Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտնի են բռնցքամարտի մարզային երիտասարդական առաջնության հաղթողները

21.01.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2020 թվականի թիվ 3 որոշման համաձայն հունվարի 18-ին Մարտունու մարզադպրոցում անցկացվել է Գեղարքունիքի մարզի 2002-2003 թվականներին ծնված երիտասարդների բռնցքամարտի մարզային առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 28-րդ տարեդարձին: Բռնցքամարտի մարզային առաջնությանը մասնակցել են Մարտունի, Գավառ, Ճամբարակ, Լիճք, Ծովինար, Գեղհովիտ, Վարդաձոր, Արծվանիստ եւ Ակունք համայնքների երիտասարդ բռնցքամարտիկներ: Հաղթող են ճանաչվել ՝ 49կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Վիգեն Բարսեղյանը, մարզիչ՝ Մհեր Մարգարյան, 52 կգ. քաշային կարգում ՝ Մարտունու մարզադպրոցի սան Վազգեն Հունանյանը,մարզիչ՝ Գագիկ Սարգսյան ,56 կգ. քաշային կարգում՝ Ճամբարակ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Քեշիշյանը, մարզիչ՝ Էդգար Սահակյան ,60 կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Արմեն Հարությունյանը, մարզիչ՝ Գեւորգ Սարգսյան, 64 կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը,մարզիչ՝ Գեւորգ Սարգսյան, 69կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանը,մարզիչ՝ Գեւորգ Սարգսյան, 75կգ. քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Գրեյանը,մարզիչ՝ Գագիկ Սարգսյան եւ Գավառի մարզադպրոցի սան Նարեկ Սաքեյանը, մարզիչ՝ Մարատ Կարոյան, 81կգ. քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Գարիկ Սիմոնյանը,մարզիչ՝ Մանուշակ Դավուդյան, 91կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոց ի սան Արտյոմ Մելքոնյանը,մարզիչ՝ Մհեր Մարգարյան, եւ 91+ կգ քաշային կարգում՝ Մարտունու մարզադպրոցի սան Էրիկ Շահբազյանը, մարզիչ՝ Գեւորգ Սարգսյան: Մրցանակակիրները պարգեւատրվել են Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի համապատասխան հավաստագրերով եւ հուշամեդալներով: Մրցավարների կողմից ներկայացրած արձանագրությունների հիման վրա ձեւավորվել է մարզի հավաքական թիմը, որը փետրվարի 5-10-ը Երեւանում կմասնակցի ՀՀ երիտասարդների բռնցքամարտի 2020 թվականի առաջնությանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21