Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեւանա լճի ափամերձ ու ջրածածկման ենթակա անտառային տարածքները մաքրվում են ծառերից ու թփերից

22.10.2019

Այժմ Սեւանա լճի ափամերձ անտառների ջրածածկման ենթակա հատվածներում մաքրման աշխատանքներ են իրականացվում Սեւան Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, 98 հեկտար տարածքի վրա: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մաքրման աշխատանքներն ընթանում են հոկտեմբեր ամսի սկզբներից եւ ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ: «Սեւանա լճի հիմնախնդիրները եւս շատ են, որոնց կարգավորման մեջ առաջնահերթ ենք համարում լճի ջրի որակի ապահովումը: Այսօր ջրի մաքրությանն առաջին հերթին սպառնում են ջրի տակ մնացած անտառային բուսական զանգվածները, որոնց նեխումից լճում առաջանում են անցանկալի, տհաճ երեւույթներ: Մեր առաջնահերթ խնդիրն է՝ առաջիկա երեք տարիների ընթացքում այդ բուսական զանգվածներից մաքրել 700 հեկտար տարածք, իսկ ջրածածկման ենթակա անտառային տարածքները եւս նախապատրաստել Սեւանի բարձրացմանը: Այժմ մաքրման աշխատանքներ են իրականացվում Սեւան Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, 98 հեկտարի վրա: Մաքրման աշխատանքներում կփորձենք ներգրավել նաեւ Սեւանի ափամերձ համայնքների բնակիչներին: Հատված ու արմատահան եղած ծառերից ու թփերից առաջացած վառելափայտը կտրամադրենք սոցիալապես անապահով ընտանիքներին: Առանձնակի ուշադրություն կդարձնենք նաեւ Սեւան թափվող գետերի վրա մաքրման կենսաբանական կայանների կառուցման ուղղությամբ, որպեսզի լճի ջրերը զերծ մնան նաեւ կեղտաջրերի աղտոտումից: Մտածում ենք Վարդենիկ գյուղի համար մաքրման կայան կառուցելու մասին: Հարկավոր է լիճը մաքրել ջրի տակ հայտնված շենք-շինություններից:Ամեն կերպ պետք է լուծում տանք այս բնապահպանական լրջագույն խնդիրներին»,-նշեց մարզպետը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36