Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային քննարկում՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի մասնակցությամբ

25.10.2019

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված քննարկումը, որը հրավիրվել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, նվիրված էր նպաստառու ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձեւավորման հնարավորությունների ստեղծման նպատակտակով ՀՀ կառավարության կողմից մշակված որոշման նոր նախագծի հանրայնացմանը: Հանդիպում-քննարկումը վարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանրային քննարկմանը հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության աշխատակիցները, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենները, զբաղվածության խնդրով հետաքրքրվող ակտիվ գործատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում առաջարկություններով կամ առարկություններով հանդես եկան հիմնականում սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների պետերը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծով առաջարկվում է տալ հնարավորություն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների (գործազուրկներ, առանձին խմբի գործազուրկներ կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձինք) աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը, ինչպես նաև զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելու համար, որով կխթանվի տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը:
Նախագծով կարգավորվում են աշխատանքի անցնող, ինչպես նաեւ զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անասնապահությամբ զբացվող անձանց՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի եւ դրա հիմքով տրամադրվող սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հետ կապված որոշ իրավահարաբերություններ: Նախագիծն ընդունվելու դեպքում ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող ընտանիքները աստիճանաբար կգերադասեն զբաղվածությունը՝ նպաստ ստանալուց: Քննարկումն անցավ աշխույժ մթնոլորտում եւ ծառայեց իր նպատակին: Հնչած առաջարկությունները կներկայացվեն նախարարության համապատասխան հանձնաժողովի ուշադրությանը»,-ներկայացրեց նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21