Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտոնյալ վարկերը կարող են խթանել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության արդիականացումը

22.10.2019

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման հիմնական թեման մարզի գյուղատնտեսության տարբեր ճյուղերի արդիականացումն էր, որին կարող են նպաստել տրամադրվելիք արտոնյալ վարկերը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցումն էին մարզի համայնքների ղեկավարներ, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ, մարզպետարանի ու համայնքապետարանների գյուղատնտեսական բաժինների մասնագետներ, շահագրգիռ այլ անձինք: «Կազմակերպությունը մարզի տնտեսություններին ու գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողներին առաջարկում է այնպիսի արտոնյալ վարկեր, որոնց մի մասը սուբսիդավորում է պետությունը: Եվ դրանցից օգտվելու դեպքում մեր մարզի գյուղատնտեսության արդիականացումը լուրջ առաջընթաց կգրանցի: Այսպես, առաջարկվում է լիզինգով ձեռք բերել գյուտեխնիկա եւ գյուղգործիքներ, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, որի 7 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, 2 տոկոսը՝ շահառուն: Տրակտորների համար մարման ժամկետ է սահմանված 6, կոմբայնի համար՝ 10, գյուղգործիքների համար՝ 3 տարին: Ագրոպարենային սարքավորումների ձեռքբերման համար սահմանված է տարեկան 11 տոկոս, որի 7 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը, 4 տոկոսը՝ շահառուն: Վարկեր են տրամադրվում նաեւ ինչպես մթերման, այնպես էլ մթերքների արտահանման համար: Ինտենսիվ այգիների հիմնման համար վարկը տրամադրվում է 8 տարով, որից առաջին 5 տարին՝ արտոնյալ ժամկետով: Արտոնյալ վարկեր են տրամադրվում նաեւ կաթիլային ոռոգման համակարգերի կառուցման ու հակակակարկտային ցանցերի տեղադրման համար: Տոհմաբուծության զարգացման համար տրվելու է մինչեւ 300 միլիոն դրամի չափով վարկ՝ 2 տոկոս տոկոսադրույքով: Տուրիզմի զարգացման համար վարկ է տրամադրվում 9 տոկոսով՝ մինչեւ 7 տարվա մարման ժամկետով: Կազմակերպության կողմից այժմ ծրագրեր են մշակվում՝ այլընտրանքային էներգիայի արտադրության նպատակով վարկեր տրամադրելու համար: Կարծում եմ, որ այս հանդիպում-քննարկումը շատ օգտակար էր ու շատ շուտով կտա իր դրական արդյունքները, քանի որ մարզի ֆերմերները, համայնքապետարանները շահագրգռվածություն են ցուցաբերում՝ արտոնյալ վարկերից օգտվելու համար»,-ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11