Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւ Գեղարքունիքի մարզպետը հանդիպեցին դիմումատու քաղաքացիներին

25.10.2019

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գավառ քաղաքում հանդիպեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմած մի խումբ քաղաքացիների: Արման Թաթոյանն ու Գնել Սանոսյանն առաջինն այցելեցին Գավառ քաղաքի Կաբելագործների փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենք, որի տանիքը այս տարվա հունվարից քանդվել էր ավերիչ հողմից: Ինչպես տեղում ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, շենքի տանիքի հիմնանորոգումն այժմ ընթանում է ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին: Շինարարական աշխատանքները կավարտվեն մի քանի օրից, ու բազմաբնակարան շենքի բնակիչներն այլեւս անհանգստանալու հիմքեր չունեն: «Ձեր շենքի տանիքի հիմնանորոգման պահանջով գրված դիմումը մենք քննարկել ենք Գեղարքունիքի մարզպետի հետ: Մենք ունենք համագործակցության շատ հաջողված օրինակ ու, ինչպես տեսնում եք, երկուստեք արձագանքել ենք ձեր դիմումներին, իսկ հարցի լուծումը կառավարության միջոցներով կարգավորված է»,-բնակիչների հետ զրույցում նշեց Արման Թաթոյանը: Դիմումատուները շնորհակալություն հայտնեցին Արման Թաթոյանին ու Գնել Սանոսյանին՝ իրենց դիմումներին ժամանակին աձագանքելու, տանիքի հիմնանորոգումը իրականացնելու համար: «Շինարարական աշխատանքները ձգձգվել են միայն եւ միայն օրենսդրական բացի պատճառով, քանի որ կառավարության որոշումից մինչ շինարարության սկսվելը հարցն անցնում է որոշակի ընթացակարգերով, որոնք ժամանակ են պահանջում: Դրա համար մենք առաջարկել ենք՝ նման արտակարգ դեպքերում ծագած հրատապ խնդիրների համար ստեղծել հատուկ ֆոնդ, որի միջոցները հնարավոր լինի շատ արագ ուղղել վերականգնողական աշխատանքների կազմակերպմանը»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ու Գեղարքունիքի մարզպետը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում հանդիպեցին նաեւ մի խումբ դիմումատուների, ովքեր ՄԻՊ գրասենյակում հանդես են եկել Գավառ քաղաքի թիվ 6 մանկապարտեզի վերաբացման դիմումով: Ինչպես տեղում ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը՝ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված հրատապ խնդիրների կարգավորման ծրագրով: Հատկացված միջոցներով երեք մասնաշենքերի վրա կառուցվել է նոր տանիք, մեկ մասնաշենքում ամբողջությամբ, իսկ մեկ մասնաշենքում մասնակիորեն տեղադրվել են նոր պատուհաններ: «Մանկապարտեզի գործարկումը պահանջում է նոր ծրագրեր, որոնք թույլ կտան՝ նախ իրականացնել ներքին հարդարում, ապա՝ կահավորում:Մենք պայմանավորվածություն ունենք «Հացառատ» բարեգործական հիմնադրամի տնօրինության եւ թաղամասի առանձին բարեգործների հետ, ովքեր խոստացել են աջակցել ներքին հարդարման եւ գույքի ձեռքբերման աշխատանքների իրականացման խնդիրներում: Եթե այդ խոստումը կյանքի կոչվի, մեզ կմնա միայն շնորհակալություն հայտնել բարերարներին, իսկ եթե դա չիրականանա, ապա մարզպետարանը կմտածի ծրագրի երկրորդ փուլի մասին՝ հասնելով մանկապարտեզի գործարկմանը»,-հավաստիացրեց Գեղարքունիքի մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39