Նորություններ

Աշխատանքային այց 23.04.2019
Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության ոլորտում առկա համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 19-ին Արցախ են ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ: Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների միջև քաղաքացիական համակարգի պատրաստության և պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման ու փոխգործողությունների արդյունավետության բարձրացման շրջանակում ապրիլի 20-ին բանակի շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ: Այնուհետև կազմակերպվել է այց բանակի խորացված հրամանատարական կետ, որտեղ ԱՀ ՊՆ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ներկայացրել է հակառակորդի հավանական գործողությունների բնույթն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները: Այցի ընթացքում հայկական երկու...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԳԱՍՏՐՈ ԲԱԿ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 22.04.2019
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը (ՄԱԶԾ ԻԳԶԶ) հայտարարում է գյուղական համայնքներում «Գաստրո բակ» նախագծի իրականացման մրցույթ՝ համաֆինանսավորման սկզբունքով, որը տրամադրվելու է գինեգործական սարքավորումների, նախագծային և նախահաշվային աշխատանքների, շինանյութի և գույքի, մասնագիտական խորհրդատվության ձեռք բերման նպատակով: «Գաստրո բակ» նախագծի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում զբոսաշրջության ծառայությունների դիվերսիֆիկացմանը, զարգացմանը և խթանմանը: Այն ստեղծում է բազային զբոսաշրջային ծառայություններ՝ հիմնվելով գյուղական սեփական տնային տնտեսությունների վրա: «Գաստրո բակ» նախագիծը ներառում է հետևյալ համալիր ծառայությունները՝ ավանդական սննդի տրամադրում, տնական գինեգործություն և արհեստագործություն:«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ...

Գեղարքունիքի մարզում ընթանում է ֆուտզալի մարզային առաջնությունը 22.04.2019
Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ֆուտզալի մարզային առաջնությունը, որի նպատակն է` նպաստել մարզի համայնքներում մարզաձևի մասսայականացմանը, խթանել երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմանը, ֆիզիկական պատրաստաստվածությանը: Ֆուտզալի խաղերը մարզում մեկնարկեցին ապրիլի 10-ին, Գավառ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում: Առաջնությանը հայտագրվել է 12 թիմ, որոնք վիճակահանությամբ բաժանվել են երեք ենթախմբի՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկվելով 4 թիմ: Հայտագրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, Գեղարքունիքի մարզի 5 քաղաքային համայնքների, ՀՀ ոստիկանության մարզային վարչության, մարզային փրկարար ծառայության, մարզային քննչական վարչության, բանակային կորպուսի, ազգային անվտանգության մարզային ծառայության թիմերը: Ֆուտզալի առաջնությունն անցկացվում է մեկ փուլով և երկու խաղակեսով: Յուրաքանչյուր խաղակեսի տևողությունը 20 րոպե է ,10 րոպե ընդմիջումով: Խաղերը ենթախմբերի միջև ընթանում են շրջանաձև եղանակով: Ենթախմբում առաջին տեղը գրաված թիմեր

Ապրիլի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների մասանակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանին: Մարզպետը հույս հայտնեց, որ վարչության պետի նոր պաշտոնակատարի ղեկավարությամբ ու աշխատանքային համագործակցությամբ մարզի առողջապահական հաստատությունները կգրանցեն ավելի տեսանելի ձեռքբերումներ: « Ամեն նոր եկող պաշտոնյա պետք է ձգտի նոր բան ավելացնել եղած ձեռքբերումներին: Ես խիստ պահանջներ եմ դնում ինչպես նորանշանակ վարչության պետի պաշտոնակատարի,այնպես էլ ձեր առջեւ՝ աշխատել բացառապես օրենքի շրջանակներում, հոգատարություն ու մարդկային վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների հանդեպ, չթերանալ որեւէ խնդրում: Ելնելով հասարակության մեջ ձեր ունեցած կարեւոր ու ընդգծված դերակատարությունից՝ դուք ձեր մասնագիտական ու աշխատանքային գործունեության մեջ սխալվելու իրավունք չունեք, քանի որ գործ...

Վարդենիկի կրթահամալիրի թիմը հաղթել է ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի մարզային փուլում 16.04.2019
ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել էր դեռևս 2018 թվականի հոկտեմբեր ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել էին շուրջ հինգ հազար պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել էին դպրոցների հավաքական թիմերը, որոնք հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 13-ը մասնակցել են օլիմպիադայի տարածքային փուլին: Օլիմպիադան անցկացվել է թիմային հաշվարկով, ընդ որում, թիմը բաղկացած է եղել 4 աշակերտից, որոնցից առնվազը 1-ը՝ աղջիկ: 2019 թվականի ապրիլի 12-ին Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի ՀՀ Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են տարածքային փուլում հաղթող ճանաչված՝ Ճամբարակի թիվ 1, Սևանի Վ.Կարապետյանի անվան թիվ 3, Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ 4, Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցների և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը: Մրցումները անցկացվել են ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև: Խաղացողին տրվել է 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար .

Գեղարքունիքի մարզի ոստիկանության աշխատակիցները պարգեւատրվեցին ոստիկանության օրվա առթիվ 15.04.2019
Ապրիլի 15-ին Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Ոստիկանության օրը: Հանդիսությանը մասնակցեցին ՀՀ Ոստիականության, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, ուժային այլ կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, ոստիկանության վետերաններ, համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, զոհված ոստիկանների ընտանիքների անդամներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանները եւ հասարակական կարգը պաշտպանելիս զոհված ոստիկանների հիշատակը: Ներկաներին ողջույնի ու շնորհավորանքի խոսք հղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «ՀՀ Ոստիկանության հարգարժան աշխատակիցներ, անգնահատելի է ձեր կողմից իրականացվող աշխատանքի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության անցած մեկդարյա պատմության մեջ ու հանրային կյանքում: Ոստիկանությունը միշտ աչքի է ընկել թե՛ երկրի...