումների կայացման գործընթացներին: Ծրագրի համակարգողը նշեց նաև, որ այս ուղղությամբ Գեղարքունիքի մարզից մոտ 140 կանանց համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ , որից 60-ին հնարավորություն կտրվի՝ աշխատանքային դաշտ մտնել:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալը հավաստիացրեց, որ մարզում կազմակերպվող դասընթացներին կանանց ներգրավվածության խնդիր չի առաջանա, իսկ վերապատրաստման ընթացքում մարզպետարանի կողմից կլինեն այցելություններ և դիտարկումներ մատուցվող թեմաների վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:25:48