Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խաչաղբյուրում ավարտվել է ոռոգման ներքին ցանցի կառուցումը

24.10.2019

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի երեք թաղամասերում բարելավվել է ոռոգման ջրի մատակարարումը նորակառույց ոռոգման ներքին ցանցի շնորհիվ, որն իրկականացվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ինչպես Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տվյալներով՝ շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 17 միլիոն 365 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Խաչաղբյուրի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսին եւ ավարտվել հոկտեմբերի 22-ին: «Կառուցվել է 850 մետր երկարության ոռոգման ներքին ցանց՝ երկաթյա կիսախողովակներով: Այդ ցանցի մի մասը հողաշեն էր, մի մասը՝ երկաթբետոնյա կիսախողովակներով, որն հիմնականում քայքայվել էր: Ջրի կորուստները շատ էին, մատակարարումը՝ դժվար: Եկող տարվանից արդեն ոռոգման խնդիրը լուծված կլինի 3 թաղամասերի համար: Գյուղի մնացած թաղամասերում եւս ոռոգման ցանցը պետք է հիմնանորոգվի կամ կառուցվի՝ շուրջ 5-6 կիլոմետր երկարությամբ, ինչը միջոցների սղության պատճառով պետք է անենք փուլերով: Եկող տարվա համար եւս կներկայացնենք սուբվենցիոն մեկ ծրագիր՝ ոռոգման նորոգված ցանցն ընդարձակելու նպատակով: Ոչ միայն ոռոգման ջրի կորուստներն են շատ, այլ նաեւ անբարեկարգ ու քայքայված առուներից ջուրը լցվում է մարդկանց նկուղները, ուստի այդ խնդիրը պետք է լուծենք ամբողջապես »,-ներկայացրեց Խաչաղբյուր համայնքի ղեկավար Սերգո Գալստյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21