Նորություններ

Գեղարքունիք գյուղում, բարերարությամբ Գեղարքունիք գյուղի նախկին բնակիչ, Ռուսաստանի Դաշնությունում գործարարությամբ զբաղվող Էդիկ Առաքելյանի, քանդակագործությամբ Հակոբ Հակոբյանի ու վարպետությամբ Վանիկ Գրիգորյանի, հանդիսավորությամբ բացվեց Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հուշարձանը: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը, Գեղարքունիքի գյուղապետ Կարապետ Ասատրյանը, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի մանկավարժները եւ աշակերտները, համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Գեղարքունիք գյուղի բնակիչներ: Հուշարձանի բացման պատիվը տրվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ բարերար Էդիկ Առաքելյանին: Օրհնության ...

Նախարարները միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետների մասնակցությամբ 13.05.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել են նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։ Նախարար Պապիկյանը կարևորել է կրթական խնդիրները վերհանելու նպատակով գործընկեր գերատեսչության ղեկավարի և մարզպետների մասնակցությամբ անցկացվող խորհրդակցությունը և խնդրել վերջիններիս բարձրաձայնել տվյալ ոլորտում առկա խնդիրները։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզպետներին է ներկայացրել մարզերում և համայնքներում հանրակրթության բնագավառի առջև ծառացած խնդիրները, դրանց հաղթահարման ուղղությունները, ինչպես նաև կարևորել է կրթական բարեփոխումների գործընթացին մարզային իշխանությունների...

Մայիսի 11-ին Գավառ քաղաքի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ու ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային-գործարար համաժողով և տեղական արտադրանքի «ԷՔՍՊՈ» ցուցահանդես։ ներդրումային գործարար համաժողովի նպատակն էր՝ մարզի տնտեսության եւ համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում եւ արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող հայ եւ արտասահմանցի գործարարներին: Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական եւ մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին եւ փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, տեղի կամ արտասահմանցի ներդրողներ ու գործարարներ, բանկային կառույցների ղեկավարներ, փորձագետներ...

Մայիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Աքսես» ընկերության բիզնեսի զարգացման ղեկավար Մարկոս Բենիտոյին՝ նրա հետ քննարկելով Գեղարքունիքի մարզում մեկնարկած «Հողմակայանների ներդրում» ծրագրի ընթացքը: Ինչպես ներկայացրեց Մարկոս Բենիտոն՝ հողմակայանների կառուցման ծրագիրը մեկնարկել է երկուսուկես տարի առաջ, Սեւանի տարածաշրջանում: Ավարտվել են հողհատկացման աշխատանքները, տեղադրվել է քամիների ուժը որոշող 1 չափիչ կայան, կազմակերպվել է հանրային մեկ լսում հողմակայանների շահագործման դեպքում բնապահպանական ազդեցությունների շուրջ: «Մենք դրական արդյունք ենք ստացել առաջին հանրային լսումից, քանի որ բնակչությունը հիմնականում կողմ է արտահայտվում հողմակայանների կառուցման ծրագրին: Այս ամսում ծրագրել ենք հանրային երկրորդ լսումը: Մենք կատարել ենք նաեւ մեր կողմից արտադրվելիք էլեկտրաէներգիան ընդհանուր ցանցի հետ ...

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 11-ին, ժամը 10:00-17:00-ին Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի է ունենալու «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողով և տեղական արտադրանքի «EXPO» ցուցահանդես։ Ներդրումային- գործարար համաժողովի նպատակն է՝ մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող և բիզնես շահեր հետապնդող գործարարների: Մարզի համար որպես զարգացման գերակա ուղղություն են ընտրվել գյուղատնտեսությունը, տուրիզմը և վերականգնվող էներգետիկայի արտադրությունը: Համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների...

Գեղարքունիքում հանդիսավորությամբ նշում են Մայիսյան հաղթանակների տոնը 09.05.2019
Մայիսյան եռատոների առթիվ մայիսի 9-ին Գավառ քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձաններին ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզային և քաղաքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների, մարզի կրթամշակութային հաստատությունների, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ: Հաղթանակների առթիվ ղեկավար այրերը շնորհավորեցին հերոսամարտերի վետերաններին, երկրապահներին, զրույց ունեցան նրանց հետ: «Շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա առթիվ: Բոլոր տոներն ու հաղթանակներն էլ կարևոր նշանակություն ունեն, սակայն այս օրը ուզում եմ առավելապես կարևորել, քանզի այն նաև Շուշիի ազատագրաման օրն է: Իմ խոնարհումն եմ բերում բոլոր այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության գործում, թե՛ Հայրենական Մեծ պատերազմի, թե՛ Շուշիի ազատագրման, թե՛ Արցախյան...