Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ՀՕՖ-ի Հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկեց համագործակցության հարցեր 30.01.2019
Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հայ Օգնության Ֆոնդի» Հայաստանյան գրասենյակի տնօրեն Բագրատ Սարգսյանին եւ նույն կազմակերպության տնօրենի տեղակալ, կրթագիտական ծրագրերի ղեկավար Էդիկ Կարապետյանին: Հանդիպմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը եւ Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրեն Լարիսա Զազյանը: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց «Հայ Օգնության Ֆոնդի» Հայաստանյան գրասենյակի տնօրեն Բագրատ Սարգսյանը, կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում գործունեություն է ծավալում երեք ուղղությամբ՝ աջակցության ծրագրեր իրականացնելով Գավառի մանկատանը, Գավառի պետական համալսարանում եւ Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում: «Գավառի մանկատան սաների համար մենք իրականացնում ենք աջակցության

Տեղի ունեցավ մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 29.01.2019
Հունվարի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստը քննության առավ 2019 թվականի ձմեռային զորակոչի հետ կապված ընթացիկ հարցեր: Ինչպես զեկուցեց Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանը, ձմեռային զորակոչը մարզում ընթանում է սահմանված կանոնակարգին ու ժամանակացույցին համապատասխան: Միաժամանակ առկա են բոլոր նախադրյալները՝ զորակոչի պլանն ամբողջությամբ կատարելու համար: Օրենքով սահմանված կարգով, կապված հանրակրթական դպրոցներն ավարտելու գործընթացի հետ, մինչեւ ամառային զորակոչի մեկնարկը տարկետումներ տրվեցին մի խումբ նորակոչիկների, ովքեր դեռ գտնվում են ուսումնառության մեջ: Ձմեռային զորակոչի ընթացքը ....

Հունվարի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի տարեկան աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գեւորգ Գալստյանը: Հաշվետու զեկուցումն ընդունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արտավազդ Դավթյանը: Ըստ հաշվետու զեկուցման՝ 2018 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 552 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 18 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 59 հոգի: Թեեւ 2017 թվականի համեմատ արտակարգ դեպքերը նվազել են 83-ով, սակայն զոհերի թիվն աճել է 4-ով....

Տոնդ շնորհավոր Հայոց բանակ 28.01.2019
Հունվարի 28-ին, Հայոց բանակի հիմնադրման 27-րդ տարեդարձի առթիվ Ճամբարակի N զորամաս այցելեց և զորամասի սպայական անձնակազմին ու զինծառայողներին շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը: Օրվա առթիվ ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ճամբարակում հայրենին սահմանների պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակն հավերժացնող հուշարձանին: Զորամասի զինծառայողները հրապարակն անցան հանդիսավոր քայլերթով:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ 27.01.2019
Հարգելի հայրենակիցներ: Հայոց բանակը ծնվեց Արցախյան գոյամարտի առաջին իսկ ակնթարթներից եւ անցավ հաղթական հերոսամարտերի փառահեղ ճանապարհ՝ տասնյակ հազարավոր հայորդիների սխրանքների, կյանքի ու արյան գնով ազատագրելով Արցախ աշխարհը, պաշտպանելով մեր սրբազան հայրենիքի սահմանները, անկախ պետականության վերակերտման իրավունքը: Հայոց բանակն այն վճռական ու գլխավոր ուժն է, որի միջոցով մենք կարողանում ենք դիմագրավել բոլոր արտաքին սպառնալիքները, ապահովել մեր երկրի խաղաղ ու զարգացող ընթացքը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ, ցանկանում խաղաղ ու արարչագործ ժամանակներ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց մարզի ՍԱՏԳ տնօրենների եւ աշխատակիցների հետ 25.01.2019
Հունվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների տնօրենների եւ աշխատակիցների հետ: Հանդիպման սկզբում մարզպետը լսեց տնօրենների եւ աշխատակիցների դիտարկումները համակարգում առկա հիմնախնդիրների, աշխատանքային պայմանների, ակնկալվող փոփոխությունների շուրջ: Մարտունու, Վարդենիսի, Սեւանի, Գավառի եւ Ճամբարակի ՍԱՏԳ տնօրենների եւ աշխատակիցների ներկայացմամբ՝ գործակալություններն ունեն տեխնիկական հագեցվածության եւ տնային այցերի կազմակերպման հետ կապված խնդիրներ: Առավել անհանգստացնող է վերջին խնդիրը, քանի որ շատ համայնքներում երթուղային տրանսպորտ չի գործում, իսկ աշխատակիցները հարկադրված են լինում տնային այցերը կատարել դժվարությամբ, ավելի քիչ հաճախականությամբ: Դժվարություններ է առաջացնում նաեւ փաստագրման գործող կարգը, որից զանազան զարտուղի ճանապարհներով կարողանում են օգտվել առանձին մարդիկ՝ աղքատության ...