Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղաքարի հիմնական դպրոցը կմիավորվի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցին

23.10.2019

Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոցը առաջիկայում կմիավորվի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցին, երբ ՀՀ կառավարության կողմից կընդունվի համապատասխան որոշումը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղաքարի հիմնական դպրոցը տարիներ շարունակ գործել է ընդամենը 1 աշակերտով, ընդ որում այդ մեկ աշակերտը նույն գյուղի բնակիչ չէ, այլ Արարատի մարզի Մասիս համայնքում բնակվող ընտանիքից է՝ դպրոցի տնօրենի եղբոր երեխան:Նա հիմա տեղափոխվել է Մասիս՝ իր ծնողների մոտ եւ կրթությունը շարունակում է այնտեղ: Այժմ Գեղաքարում բնակվող մի քանի ընտանիքներից մեկում միայն կա մեկ դպրոցահասակ երեխա, ում շնորհիվ դեռ Գեղաքարի միջնակարգ դպրոցը շարունակում է գործել:Գեղարքունիքի մարզպետարանը, ելնելով ստեղծված իրավիճակից, առաջարկություն է ներկայացրել կառավարություն՝ Գեղաքարի հիմնական դպրոցը Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցին միավորելու վերաբերյալ: «Մենք հանգեցինք նման որոշման, որովհետեւ Գեղաքարում առաջիկա տարիների ընթացքում մնալու է նույն մեկ աշակերտը: Այդ նշանակում է, որ այդ երեխան այդ դպրոցում չունի ընկեր ու խաղընկեր, չի շփվի ոչ մեկի հետ, դասերը սովորելու համար հետաքրքրություն քիչ կցուցաբերի: Այդ երեխային կտրամադրվի մեքենա, որը նրան կտեղափոխի Խաչաղբյուրի դպրոց եւ դասերից հետո կբերի տուն: Այդ դեպքում երեխան կունենա դպրոցական միջավայր, արդյունավետ ուսում կստանա, իսկ պետբյուջեում տարվա կտրվածքով կխնայվեն ոչ քիչ միջոցներ, որոնք կծախսվեն շատ ավելի նպատակային ու նախկինի պես չեն մսխվի ոմանց կողմից: Կառավարության որոշումն ընդունելուն պես Գեղաքարի հիմնական դպրոցը կվերամիավորվի Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցին»,-ներկայացրեց մարզպետը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11