Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծովասար գյուղում մեկնարկել է մանկապարտեզի շենքի շինարարությունը

24.10.2019

Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում տրվել է մանկապարտեզի շենքի շինարարության մեկնարկը, որի ավարտը նախատեսված է 2020 թվականի վերջերին: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրամադրած տվյալներով՝ շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 203 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ծովասարի համայնքապետարանը: Նորակառույց մանկապարտեզն ունենալու է 100 տեղ՝ 4 խմբով: «Ծովասարն իր պատմության մեջ առաջին անգամ կունենա գործող մանկապարտեզ: Մեր գյուղում տարեկան 40-50 երեխա է ծնվում, նախադպրոցական տարիքի երեխաների թիվը մեծ է: Միջնակարգ դպրոցում գործող նախակրթարան այժմ հաճախում են 40 երեխա:, Մանկապարտեզի կառուցումը Ծովասարում չափազանց պահանջված էր: Համայնքի 35 տոկոս ներդրման մեջ իր բաժինն ունի նաեւ գործարար Զարզանդ Մուրադյանը: Ամենայն հավանականությամբ, մանկապարտեզը գործել կսկսի 2021 թվականից, ինչը եղել է ծովասարցիների տասնամյակների երազանքը: Համայնքի բնակիչների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանը, Գեղարքունիքի մարզպետարանին ու բարերար Զարզանդ Մուրադյանին՝ համայնքի համար այս հույժ կարեւոր ձեռնարկն իրականացնելու համար»,- նշեց Ծովասար համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59