Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 18.03.2019

Հարգելի գործընկերներ, «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովին ներդրումային առաջարկներ, գաղափարներ և ծրագրեր ներկայացնելու նպատակով վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի ապրիլի 10-ը: Խնդրվում է, մինչև սահմանված ժամկետը, ձեր կողմից մշակված ծրագրերը և դրանց պրիզենտացիաները ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին: Հեռախոս՝ 060 65 06 27, 094 70 57 21 Էլ. հասցե ` vard.m@mail.ru

Կհամագործակցեն Գեղարքունիքի մարզպետարանը և  «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունը

Կհամագործակցեն Գեղարքունիքի մարզպետարանը և «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունը 15.03.2019

Մարտի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության համայնքային զարգացման և աղետների ռիսկեր կառավարման ուղղության պատասխանատու Զառա Աղանյանին: Հանդիպման սկզբում Աղանյանը մարզպետին ներկայացրեց «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության շրջանակներն ու նպատակները, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու մարզերում ու Երեւանում իրականացվող ծրագրերի բովանդակությունը, առաջիկա անելիքները: «Մեր հիմնական շահառուները սոցիալապես անապահով խմբերն են, միայնակ ծերերը, սահմանամերձ կամ փախստականներով բնակեցված համայնքների բնակիչները: Գեղարքունիքի մարզում էլ մեր կազմակերպությունն ...

Տեղեկատվություն՝ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2019 թվականին նպատակային սուբվենցիայով իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ 15.03.2019

2019 թվականին մարտի 15-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի 43 համայնքներից ՀՀ կառավարություն սուբվենցիոն նպատակով ներկայացվել է 107 ծրագրային հայտ: Գեղարքունիքի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը, ըստ նախնական հայտերի, կազմում է մոտ 4.664.045.1 ՀՀ դրամ: Ներկայացված բոլոր ծրագրային հայտերն ուղղված են համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ու սոցիալ-տնտեսական նշանակության խնդիրների կարգավորմանը։ Այդ ծրագրային հայտերով նախատեսվում է. 1.Ջրահեռացում, խմելու և ոռոգման ջրի ներքին և արտաքին ցանցերի կառուցում և վերանորոգում, ոռոգման ջրանցքի, մայր ջրատարի հիմնանորոգում, փողոցների ջրամատակարարման համակարգի և ջրամբարի կառուցում, կիսախողովակների տեղադրում - Ծակքար, Կարմիրգյուղ, Զովաբեր, Ավազան, Սոթք, Խաչաղբյուր, Լճավան, Լուսակունք, Ձորագյուղ, Գեղհովիտ, Վարդաձոր, Նորակերտ, Վերին Գետաշեն, Լանջաղբյուր, Վարդենիկ, Մադինա, Սարուխան, Գանձակ, Ճամբարակ, Շատվան, Տրետուք, Կուտական, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Ազատ, Շատվան, Կութ, Դրախտիկ, Նորաբակ, Ջիլ, Աղբերք, Աստղաձոր, Ակունք,..

Անցկացվեց հերթական քննարկումը « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի նախապատրաստական  աշխատանքների շուրջ

Անցկացվեց հերթական քննարկումը « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ 15.03.2019

Մարտի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված հերթական հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկայում կայանալիք « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզից անհատ ձեռներեցներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ներկայացուցիչներ, ակտիվիստներ, սոցիալական ձեռնարկատիրության պատասխանատուներ: Քննարկումն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի անցկացման մարզային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Հանդիպման մասնակիցները առանձին-առանձին տեղեկատվություն ներկայացրեցին ...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի ՊՀԾ «Դպրոցական սնունդ» ծրագրի  պատասխանատուներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի ՊՀԾ «Դպրոցական սնունդ» ծրագրի պատասխանատուներին 14.03.2019

Մարտի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԿ- ի Պարենի Համաշխարհային Ծրագրի՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար՝ Օկսանա Զոտովային և նույն ծրագրի՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի Գեղարքունիքի մարզի համակարգող Կարեն Հակոբյանին: Ծրագրի պատսխանատուները Գնել Սանոսյանին ներկայացրին իրենց առաջիկա անելիքները, որոնք վերաբերում էին մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկված՝ մարզային և նախարարության ենթակայությամբ գործող դպրոցների ճաշարանների արդիականացմանը: ՄԱԿ- ի Պարենի Համաշխարհային Ծրագրի՝ պատասխանատուների տեղեկացմամբ, ծրագրի շրջանակներում, այս տարվա ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել է մարզում գործող 117 դպրոցներում իրականացնել դպրոցական ճաշարանների մոնիթորինգ, որպեսզի հստակեցնեն, թե ինչ պայմաններ, ինչպիսի հագեցվածություն և դպրոցականներին սնունդ տրամադրելու հնարավորություններ ունեն: «Ճաշարաններում, սննդի և պահեստի հատվածներում ...

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց մարզի հուշարձանների պահպանության խնդիրը

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց մարզի հուշարձանների պահպանության խնդիրը 14.03.2019

Մարտի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Պատմաշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն » ՊՈԱԿ տնօրեն Արա Թարվերդյանին, տնօրենի տեղակալ Կարեն Փահլեվանյանին և ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար Գոռ Գասպարյանին: Արա Թարվերդյանը մտահոգություն հայտնեց մարզի մի շարք համայնքներում տիրող անտարբեր վերաբերմունքի մասին, որն առնչվում է հուշարձանների պահպանության, դրանց հանրահռչակման եւ մի շարք այլ խնդիրների: «Մենք խնդիր ունենք մարզի համայնքների ղեկավարների հետ, ովքեր բավարար չափով իրազեկված չեն իրենց համայնքի վարչական տարածքում գտնվող հուշարձանների պահպանության օրենսդրության մասին: Բնակիչները խաչքարերի վրա մոմ են վառում, հաճախ նաև դրանք տեղահանում և տուն են տանում: Լուրջ խնդիր ունենք նաև համայնքների ղեկավարների կողմից պատմական հուշարձանների մերձակա տարածքներում շինթույլտվություն տրամադրելու վերաբերյալ, հաշվի չառնելով, որ այդ տարածքը համայնքային սեփականություն չի հանդիսանում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 16:43:57