Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը դրամական պարգևներ հանձնեց մարզի Մեծ Հայրենականի 22 վետերաններին

Գեղարքունիքի մարզպետը դրամական պարգևներ հանձնեց մարզի Մեծ Հայրենականի 22 վետերաններին 09.05.2019

Գեղարքունիք մարզպետ Գնել Սանոսյանը մայիսի 9-ին հյուրընկալեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գավառի տարածաշրջանի վետերաններին: Գնել Սանոսյանը շնորհավորեց նրանց՝ Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով խաղաղ և առողջ կյանք: «Ուրախ եմ, որ հնարավոր եղավ ձեզ հանդիպել իմ աշխատասենյակում: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ և ձեր ծառայակից բոլոր ընկերներին այն ամենի համար, ինչ որ արել եք Մեծ հայրենականի ընթացքում: Ես համոզված եմ, որ դուք այդ հաղթանակը ձեռք եք բերել նաև ձեր գիտելիքների ու մասնագիտական հմտությունների շնորհիվ: Դուք միայն ձեր ընտանիքների և ձեր թոռների պապերը չեք, դուք նաև մեր բոլորիս պապերն եք, և ձեզանից մենք շատ ու շատ բաներ ունենք սովորելու: Մենք խոնարհվում ենք նաև ձեր ծառայակից ընկերների հերոսական անցյալի առաջ: Ձեր օրինակը վարակիչ եղավ նաև մեր սերունդների համար, ովքեր կյանքի ու մահու գնով պայքարեցին Արցախյան պատերազմի ընթացքում:Հավերժ փառք բոլոր ժամանակների հերոսներին»,- վետերաններին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը ...

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության անդամներն այցելել են  նաև Գեղարքունիքի մարզ

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության անդամներն այցելել են նաև Գեղարքունիքի մարզ 09.05.2019

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում մայիսի 7-ին, ճանաչողական նպատակով, Գեղարքունիքի մարզ է ժամանել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված են եղել Գյուղական տարածքների զարգացման հանձնաժողովի անդամներ: Գեղարքունիքի մարզում նրանց դիմավորել և ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Մարզպետի տեղակալի ուղեկցությամբ հյուրերը Հայրավանքում և Նորատուսում ծանոթացել են պատմամշակութային արժեքներին, ապա այցելել են Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գործող ,,Արծվաքարի գինու պանիր,, արտադրամաս, որտեղ ծանոթացել են առկա հնարավորություններին, համտեսել գինու մեջ հասունացած պանիրը: Հյուրերը զբոսնել են նաև Սևանա լճի ափին, հյուրասիրվել և տպավորված հեռացել:

2019թ․ առաջին չորս ամիսներին համայնքների սեփական եկամուտներն աճել են շուրջ 2 մլրդ դրամով․ նախարար Պապիկյան

2019թ․ առաջին չորս ամիսներին համայնքների սեփական եկամուտներն աճել են շուրջ 2 մլրդ դրամով․ նախարար Պապիկյան 08.05.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային արդիական նշանակության հարցերի լայն շրջանակ։ Մինչ բուն օրակարգին անցնելը, նախարար Պապիկյանն արդյունավետ է որակել Արարատում անցկացված ներդրումային գործարար համաժողովը և համոզմունք հայտնել, որ մարզերի գործարար միջավայրի ու ներդրումային կլիմայի բարելավմանն ուղղված այս նախաձեռնությունն իր առարկայական դրսևորումը կստանա տարբեր բիզնես նախագծերում։ Ըստ Սուրեն Պապիկյանի՝ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերլուծությունները ցույց են տվել, որ 2019թ․ առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եկամուտների հավաքագրումն աճել է շուրջ 2 մլրդ դրամով կամ 2,5 տոկոսով։ Նախարարը նշել է նաև, որ չնայած ընդհանուր դրական միտումներին, կան որոշ ռիսկային համայնքներ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Մայիսյան եռատոների կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Մայիսյան եռատոների կապակցությամբ 08.05.2019

Սիրելի հայրենակիցներ: Հայ ժողովրդի կյանքում անգնահատելի է Մայիսյան հաղթանակների պատմական ու ռազմաքաղաքական նշանակությունը: Թե՛ 1945 թվականի մայիսի 9-ին, թե՛ 1992 թվականի նույն օրը հայ զինվորները ծանր պայքարի գնով հաղթանակ պարգեւեցին մեր հայրենիքին՝ ջախջախելով մեր գոյությանը սպառնացող թշնամիներին: Բեռլինում ու Շուշիում մեր պապերի, հայրերի ու եղբայրների գործած սխրանքներն ապրեցրին ու զորացրին Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, որոնք այսօր, մի բանակ դարձած ու ձեռք ձեռքի տված, ապահովում են հայ ժողովրդի ու պետականության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը: Իսկ պատմական ու անշրջելի այդ հաղթանակները հաջողվեց ձեռք բերել միայն ու միայն մեր միասնության, կամքի ու քաջության, մեր ժողովրդի լավագույն զավակների կյանքի ու արյան գնով, որոնց հիշատակի առջեւ այսօր խոնարհվում ենք ազգովի ու երդվում՝ սրբորեն պահպանել ու զարգացնել այդ նվաճումները: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Երկրապահ կամավորների, Պաշտպանության բանակի, Բեռլինի ու Շուշիի...

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում 08.05.2019

Մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների ընդունելություն: Այն կատարեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի օգնական Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Ընդունելությանը մասնակցեցին 18 քաղաքացի, որոնցից 5-ը՝ աշխատանքի տեղավորման, 3-ը՝ բազմաբնակարան շենքի տանիքի և բնակարանային այլ խնդիրների լուծման նպատակով աջակցություն ստանալու ակնկալիքով, 1 քաղաքացի բնակարան տանող ճանապարհի ընդարձակման, 1 քաղաքացի՝ գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, 1-ը՝ բնակարանի փոխհատուցման, 1 քաղաքացի հողատարածք, 1 քաղաքացի առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 5 քաղաքացի՝ ֆինանսական աջակցություն ստանալու խնդիրներով: Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ մնացած դիմումներին, օրենքով սահմանված կարգով, պատասխան կտրվի լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո:

Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար /«Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն/

Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար /«Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն/ 08.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված /29. 04. 19թ. N422-Ա/2/ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-15 15:38:58