Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի պետթատրոնի շենքում կայացավ ժողովրդական երգի մարզային փառատոն

25.10.2019

Հոկտեմբերի 24-ին Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացավ ժողովրդական երգի մարզային փառատոն` տաղանդաշատ երգչուհի Սոնյա Բալագոզյանի եւ Գավառի արվեստի դպրոցի եւ երաժշտական քոլեջի շնորհաշատ երեխաների մասնակցությամբ։ Փառատոնին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Փառատոնի կազմակերպման գործում ջանքեր էր ներդրել նաեւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստ, հրապարակախոս եւ արձակագիր, §Հայաստան¦ թերթի գլխավոր խմբագիր, 20 գրքի հեղինակ, գրական 7 մրցանակների դափնեկիր Տիգրան Նիկողոսյանը, ով այդ օրը բոլորում էր իր ծննդյան 65-րդ տարեդարձը: §Գավառի պետթատրոնի շենքի շահագործումից հետո արդեն նկատվում է մշակութային կյանքի աշխուժացում: Մեզ առանձնակի ոգեւորում են այս տաղանդաշատ երեխաները, որոնցից շատերն արդեն աչքի են ընկել հանրապետական ու միջազգային բեմերում: Մենք այսօր նրանց կատարումներից գեղագիտական հաճույք ստացանք ու կանենք հնարավորը, որպեսզի մեր ժողովրդական երգերն ու պարերը ճանաչելի դառնան ամենուր՝ շնորհիվ այս շնորհալի երեխաների ու արվեստասեր հասարակության¦,- իր տպավորություններով կիսվեց մարզպետ Գնել Սանոսյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36