Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գործընկերները եւ համաքաղաքացիները ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին մեծանուն գիտնական Սամվել Քոչարյանցի հուշարձանին

21.10.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, բարերար, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի բնակիչ Սուրիկ Նաջարյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանի աշխատակիցները, համաքաղաքացիները եւ գործընկերները Գավառ քաղաքում ծաղկեպսկներ դրեցին ու ծաղիկներ խորանրհեցին մեծանուն գիտնական, միջուկային եւ ջերմամիջուկային զենքերի գլխավոր կոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Քոչարյանցի հուշարձանին: Աշխարհահռչակ գիտնականին մեծարելու առիթը նրա ծննդյան 110-րդ տարեդարձի պատվին Գավառի երկրագիտական թանգարանում բացված անձնական իրերի, լուսանկարների հավաքածուների ցուցադրության անկյան բացումն էր: Ինչպես հավաստեց Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, մեծ գիտնականի 110-րդ տարեդարձին նվիրված ցուցադրության ողջ հավաքածուն թանգարանին է նվիրաբերել Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, բարերար, ծնունդով կարմիրգյուղացի Սուրիկ Նաջարյանը, ով եւ հատուկ ժամանել էր Գավառի երկրագիտական թանգարան՝ դիտելու արդեն մասունք դարձած այդ անկյունը: Մեծահամբավ գիտնական, աշխարհի գերգաղտնի մարդու՝ Սամվել Քոչարյանցի կյանքի եւ գործունեության մասին հյուրերին ներկայացրեց Գավառի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը: Ապա Սամվել Քոչարյանի կատարած համամարդկային սխրանքի մասին խոսեց նրա նախկին գործընկերը՝ ՌԴ գիտնական Իվան Գրադոբիտովը: «Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի նախկին տնօրեն, վաստակաշատ մանկավարժ Էմմա Հակոբյանը ներկաներին պատմեց իր եւ Սամվել Քոչարյանցի հանդիպման մանրամասները: Հանդիպումը տեղի է ունեցել 1982 թվականին, Մոսկվայում, Սամվել Քոչարյանցի բնակարանում: «Ինձ բախտ է վիճակվել՝ նրա հետ աշխատելու: Նա, մեծ գիտնական լինելուց բացի, նաեւ մեծատառով մարդ էր, վեհ հոգու տեր: Նա միշտ սիրում էր կրկնել, որ իր ստեղծած զենքերը ոչ թե ուղղվելու են մարդկության դեմ, այլ՝ հանուն տեւական խաղաղության պահպանման, քանի որ դրանք պատերազմի հրձիգներին միանգամայն զսպող զենքեր են: Նրա շուրջ վխտացել են աշխարհի հզոր երկրների լրտեսներ, նա աշխարհի գերգաղտնի մարդն էր, սակայն շատ ինքնավսատհ էր, քանի որ հնարավոր չէր իր գյուտերը փախցնել, դուրս տանել: Նույնիսկ եթե արտասահմանցի լրտեսներին հաջողվեր ձեռք բերել այդ գծագրերը, միեւնույն է, դրանք անհնար էր դնել գործողության մեջ, քանի որ դրանց կիրառման տեխնոլոգիան հնարավոր չէր ստանալ»,-պատմեց Իվան Գրադոբիտովը: «Ես միշտ հպարտացել եմ իմ հայրենակից Սամվել Քոչարյանցի անունով ու առավել հպարտ եմ, որ կարողացել եմ հավաքել ու թանգարանին հանձնել նրա անձնական իրերի ու լուսանկարների հավաքածուն, որով մեր թանգարանը շատ ավելի հարստացավ համաշխարհային նշանակության գիտնականի ցուցադրական անկյունով: Նրա գործն ու անունը պետք է ապրի սերունդների հոգում, իր կենդանության օրոք գերգաղտնի այդ մարդու անունն արդեն պիտի դառնա սերունդների սեփականությունն ու պաշտամունքը»,-նշեց բարերար Սուրիկ Նաջարյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06