Նորություններ

Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Գեղարքունիքի մարզին է 25.01.2019
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Գեղարքունիքի մարզպետարանը, Գավառի պետական համալսարանը եւ Luseen Technologies ընկերությունն այսօր քառակողմ հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր: Ծրագրի նպատակն է նպաստել Գեղարքունիքի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Հայ օգնության ֆոնդի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակում Գավառում կանցկացվեն 6 ամիս տեւողությամբ դասընթացներ երկու ուղղություններով՝ մոբայլ ծրագրավորում (Swift, iOS) եւ վեբ ծրագրավորում (HTML/CSS, JavaScript, PHP, DB): Դասընթացը կմեկնարկի մարտի 1-ին: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 22-ն է (ներառյալ): Հարկավոր է գրանցվել հետեւյալ հղումով՝ http://gitc.am/regions/gegharkunik: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով: Բոլոր խմբերի համար անգլերենի, ալգորիթմների տեսության եւ դիսկրետ մաթեմատիկայի դասընթացներին մասնակցությունը պարտադիր է...

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2019թ առաջին նիստը 24.01.2019
Հունվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2019 թվականի առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստն անդրադարձավ օրակարգային երեք հարցի: «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի » տնտեսական համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: Նա նշեց, որ համաժողովը նախատեսվում է անցկացնել 2019 թվականի ապրիլի 19-ին, ժամը 1200-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի վարչական շենքում: Ըստ զեկուցողի՝ համաժողովի նպատակն է՝ մարզում ներդրումների ներգրավում, բիզնես ծրագրերի իրականացում, աշխատատեղերի ստեղծում, իսկ կազմակերպվող միջոցառումների նպատակը՝ բիզնես ծրագրերի, գաղափարների հավաքագրումը, բազայի ստեղծումը, որը կառաջադրվի համաժողովի ընթացքում: «Որպեսզի համաժողովն ավելի արդյունավետ անցնի եւ արդարացնի մեր սպասելիքները, մենք հորդորում ենք ձեզ՝ համայնքների կողմից մեր աշխատանքներում ներգրավել մեծ թվով.

Ճանապարհվեց վաստակած հանգստի 24.01.2019
Հունվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց եւ վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի իրավաբանական բաժնի վարիչ Նորիկ Ղազարյանին: Ինչպես նշեց մարզպետը, Նորիկ Ղազարյանը վաստակած հանգստի է ճանապարվում՝ կապված կենսաթոշակային տարիքի լրանալու հետ: «Նորիկ Ղազարյանն ամենայն պատասխանատվությամբ է մոտեցել իր մասնագիտական գործունեությանը, ցուցաբերել է պարտաճանաչություն, աշխատասիրություն, քաղաքացիական նվիրվածություն, ինչը մենք գնահատում ենք թե բառերով, թե մարզպետի շնորհակալագրով տրվող պարգեւատրման տեսքով: Նա մասնակցել է Սպիտակի երկրաշարժից տուժածների փրկարարական աշխատանքերին, մեր երկրի սահմանների պաշտպանությանը: Երկար տարիներ ծառայել է ուժային կառույցներում: Համոզված եմ, որ այսուհետ էլ Նորիկ Ղազարյանը պետական աշխատանքում կուտակած իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի մեր երկրի ու հանրության շահերին: Ընտանեկան երջանկություն ու հաջողություններ եմ մաղթում նրան»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ամփոփեց աշխատանքային գործունեության 100 օրը 23.01.2019
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հունվարի 23-ին մարզպետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա գործունեության ընդհանուր պատկերը, արձանագրված ձեռբերումները եւ առաջնահերթ անելիքները: «Իմ պաշտոնավարման 100 օրը կարելի է համարել աշխատանքային ծանրաբեռնված շրջան, որը համընկավ աշխատանքային տարվա փակման, համապետական ընտրությունների անցկացման եւ հերթական տարվա մեկնարկի հետ: Պետք է շեշտել, որ ՀՀ ԱԺ ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ բացառիկ էին թափանցիկության, արդարության ու ազատ կամարտահայտման տեսանկյունից, որի ժամանակ ինչպես մեր Հանրապետությունում, այնպես էլ Գեղարքունիքի մարզում չգրանցվեցին լուրջ միջադեպեր կամ խախտումներ: Հաշվետու ժամանակահատվածում մարզպետարանը գործել է ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով: Բավական է ասել, որ այդ ընթացքում մարզպետարան է մուտքագրվել 3820 փաստաթուղթ...

Հունվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպմանը մանակցեց նաեւ Վարդենիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը: Ինչպես հանդիպման սկզբում նշեց Անատոլի Գոգոտինը, միայն Սոթքի ոսկու հանքավայրում 2019 թվականի հունվարի դրությամբ աշխատում են 752 հոգի, ովքեր հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի համայնքների բնակիչներ են: Նրանց միջին աշխատավարձը կազմում է ավելի քան 307 հազար դրամ: Ըստ գլխավոր տնօրենի՝ ընկերությունը, որը Հայաստանում համարվում է չորրոդ խոշոր հարկատուն, ոչ միայն ժամանակին ու անթերի կատարում է իր հարկային պարտավորությունները, այլ նաեւ իրականացնում է սոցիալական աջակցության ու մշակութային նշանակության ծրագրեր՝ համագործակցելով իշխանության պետական ...

Գնել Սանոսյանը լսեց Վարդենիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի տարեկան հաշվետվությունը 22.01.2019
Ելնելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի մոտ կայացած խորհրդակցության համապատասխան հանձնարարականից` Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ մարզի բոլոր համայնքների ղեկավարները հունվար ամսվա ընթացքում, ըստ մարզպետարանում կազմված ժամանակացույցի, իրենց համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի շրջանակում հաշվետվություն են ներկայացնում 2018 թվականի բյուջեների ծախսային մասի վերաբերյալ: Հաշվետվություններն անցնում են Գեղարքունիքի մարզպետի, մարզպետի տեղակալների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Հունվարի 22-ին Վարդենիսի քաղաքապետարանում ավագանու անդամների և համայնքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների մասնակցությամբ Վարդենիսի քաղաքապետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանը ներկայացրեց հաշվետվություն 2018 թվականին տեղական բյուջեի ծախսային մասի, համայնքում կատարած աշխատանքների, գրանցած հաջողությունների, ձեռքբերումների ...