Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

             Մարտունի քաղաքում կկառուցվի արդիականացված գրադարան

Մարտունի քաղաքում կկառուցվի արդիականացված գրադարան 22.02.2019

Փետրվարի 22-ին Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում կայացավ «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնած «Լուսե տանիք» ծրագրի նախագծի ներկայացումը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Մարտունու կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, ԵՄ կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագրի, « Երեւան իմ սեր», «Իմ քայլը» հիմնադրամների ներկայացուցիչներ, ընթերցասերներ: Ինչպես բացման խոսքում ներկայացրեց «Արտիսիմո» ՀԿ համահիմնադիր Էկա Հորստկան, «Լուսե տանիքը» Մարտունի քաղաքի հանրային գրադարանի վերակառուցման եւ արդիականացման ծրագիրն է, որի արդյունքում կստեղծվի ժամանակակից գրադարան՝ համակարգչային, աուդիո, ստեղծագործական, ժամանցային սենյակներով, որոնք հասանելի կլինեն նաեւ տարբեր կարողություններով անձանց ու գրավիչ՝ զբոսաշրջիկների համար: «Նախագիծը հետեւելու է հնի պահպանման ու նորի ստեղծման սկզբունքին եւ նպատակ ունի՝ բարձրացնել անձի մշակութային գիտակցությունը ...

Գեղարքունիքի մարզպետը մասնակցեց Գավառի երաժշտական դպրոցում կայացած համերգին

Գեղարքունիքի մարզպետը մասնակցեց Գավառի երաժշտական դպրոցում կայացած համերգին 21.02.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը փետրվարի 20-ին մասնակցեցին Գավառի՝ Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված համերգին: Համերգի ընթացքում ներկայացվեց երաժշտության դերն ու նշանակությունը մարդու կյանքում: Առանձին- առանձին ներկայացվեցին երաժշտական գործիքների մասին տեղեկություններ և այս գործիքներով հնչեցին համաշխարհային գործեր, որոնք լավագույնս ներկայացվեցին դպրոցի մանկավարժների և աշակերտների մատուցմամբ: Համերգի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնավորապես նշեց, որ տպավորված է համերգով, սակայն շատ ափսոսում է, որ երաժշտական դպրոցի շենքային ու գույքային պայմանները բավարար չեն և չեն համապատասխանում սահմանված չափանիշներին: Մարզպետը հավելեց նաև, որ կարվի հնարավոր ամենը, դպրոցի հիմնանորոգումը շուտափույթ կազմակերպելու համար և այս դպրոցի մանկավարժներն ու աշակերտները հնարավորություն կունենան առավել հարմարավետ պայմաններում կազմակերպել դասապրոցեսը:

Գեղարքունիքի մարզպետարանի  և  «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի միջեւ  ստորագրվեց  փոխըմբռնման հուշագիր

Գեղարքունիքի մարզպետարանի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր 21.02.2019

Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Վարազդատ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավարը մարզպետին ներկայացրեց կազմակերպության աջակցությամբ մարզում իրականացվող սոցիալական և երիտասարդական ծրագրերի ընթացքը, դրանց ուղղությամբ նախատեսվող զարգացումներն ու հեռանկարները: Ներկայացնելով կազմակերպության հովանավորությամբ մարզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին 7 օրյա հանգստի ճամբարներ ուղարկելու ծրագրի վերաբերյալ մանրամասներ՝ Վարազդատ Սարգսյանը նշեց, որ կազմակերպությունն ամեն տարի հովանավորում է մարզի ավելի քան 400 երեխայի: Սակայն եթե մարզպետարանի աջակցությամբ հնարավոր լինի հոգալ ճամբար մեկնողների տրանսպորտային ծախսերը, «Վորլդ Վիժն»-ը ...

Մարզպետարանում քննարկվեց դպրոց հաճախելուց խուսափող երեխաների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդիրը

Մարզպետարանում քննարկվեց դպրոց հաճախելուց խուսափող երեխաների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդիրը 21.02.2019

Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և մարզպետարանի կրթության բաժնի նախաձեռնությամբ քննարկվեց դպրոց հաճախելուց խուսափող երեխաների հաճախելիությունն ապահովելու խնդիրը: Քննարկմանը մասնակցեցին Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանը, նույն դպրոցի մանկավարժներ, ՀՀ Ոստիկանության Գավառի բաժանմունքի աշխատակիցներ, Գավառի քաղաքապետարանի եւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գավառի տարածքային գրասենյակի ներկայացուցիչներ, դպրոց հաճախելուց խուսափող երկու եղբայրների մայրը: Քննարկումը կազմակերպվել էր Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենի գրության հիման վրա, որում նա տեղեկացնում է դպրոցի երեք աշակերտների կողմից դպրոց հաճախելուց խուսափելու փաստի մասին: «Մենք անընդհատ աշխատում ենք այդ երեխաների ու նրանց ծնողների հետ, ոչ միայն զգուշացնում, այլ նաև ...

Տեղեկացում՝ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի մասնակցության վերաբերյալ 19.02.2019

2019 թվականի ապրիլի 19-ին կայանալու է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական գործարար համաժողով, որի նպատակն է համախմբել ծնունդով Գեղարքունիքի մարզից Հայաստանում և արտերկրում բնակվող գործարարներին՝ մարզում ներդրումներ կատարելու, սոցիալ-տնտեսական բնույթի ծրագրեր իրականացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար: Մարզի համայնքներում ներդրումային ծրագրեր կյանքի կոչելու համար խնդրվում է մարզի բնակիչներին՝ իրենց կողմից մշակված խելացի և նպատակային գաղափարները ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան՝ այն համապատասխանեցնելով ներդրումային ծրագիր-առաջարկի ձևաչափին: Ներկայացված ծրագրերը Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծված հանձնաժողովի կողմից քննարկվելու և հավանության արժանանալու դեպքում կներկայացվեն գործարար համաժողովի օրակարգում: Հարցերի և դիմումների համար կապվել՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ՝ Վարդուհի Մնացականյանին Հեռ.՝ +374 60 65 06 27, +374 94 70 57 21 Էլ. hասցե vard.m@mail.ru

Վարդաձորցի փոքրիկները վերջապես կհաճախեն մանկապարտեզ

Վարդաձորցի փոքրիկները վերջապես կհաճախեն մանկապարտեզ 19.02.2019

Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում շահագործման հանձնվեց նորակառույց մանկապարտեզի շենքը: 80 սանի համար նախատեսված կառույցը գործելու է երկու խմբով, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին խաղասենյակ, ննջարան, խոհանոց և սանհանգույց: Բացի այդ, գործելու է նաև ընդհանուր խոհանոց և սանհանգույց: Նորակառույցն ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով, կահավորված եվրոպական չափանիշներին համապատասխան: Մանկապարտեզի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017 թվականին՝ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի ֆինանսավորմամբ և Վարդաձոր համայնքի համաֆինանսավորմամբ: Մի շարք աշխատանքներում իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև վարդաձորցի գործարարները: Շինարարական աշխատանքներն իրականացնող «Նիգ Դավ Գրուպ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ մանկապարտեզի ամբողջ շինմոնտաժային աշխատանքների համար ծախսվել է մոտ 169 միլիոն դրամ: Վարդաձորի նորակառույց մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 19-ին: Արարողությանը մասնակցում էին.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 18:49:07